Հեշտիա գյուղում գործող «ԱրՄաթ» կենտրոն կհաճախեն նաև Ղաուրմա գյուղի երեխաները

Եվս մեկ սպասված և ուրախ լուր
Այսուհետ Հեշտիա գյուղում գործող «ԱրՄաթ» կենտրոն կհաճախեն նաև հարևան՝ Ղաուրմա գյուղի երեխաները։
Դասերը մեկնարկել են հունիսի 4-ին։
Իսկ տեղափոխման և այլ ծախսերը հոգացել է ծնունդով Ղաուրմացի գործարար, բարերար Սայաթ Մկրտչյանը։
Հեշտիայում «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիան բացվել է 2019 թվականի փետրվարին՝ եռակողմ համագործակցությամբ: Ծրագիրն իրականացվել է «Կարիտաս Վրաստան»-ի հովանավորությամբ և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Վրաստանի ներկայացուցչության ու Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործընկերությամբ: