184017447_1099081443836128_3864465128207121735_n

184017447_1099081443836128_3864465128207121735_nՄայիսի 8-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացավ DigiCode Contest կիրառական ծրագրավորման 6-րդ պատանեկան մրցույթի եզրափակիչ փուլը։

DigiCode 2021-ի եզրափակիչ փուլին ներկա էր «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր վարչությունը:

Ջավախքում գործող «ԱրՄաթ» լաբորատորիաներից ունեցել ենք 10-ը մասնակից, որոնցից երկուսը՝ «ԱրՄաթ» Դամալայի սան Մարիամ Սահակյանը և «ԱրՄաթ» Հեշտիայի սան Միքայել Անտոնյանը հաղթահարելով նախնական փուլերը հասել էին եզրափակիչ:

«ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիրը Ջավախքում իրականացվում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կողմից Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ համագործակցությամբ և  անհատ բարերարների ու կառույցների աջակցությամբ:

10 Մայիս 2021