Ծրագրեր

Ջավախքցիները Շանթում կամ մի թիմի պատմություն

Ֆոտո (7)

2019 թվականի օգոստոս ամսին, երբ հայտարարվեց, որ մեկնարկում է Շանթ հեռուստաընկերության «Հումորի լիգա» նախագծի 3-րդ եթերաշրջանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի երիտասարդական հանձնաժողովը որոշեց, որ պետք է թիմ հավաքագրի և նախագծում ներկայացնի ջավախքյան տերբերվող համուհոտով հումորը:

11 Փետրվար 2020 Կարդալ ավելին

«Դարձի՛ր Ձմեռ Պապ» բարեգործական արշավն Ամանորն իսկական տոնի վերածեց

ձմեռ պապ

Սիրելի՜ աջակիցներ, տարեվերջյան մեր համախմբման մեծագույն ձեռքբերումն այս փոքրիկների ու նրանց ծնողների ժպիտներն են: Շնորհակալ ենք յուրաքանչյուրին, շնորհակալ ենք Ձեր մարդասիրական վերաբերմունքի ու աջակցության համար։

01 Հունվար 2020 Կարդալ ավելին

Շատ հպարտ եմ, որ ծնվել եմ Ախալքալաքում. «Անցած ճամփա» Կարինե Խոդիկյանի հետ

Կարինե Խոդիկյան (4)

Նոյեմբերի 14-ին կայացավ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) երիտասարդական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Անցած ճամփա» ծրագրի հերթական հանդիպումը ՋԱՀ-ի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի անդամ, դրամատուրգ, արձակագիր, հրապարակախոս, «Գրական թերթի» գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանի հետ:

19 Նոյեմբեր 2019 Կարդալ ավելին

Խաչատուր Յուզբաշյանի «Կոխ» ձեռնարկի տպագրություն

75439546_556046868556722_5362638785022525440_n

Դեռ նախաքրիստոնեական ժամանակներից «Կոխ» հայկական ազգային գոտեմարտ-ըմբշամարտը հանդիսացել է գրեթե բոլոր ազգային հանդիսությունների զարդը և  կրոնական, ժողովրդական, բերքահավաքի տոների ծիսական արարողակարգի անբաժանելի մասը: Սպորտային գոտեմարտը ուղեկցվում է մարզաձևին բնորոշ ազգային երաժշտությամբ և պարով, պարող-ըմբիշները կրում են հայկական տարազին բնորոշ զարդանախշերով ձևավորված մարզահագուստ: Նախքան գոտեմարտի սկսվելը ազգային երաժշտության ներքո մրցակիցները միմյանց հետ պարում են ազգային պարեր, …

11 Նոյեմբեր 2019 Կարդալ ավելին

Ախալցխայում նոր «ԱրՄաթ» լաբորատորիա բացվեց․ նոր ապագա առանց արտագաղթի

Արմաթ Ախալցխա (6)

Նոյեմբերի 1-ն Ախալցխայում տոն էր. Բացվեց «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) Վրաստանի ներկայացուցչության 2-րդ գրասենյակը և Ջավախքում 4-րդ «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիան: Այսուհետ ախալցխացի փոքրիկները ևս հնարավորություն կունենան գեղեցիկ կահավորված և ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած կրթական միջավայրում ծանոթանալ տեղեկատվական տեխնոլոգիաներին, ինժեներիային և մաթեմաթիկային։ Իսկ ՋԱՀ-ի գրասենյակի տարածքում ջավախքցի երեխաների համար կանցկացվեն նաև անգլերենի դասընթացներ։

04 Նոյեմբեր 2019 Կարդալ ավելին

«Անցած ճամփա» հանդիպումների շարք

անցած ճամփա

2019 թվականի փետրվարի 23-ին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) երիտասարդական հանձնաժողովը մեկնարկեց  «Անցած  ճամփա» խորագրով հանդիպումների շարքը: Հանդիպումների ընթացքում արմատներով Ջավախքից   բարերարներ, գործարարներ, գիտնականներ, հասարակական ու մշակութային գործիչներ և տարբեր ոլորտներում հեղինակություն վայելող ջավախքցիներ երիտասարդներին են պատմում  անցած կյանքի ուղու, հաղթահարած դժվարությունների մասին, կիսվում իրենց գիտելիքներով, փորձով,  պայքարի ու հաջողության բանաձևերով՝ դրանով ունկնդիրներին մոտիվացնում չընկրկել խոչընդոտների …

15 Հոկտեմբեր 2019 Կարդալ ավելին

Ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի բարությունը Ջավախքից է, իր հորից. «Անցած ճամփա»

1

Սեպտեմբերի 20-ին կայացավ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) երիտասարդական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Անցած ճամփա» ծրագրի հերթական հանդիպումը ՋԱՀ-ի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի հետ: Երիտասարդների հետ հանդիպմանը Ա. Մելքոնյանը նշեց, որ իր համոզմամբ երիտասարդների ազատ միտքը, մտածելու կարողությունը աշխարհայացք ձևավորելու հարցում կարևոր գործոններ են, և երբեք պետք չէ ընդօրինակել որևէ մեկին տեսակետների առումով, այլ …

23 Սեպտեմբեր 2019 Կարդալ ավելին

Շինկիոկուշին կարատեի զարգացում

IMG_20190528_172546_063

Ի՞նչ է իրենից ներկայացնում Շինկիոկուշին կարատեն Շինկիոկուշին կարատեի ֆեդերացիան Հայաստանում հիմնադրվել է 2007թ. ծնունդով Ջավախքի Ջիգրաշեն գյուղից Արմեն Քսպոյանի կողմից: Ֆեդերացիան ներկայացուցչություններ ունի Հայաստանի տարբեր մարզերում, ինչպես նաև Ջավախքի Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններում: Հիմնադրման օրվանից ի վեր ֆեդերացիան լուրջ հաջողություններ է գրանցել միջազգային բազմաթիվ մրցաշարերում՝ 2018թ. Եվրոպայի առաջնություն, 2-րդ տեղ, 2017թ. Եվրոպայի առաջնություն, 1-ին և …

06 Սեպտեմբեր 2019 Կարդալ ավելին

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնում և սպասարկում

արմաթ-լոգո

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնադրման ծրագիրը Վրաստանում իրականացվում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի ներկայացուցչության կողմից ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության  հետ գործընկերությամբ՝ նպատակ ունենալով ուժեղացնել երեխաների տեխնիկական կրթության բազան, նպաստել նրանց մասնագիտական կողմնորոշմանը, պատրաստել տեխնիկական կրթությամբ աշխատուժ, որը կբավարարի օրեցօր աճող պահանջարկը: «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիրը  WITSA Global Excellence Award մրցանակաբաշխությունում ճանաչվել է «Կայուն զարգացման» (Sustainable growth) անվանակարգում ՏՏ …

06 Սեպտեմբեր 2019 Կարդալ ավելին