12316090_442947049230456_6777011458819173293_n

Այսօր` դեկտեմբերի 5-ին, “Էլիտ Պլազա” բիզնես կենտրոնում մեկնարկեց «Իմ միջոցով Ջավախքիս համար» խորագրով ջավախահայ երիտասարդների առաջնորդության ծրագիրը, որի նպատակն է պատրաստել ջավախահայ առաջնորդներ, ովքեր կկարողանան ինքնուրույն ծրագրեր նախաձեռնել և իրականացնել, մի գաղափարի շուրջ հավաքել թիմակիցներ և առաջնորդել նրանց, իրենց մասնագիտական ոլորտում իրականացնող գործունեությունը դարձնել ավելի արդյունավետ:
Հանդիպման սկզբում մասնակիցներին ողջունեց և ծրագիրը ներկայացրեց ՋԱՀ գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը, որից հետո ծրագրի շրջանակներում անցկացված առաջին սեմինար-քննարկման ժամանակ “Առաջնորդություն և աջաջնորդի մակարդակները” թեմայով ելույթ ունեցավ “Սփյուռքահայ ուսանողների խորհրդի նախագահ”, ՋԱՀ գրասենյակի ղեկավար-իրավաբան Սամվել Մկոյանը:
Օրվա երկրորդ հատվածում սկսնակ առաջնորդների համար անչափ կարևոր` “Անձնային աճ և մոտիվացիա” թեմայով դասախոսությամբ և սեփական փորձի ներկայացմամբ հանդես եկավ “ՌԵՍՈ” ապահովագրական ընկերության գործակալական ցանցի գծով փոխտնօրեն, արմատներով Ջավախքի Դամալա գյուղից Հակոբ Հակոբյանը:
Սեմինարի ընթացքում երիտասարդներին հնարավորություն ընձեռվեց ակտիվ մասնակցել ծավալվող քննարկմանն և փոխանակվել իրենց կարծիքներով և առաջարկներով:
Ծրագրի ընթացքում երիտասարդները կանցնեն շուրջ մեկ տասնյակ կարևոր թեմաների վերաբերյալ դասընթացներ փորձառու մասնագետների կողմից:

11209589_442947195897108_6086008983483822883_n 12299302_442974609227700_1651674734736610376_n 12308428_442947055897122_6059819271626108273_n 12316090_442947049230456_6777011458819173293_n

12341041_442974585894369_4729654993867752075_n 12341273_442974589227702_2377020411235324861_n 12342627_442947392563755_2095886986320949042_n 12377662_1045631828801869_3477410556024403285_o

05 Դեկտեմբեր 2015