նկար web

Հարգելի´ հայրենակից,

Արդեն ավանդական դարձած «Ջիվանու օրվա» տոնակատարությունները այս տարի նշվելու են օգոստոսի 27-ին Կարծախ գյուղում (Ախալքալաքի շրջան):

Ուրախ ենք նշել, որ այս տարվա տոնակատարությունները լինելու են ԲԱՑԱՌԻԿ. Ջիվանու 170-ամյակի շրջանակներում տեղի է ունենալու Ջիվանու տուն-թանգարանի բացման հանդիսավոր արարողություն, ինչպես նաև կազմակերպվելու է «Աշուղների մեջլիս»:

Ծ Ր Ա Գ Ի Ր

9:00 – Սուրբ պատարագ Կարծախի Սուրբ
Հովհաննես Կարապետ եկեղեցում
10:05 – Ջիվանու տուն-թանգարանի բացման
հանդիսավոր արարողություն
11:05 – Աշուղների մեջլիս (առաջին անգամ)
11:50 – Համերգային ծրագիր
12:50 – Հյուրասիրություն
14:00 – Հարգանքի տուրք և ծաղիկների խոնարհում
Ջիվանու արձանի մոտ, ք. Ախալքալաք

Բաց մի´ թող հայության և , հատկապես, Ջավախահայության մշակութային կյանքի համար կարևոր այս միջոցառմանը մասնակցելու և Ջավախք այցելելու առիթը:

Հարգանքով՝
Ախալքալաքի շրջանային վարչություն,
Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմ,
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամ

Հարցերի դեպքում կարող եք դիմել
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամ

Հասցե` ք. Երևան, 0010, Խորենացի 15 («Էլիտ Պլազա»), հարկ` 11
Կայք՝ www.jah.am
Էլ. հասցե` info@jah.am
Հեռախոս` +374 (10) 52 20 26, 52 20 28

22 Հուլիս 2016