խմբակավարի հայտարարություն
Խմբակավարի #ԳՈՐԾԿԱ
📢📢📢 Բեժանոյում բացվող «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայում աշխատելու համար փնտրում ենք ԽՄԲԱԿԱՎԱՐ։
🧑‍🏫Ինժեներական լաբորատորիայի նպատակը դպրոցահասակ երեխաների շրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրավորման և ինժեներական կրթության խթանումն ու արտադասարանային զբաղվածության ապահովումն է։ Խմբակավարի հիմնական պարտականություններն են խմբակներում կրթական գործընթացի կազմակերպումն ու երեխաների հետ շարունակական աշխատանքը: Լաբորատորիան ներառում է Աղուէս և Կրիա ուսումնական ծրագրեր, եռաչափ տպիչ (3D Printer), շաղափային հաստոց B(CNC machine), ռոբոտաշինության ուսումնական և ավտոմատացման հավաքածուներ:
📖Խմբակավարը անցնելու է համապատասխան վերապատրաստում:
Անհրաժեշտ որակավորումներ՝
📍 Կազմակերպական հմտություններ,
📍Պատասխանատվություն և պարտաճանաչություն,
📍Պատրաստակամություն և հետաքրքրվածություն՝ շարունակաբար սովորելու, նորը բացահայտելու և կատարելագործվելու,
📍Առաջնորդության և ղեկավարման հմտություններ,
📍Թիմային ոգի և անձնակազմի կառավարման հմտություններ,
📍Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթությունը կդիտվի որպես առավելություն,
📍Աշխատանքային փորձը կրթության և ՏՏ ոլորտում կդիտվի որպես առավելություն:
Աշխատանքային պարտականություններ՝
📌Կազմակերպել ինժեներական լաբորատորիայի դասընթացները,
📌Մեթոդոլոգիային համապատասխան տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ,
📌Անհատական աշխատանք կատարել ինժեներական լաբորատորիայի սաների հետ,
📌Ամսական հաշվետվություններ ներկայացնել լաբորատորիայի աշխատանքների վերաբերյալ:
📩📧 Բոլոր հետաքրքրված անձիք կարող են իրենց ինքնակենսագրականներն (CV/ Ռեզյումե) ուղարկել [email protected] հասցեին: Հարցերի կամ հավելյալ տեղեկության համար կարող եք գրել էլ.հասցեին կամ ֆեյսբուքյան էջին:
↘️↘️↘️
📅Դիմելու վերջնաժամկետը հունիսի 27-ն է։
📌Բեժանոյում «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի հիմնադրման ծրագիրը իրականացնում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ գործընկերությամբ։
10 Հունիս 2021