«Ես եղել եմ էն երկնքին մոտիկ լեռնադաշտում, ուր ծնվել է Տերյանը, և կարծես թե նա լիքն է էն մշուշային թախիծով ու քնքույշ երազներով, որ բնորոշում են մեր տաղանդավոր բանաստեղծի քնարը»:

Հ․ Թումանյան

Ջավախքն անցել է պատմական բարդ և երկարատև ուղի: Ներկայիս Վրաստանի կազմի մեջ գտնվող այս երկրամասը, երկրի վարչատարածքային բաժանումներին համապատասխան, այժմ ներկայանում է 1994 թ. կազմավորված Սամցխե-Ջավախք նահանգի և վերջինիս սահմանակից ու հարևան մեկ այլ նահանգի կազմի մեջ մտնող Ծալկայի շրջանի տեսքով: Սամցխե-Ջավախք նահանգը ներառում է Ախալցխայի և Ախալքալաքի նախկին գավառները, որոնք խորհրդային տարիներին բաժանվեցին շուրջ 5 շրջանների: Սամցխե-Ջավախք նահանգի Սամցխեի (Մեսխունիք, Ախալցխայի գավառ) հատվածը ներկայումս բաժանված է Ադիգենի (մակերեսը՝ 799,5 կմ2), Ախալցխայի (1.010,3 կմ2), Ասպինձայի (Ասպնջակ, 825,3 կմ2) շրջանների:

Ջավախքում ծնվել և հասակ են առել հայ և համաշխարհային շրջանակներում մեծ հռչակ վայելող բազմաթիվ դեմքեր

Աշուղ Ջիվանի

Հավասի

Հովհաննես Քաջազնունի

Համո Օհանջանյան

Դերենիկ Դեմիրճյան

Վահան Տերյան

Ջավախեցի

Վարդգես Սուրենյանց

Վահրամ Գայֆեճյան

Հակոբ Կոջոյան

Շառլ Ազնավուր

Լուսինե Զաքարյան

Գևորգ Մանասյան

Գևորգ Քոչար

    Մարիա Գուլեգինա

    Կարպ Խաչվանքյան

    Այդպիսիներից առանձնացնենք անվանի աշուղներ Սիայուն, Թիֆիլուն, Մաթինին, Ֆիրաղուն, Սուխանուն, Ջիվանուն, Հավասուն, աշխարհահռչակ նկարիչներ Վարդգես Սուրենյանցին, Հակոբ Կոջոյանին, Վահրամ Գայֆեջյանին, բանաստեղծներ Դերենիկ Դեմիրճյանին, Վահան Տերյանին, Հովհաննես Մալխասյանին, Մկրտիչ Սարգսյանին, Աղասի Այվազյանին,  հասարակագետներ Սեյլանին (Արշակ Մադոյան), Հակոբ Մանանդյանին, Ստեփանոս Մալխասյանցին, Արամ Ղանալանյանին, Կարդինալ Գրիգոր Պետրոս ԺԵ Աղաջանյանին, Վենետիկի Մխիթարյան Միաբանության անդամներ, առանց ընդմիջումներով հրատարակվող հայոց ամենաերկարամյա պարբերականի՝ «Բազմավեպի» խմբագիրներ Հայր Վահան Հովհաննիսյանին և Հայր Եղիա Վարդապետ Փեչիկյանին, հայ երկրաբան, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ Երկրաբանական թանգարանի հիմնադիր Հովհաննես Կարապետյանին, ժողովրդական երգչուհի Լուսինե Զաքարյանին, Հայոց առաջին Հանրապետության վարչապետեր Հովհաննես Քաջազնունուն և Համո Օհանջանյանին, նույն պետության նախարարներ Ռուբեն Տեր-Մինասյանին ու Ռուբեն Դարբինյանին (Արտաշես Չիլինգարյան), ճարտարապետ Գևորգ Քոչարին և այլոց, որոնցից յուրաքանչյուրն իր գործունեությամբ արժանի է խոնարհումի ու խնկարկման:

    Օգտակար հղումներ

    ԱՄՆ

    Կապ մեզ հետ

    ՀՀ, Երևան

    Վրաստան, քաղաք Ախալքալաք

    Օր/Ամիս/Տարի
    Day/Month/Year
    День/Месяц/Год
    Name Surname
    Name Surname
    Name Surname
    Name Surname
    Name Surname
    დღე/თვე/წელი