ջահ

Սիրված մանկավարժ-բանաստեղծ Թադևոս Պալյանը  ընթերցողների դատին է հանձնել  իր նոր «Ջավախքի երգեր»  խորագիրը կրող բանաստեղծությունների ժողովածուն:

«Ջավախքի երգեր» ժողովածուն ընդգրկում է հեղինակի նոր բանաստեղծությունները՝  նվիրված հայրենիքին և հարազատ բնությանը՝ համակված սիրո ջերմ զգացումով:

Թադևոս Պալյանը ծնվել է 1950թ.-ին Ջավախքի Բուղաշեն գյուղում, ավարտել Կիրովականի մանկավարժական ինստիտուտը, ավելի քան 30 տարի Բուղաշենի հանրային դպրոցի տնօրեն է:

Ժողովածուի որոշ խմբաքանակ Պալյանների ընտանիքը նվիրել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամին:

03 Փետրվար 2020