Armat-Olaverd

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛ հայրենակիցներ, Օլավերդում բացվող «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիա-խմբակը հայտարարում է ընդունելություն 10 տարեկան և բարձր դպրոցականների համար: Խմբակի նպատակն է դպրոցահասակ երեխաներին սովորեցնել՝

Ռոբոտաշինություն

Ծրագրավորում

3D մոդելավորում

Խաղերի ստեղծում

Անիմացիայի ստեղծում

Եթե քեզ հետաքրքրեց այս ամենը և ուզում ես քո գաղափարները կյանքի կոչել՝ ապա գրանցվի՛ր զանգահարելով խմբակավար Նելլի Խրոյանի հեռախոսահամարին՝ +995 557 937 485 կամ երեխայի տվյալները և ծնողի հեռախոսահամարը (անուն, ազգանուն, ծննդյան թիվ/ամիս/ամսաթիվ) ուղարկիր [email protected] էլ. հասցեին: Խմբակին կարող եք գրանցվել նաև անցնելով հետևյալ էլեկտրոնային հղմամբ https://cutt.ly/fbSyLcY

«ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայում ուսումն ԱՆՎՃԱՐ է: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել վերոնշյալ հեռախոսահամարով։ «ԱրՄաթ» ինժեներական ծրագրավորման լաբորատորիա-խմբակների գործունեությանը և սաների արդեն իսկ հասած հաջողություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/2I73hez: Օլավերդում «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի հիմնադրման ծրագիրը իրականացնում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (հովանավորներ՝ ՋԱՀ-ի Պերմի ներկայացուցիչ Գրիգոր Տաշչյանի գլխավորությամբ օլավերդցի բարերարներ) Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ գործընկերությամբ։

 

11 Մայիս 2021