Կայքի համար

Հարգելի՛  ջավախքցիներ

Ելնելով վերջին շրջանում Վրաստանից Հայաստան նվիրատվությունների փոխանցման ընթացքում առաջացած դժվարություններից՝ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ) կոչ է անում այսուհետ Ջավախքի ցանկացած գյուղում իրականացվող դրամահավաքների արդյունքում գոյացած գումարները փոխանցել բացառապես իրավական գրանցում, պատշաճ գրասենյակ, բարի համբավ և աշխատանքային փորձառություն ունեցող այն կազմակերպություններին, որոնք հնարավորինս սեղմ ժամկետներում ձեզ կներկայացնեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվեհամարին գումարի փոխանցումը հավաստող կտրոններ՝ որպես ապացույց։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նվիրատուներն այսուհետ կարող են իրենց դրամական միջոցները «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցել ՋԱՀ-ի՝ Ախալքալաքի գրասենյակի միոջոցով։ Նշված դեպքում առնվազն 1-2 օրվա ընթացքում փոխանցումների կտրոնները պարտադիր կներկայացվեն գյուղերի ներկայացուցիչներին կամ անհատ նվիրատուներին։

Եվս մեկ անգամ հորդորում ենք բոլորին՝ առանց կտրոնի տրամադրման որևէ մեկին, որևէ դեպքում գումար չփոխանցել։ Կարծում ենք՝ կարիք չկա վստահեցնելու, որ ձեր անչափ կարևոր մարդասիրական օգնության լավագույն տնօրինողը «Հայաստան» համահայկական հիմնադրամն է՝ ի դեմս պետության։

Այն անձինք կամ գյուղերի ներկայացուցիչները, որոնք կցանկանան իրենց գումարը փոխանցել ՋԱՀ-ի միջոցով, կարող են ս. թ. նոյեմբերի 7-ից՝ ամեն օր ժամը 10։00-17։00-ն, այցելել ՋԱՀ-ի Ախալքալաքի գրասենյակ՝ հետևյալ հասցեով` ք. Ախալքալաք, Ծերեթելի 34, տնօրեն՝ Գուրգեն Եզոյան  (hեռ. ՝ +995 514 99 99 34):

 

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամ

 

06 Նոյեմբեր 2020