208105543_1463648377305394_3878552214774533830_n

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) միջև կնքվեց պայմանագիր, ըստ որի, նախատեսվում է առաջիկա ամիսների ընթացքում «Հրայր եվ Աննա Հովնանյան» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ Ախալքալաքի շրջանի Բեժանո և Ծալկայի շրջանի Ղուշչի գյուղերում բացել «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաներ։ Ծրագրի նպատակն է խթանել Ջավախքում տեխնոլոգիական կրթության զարգացմանը, տեխնոլոգիական զբաղվածության ընդլայնմանը, հավելյալ տնտեսական ակտիվությանն ու ստեղծել աշխատանքի հնարավորություններ՝ հայրենիքում մնալու հեռանկարներ:

Հիշեցնենք, որ ՋԱՀ-ի, ԱՏՁՄ-ի և անհատ բարերաների ջանքերով Ջավախքում արդեն գործում 7 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, որտեղ ավելի քան 500 երեխա ստանում է անվճար տեխնոլոգիական կրթություն:

29 Հունիս 2021