205195827_1703139263211222_3295096898014082040_n
 Հունիսի 19-ին ՋԱՀ-ի երիտասարդական հանձնաժողովի նախաձեռնությամբ Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղի Երիտասարդական կենտրոնում մեկնարկեց «Կրթությունը որպես հաջողության այցեքարտ» խորագրով թրեյնինգների շարքը՝ մինչև 16 տարեկան երեխաների համար:
 Ծրագրի նպատակն է երեխաներին ծանոթացնել ջավախքում գործող «Արմաթ» լաբորատորիաների գործունեությանը, իրազեկել կրթական ամենատարբեր հաստատությունների, ծրագրերի ու հնարավորությունների մասին, ինչպես նաև տարբեր թեմատիկ թրեյնինգների միջոցով շեշտել կրթության կարևորությունն ու օգնել երեխաններին՝ մասնագիտության ընտրության հարցում:
Հունիսի 19-ին ՋԱՀ-ի վրաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Գրիգորյանը կուլիկամցի երեխաներին պատմեց ՋԱՀ-ի գործունեության, ծրագրերի, հոգաբարձուների խորհրդի ու բարերարների մասին: Ախալքալաքի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի խմբակավար Մարգարիտա Ջավարջյանն էլ ներկաներին ծանոթացրեց «Արմաթ» լաբորատորիաների գործունեությանն ու այն հեռանկարներին, որ ստեղծվում է Արմաթում սովորող երեխաների համար:
Թրեյնինգից հետո, հարց-պատասխան ձևաչափով երեխաները ստացան նաև իրենց հուզող հարցերի պատասխանները:
Թրեյնինգի արդյունքում Կուլիկամ գյուղից արդեն 4 երեխա ցանկություն է հայտնել հաճախել Ախալքալակում գործող «Արմաթ» լաբորատորիայի դասընթացներին, շատերն էլ հույսով սպասում են, որ շուտով Արմաթ լաբորատորիա կբացվի նաև Կուլիկամ գյուղում:
23 Հունիս 2021