1.01

Օրերս ՋԱՀ-ի «Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագրի շահառու, Ջիգրաշեն գյուղի բնակչուհի Աղավնիկ Եզեկյանը Երևանում լույս աշխարհ է բերել իր երրորդ երեխային` փոքրիկ Նարեկին: Օգտվելով առիթից, որ շահառուն դեռևս գտնվում է Երևանում, ծրագրով նախատեսված համապատասխան պարգևավճարը և նվերների փաթեթը շահառուին տրամադրելու նպատակով դեկտեմբերի 8-ին, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն այցելեցին ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը և Հիմնադրամի ներկայացուցիչները: ՋԱՀ-ի անդամները շնորհավորեցին Աղավնիկ Եզեկյանին երրորդ անգամ մայրանալու կապակցությամբ և փոքրիկին մաղթեցին անհոգ մանկություն Ջավախքի երկրակամարի տակ:
Չթաքցնելով հուզմունքն` Աղավնիկ Եզեկյանն ևս իր շնորհակալությունը հայտնեց ՋԱՀ-ին գեղեցիկ անակնկալի համար:
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի «Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագիրը մեկնարկել և շարունակվում է 2014 թվականի հունվարից: Ծրագրի շրջանակներում Սամցխե-Ջավախք և Քվեմո Քարթլի նահագներում միանվագ դրամական պարգևավճար է տրամադրվում 2014 թ. հունվարի 1-ից հետո ընտանիքներում ծնվող յուրաքանչյուր 3-րդ և ավելի երեխաներին, ինչպես նաև 2014 թ. հունվարի 1-ի դրությամբ անչափահաս տարիքի 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքին: Մինչ օրս ծրագրից օգտվել է 269 ընտանիք
:

09 Դեկտեմբեր 2015