179636635_1665893946935754_9180024578149247736_n
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջավախքի Նինոծմինդա քաղաքում բացվող «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիա-խմբակը հայտարարում է ընդունելություն 10 տարեկան և բարձր դպրոցականների համար:
Խմբակի նպատակն է դպրոցահասակ երեխաներին սովորեցնել՝
☑️Ռոբոտաշինություն
☑️Ծրագրավորում
☑️3D մոդելավորում
☑️Խաղերի ստեղծում
☑️Անիմացիայի ստեղծում
Եթե քեզ հետաքրքրեց այս ամենը և ուզում ես քո գաղափարները կյանքի կոչել՝
ապա գրանցվի՛ր զանգահարելով խմբակավար Վեներա Սեյրանյանի հեռախոսահամարին՝ +995574175571 կամ երեխայի տվյալները և ծնողի հեռախոսահամարը (անուն, ազգանուն, ծննդյան թիվ/ամիս/ամսաթիվ) ուղարկիր [email protected] էլ. հասցեին:
Խմբակին կարող ես գրանցվել նաև ուղարկելով էլեկտրոնային հայտ
«ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայում ուսումն ԱՆՎՃԱՐ է:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել վերոնշյալ հեռախոսահամարով։
«ԱրՄաթ» ինժեներական ծրագրավորման լաբորատորիա-խմբակների գործունեությանը և սաների արդեն իսկ հասած հաջողություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/2I73hez:
Նինոծմինդայում «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի հիմնադրման ծրագիրը իրականացվում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (բարերար Արմեն Ղարսլյան), Նինոծմինդայում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռաֆայել Ջավախ Ղարսլյանի անվան կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործընկերությամբ:
30 Ապրիլ 2021