ՋԱՀ-ի բարերարի հերթական բարեգործությունը
Newmag Winter Fest-ի շրջանակներում հրատարակչությունը ներկայացրեց Նարինե Աբգարյանի «Մանյունյան գրում է ֆանտասԾիկ վեպը» ու «Դրսեկը» գրքերի հայերեն թարգմանությունները: Երկու գրքերի թարգմանություններ էլ իրականություն են դարձել Երևանի շոկոլադի գործարանի հովանավորչությամբ՝ @mark_sevouni_official-ը: Երևանի շոկոլադի գործարանի հիմնադիր, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի(ՋԱՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ, բարերար Սոս Սահակյանը գրքերի շնորհանդեսի ժամանակ, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ է հենց Նարինե Աբգարյանի գրքերի թարգմանությունները ֆինանսավորել, նշեց, որ արդեն տևական ժամանակ հետևելով Նարինե Աբգարյանի գործունեությանն ու գրական ուղուն, դիտելով նրա հարցազրույցները շատ նմանություններ է գտել. «Իմ և Նարինե Աբգարյանի մեջ լուրջ ընդհանրություններ եմ գտել։ Նարինե Աբգարյանը արտագաղթելով ու օտար երկրում կայանալով որպես գրող շարունակում է սիրել Հայաստանն ու Տավուշը, իր գրականության նյութն էլ է հայն ու հայաստանը՝ իր մարդկանցով, կենցաղով ու առօրյաով։ Իսկ ես որպես գործարար կայանալով Հայաստանում շարունակում եմ սիրել ու կարոտել հայրենի Ջավախքը։ Ես էլ կարոտս լրացնում եմ հայրենի ջավախքում ամենատարբեր բարեգործական ծրագրեր իրականացնելով»։
Ջավախքում բացվեց Վահան Տերյանի ցուցասրահը
Ջավախքում բացվեց Վահան Տերյանի ցուցասրահը Օգոստոսի 1-ին Ջավախքի Գանձա գյուղի օդը լիքն էր Տերյանով, բոլորը խոսում ու ապրում էին տերյանական պոեզիայով: Տերյանը միշտ ներկա է Գանձայում, սակայն նրան հիշելու շատ կարևոր ու
ՋԱՀ-ի Ախալքալաքի գրասենյակում կայացավ հանդիպում գրողների հետ
ՋԱՀ-ի Ախալքալաքի գրասենյակում կայացավ հանդիպում գրողների հետ Օրերս «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Ախալքալաքի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում քննարկում Համահայկական գրողների միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանի և գրող Սուսաննա Ղազարյանի հետ: Պարոն Ափինյանը ներկաների
Բացվեց «Բացահայտենք Ջավախքը» խորագրով լուսանկարչական ցուցահանդես
Բացվեց «Բացահայտենք Ջավախքը» խորագրով լուսանկարչական ցուցահանդես Այսօրվանից սկսած մինչև նոյեմբերի 10-ը երևանի կենտրոնում կգտնեք փոքրիկ Ջավախքյան անկյուն իր յուրահատուկ գույներով, համուհոտով ու ավանդույթներով։ Մելիք Ադամյան 2/2 հասցեում գտնվող ՀԲԸՄ Հայաստան դահլիճում այսօր
Կայացավ «ՀՀ-ի, Արցախի, Ջավախքի և սփյուռքի երիտասարդների երկխոսության կամուրջ» խորագրով եռօրյա ծրագիրը
Կայացավ «ՀՀ-ի, Արցախի, Ջավախքի և սփյուռքի երիտասարդների երկխոսության կամուրջ» խորագրով եռօրյա ծրագիրը Նոյեմբերի 5-7-ը Ծաղկաձորում կայացավ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի և Սփյուռքահայ ուսանողների խորհրդի կողմից կազմակերպված «ՀՀ-ի, Արցախի, Ջավախքի և սփյուռքի երիտասարդների երկխոսության
ՋԱՀ-ը «Աջակցություն ջավախքցիներին» ծրագրի շրջանակներում Նինոծմինդա քաղաքում էր
ՋԱՀ-ը «Աջակցություն ջավախքցիներին» ծրագրի շրջանակներում Նինոծմինդա քաղաքում էր Դեկտեմբերի 15-ին և 16-ին ՋԱՀ-ը «Աջակցություն ջավախքցիներին» ծրագրի շրջանակներում Նինոծմինդա քաղաքում էր։ Ծրագրի շահառուները՝ սոցիալապես անապահով ընտանիքները, սահմանափակ կարողություններ ունեցող անձինք և ծնողազուրկ երեխաները
ՋԱՀ-ի բարերարի հերթական բարեգործությունը
ՋԱՀ-ի բարերարի հերթական բարեգործությունը Newmag Winter Fest-ի շրջանակներում հրատարակչությունը ներկայացրեց Նարինե Աբգարյանի «Մանյունյան գրում է ֆանտասԾիկ վեպը» ու «Դրսեկը» գրքերի հայերեն թարգմանությունները: Երկու գրքերի թարգմանություններ էլ իրականություն են դարձել Երևանի շոկոլադի գործարանի