Ախալցխայի ԱրՄաթ կենտրոնը գործում է 2019 թվ․-ից։ «ԱրՄաթ» կենտրոնի հիմնման ծրագիրը Ախալցխայում իրականացրել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ համագործակցությամբ։
Կենտրոնը հնարավորություն է տալիս դպրոցահասակ երեխաներին անվճար հիմունքներով սովորել ժամանակակից ինժեներություն, ծրագրավորում և ռոբոտաշինություն:
ԱրՄաթ Ախալցխայի 2023 թվ․-ի հովանավոր է հանդիսանում «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը, որը կապահովի կենտրոնի մեկ տարվա սպասարկումն ու պահպանումը՝ ընձեռնելով երիտասարդ սերնդին հնարավորություն ձևավորելու մասնագիտական կողմնորոշում դեպի տեխնիկական գիտություններ և կերտելու ապագան հայրենիքում։
ԱրՄաթ Ախալցխայում տեղադրվում է ցուցանակ հովանավորի մասին և տրվում է «Տարվա հովանավոր» կոչումը։
Դուք նույնպես կարող եք միանալ մեզ՝ կատարելով ներդրում, և աջակցել ԱրՄաթ կենտրոնի պահպանմանը Ախալցխայում։