12359920_445239745667853_1968387091093364353_n

Դեկտեմբերի 13-ին Էլիտ պլազա բիզնես կենտրոնում ավարտվեց «Իմ միջոցով Ջավախքիս համար» խորագրով ջավախահայ երիտասարդների առաջնորդության ծրագրի առաջին փուլը: Ծրագրի նպատակն է պատրաստել ջավախահայ առաջնորդներ, ովքեր կկարողանանն ինքնուրույն ծրագրեր նախաձեռնել և իրականացնել, մի գաղափարի շուրջ հավաքել թիմակիցներ և առաջնորդել նրանց, իրենց մասնագիտական ոլորտում իրականացնող գործունեությունը դարձնել ավելի արդյունավետ։
Ծրագրի այս փուլը բաղկացած էր հետևյալ թեմաներով դասընթացներից.
1. Առաջնորդություն. առաջնորդի 5 մակարդակները (բանախոս՝ Սամվել Մկոյան, ՋԱՀ-ի գրասենյակի ղեկավար, Սփյուռքահայ ուսանողների խորհրդի հիմնադիր նախագահ)
2. Անձնային աճ, ինքնազարգացում, մոտիվացիա (բանախոս՝ Հակոբ Հակոբյան, “ՌԵՍՈ” ապահովագրական ընկերության գործակալական ցանցի գծով փոխտնօրեն)
3. Բանակցություններ վարելու հմտություններ (բանախոս՝ Ստեփան Խզրթյան, Բանակցության երևանյան կենտրոնի համահիմնադիր, ԼեգալԼաբ իրավաբանական ընկերության հիմնադիր բաժնետեր)
4. Կառավարում (բանախոս՝ Աշոտ Հակոբյան, ՋԱՀ-ի գործադիր տնօրեն)
5. Հաղորդակցման հմտություններ (բանախոս՝ Աշխեն Մկոյան, «Հարմոնիա» հհզկ-ի հիմնադիր նախագահ)
6. Անձնային աճ. նպատակ, գործողություն, արդյունք (բանախոս՝ Հակոբ Հակոբյան, “ՌԵՍՈ” ապահովագրական ընկերության գործակալական ցանցի գծով փոխտնօրեն)
7. Էլեկտրոնային մարքեթինգ (բանախոս՝ Վահագն Դիլբարյան, բիզնես թրեյներ, BEST թիմի համահիմնադիր, Սարգիս Ալագուլյան, BEST թիմի համահիմնադիր)

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր բանախոսներին՝ ծրագրի առաջին փուլում ունեցած կարևոր ներդրման համար:

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամ

12295512_445239742334520_7640149824468937030_n 12342371_445239795667848_4950163132509432341_n 12347988_445239799001181_1262720309945841218_n 12359920_445239745667853_1968387091093364353_n

12359956_445239692334525_2575268222072482535_n 12360280_445239749001186_5383134352018908395_n 12366278_445239645667863_7909481359006552678_n 12374931_445239675667860_7642026164432968465_o

12376084_445239675667860_7642026164432968465_n 12376408_445239642334530_2542725059401249050_n 12376449_445239689001192_4054664597846621089_n 12376745_445239649001196_3352749416376429057_n

18 Դեկտեմբեր 2015