Իրականացված

«Դարձի՛ր Ձմեռ Պապ» բարեգործական արշավն Ամանորն իսկական տոնի վերածեց

ձմեռ պապ

Սիրելի՜ աջակիցներ, տարեվերջյան մեր համախմբման մեծագույն ձեռքբերումն այս փոքրիկների ու նրանց ծնողների ժպիտներն են: Շնորհակալ ենք յուրաքանչյուրին, շնորհակալ ենք Ձեր մարդասիրական վերաբերմունքի ու աջակցության համար։

01 Հունվար 2020 Կարդալ ավելին

Շատ հպարտ եմ, որ ծնվել եմ Ախալքալաքում. «Անցած ճամփա» Կարինե Խոդիկյանի հետ

Կարինե Խոդիկյան (4)

Նոյեմբերի 14-ին կայացավ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) երիտասարդական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Անցած ճամփա» ծրագրի հերթական հանդիպումը ՋԱՀ-ի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի անդամ, դրամատուրգ, արձակագիր, հրապարակախոս, «Գրական թերթի» գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանի հետ:

19 Նոյեմբեր 2019 Կարդալ ավելին

Ախալցխայում նոր «ԱրՄաթ» լաբորատորիա բացվեց․ նոր ապագա առանց արտագաղթի

Արմաթ Ախալցխա (6)

Նոյեմբերի 1-ն Ախալցխայում տոն էր. Բացվեց «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) Վրաստանի ներկայացուցչության 2-րդ գրասենյակը և Ջավախքում 4-րդ «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիան: Այսուհետ ախալցխացի փոքրիկները ևս հնարավորություն կունենան գեղեցիկ կահավորված և ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած կրթական միջավայրում ծանոթանալ տեղեկատվական տեխնոլոգիաներին, ինժեներիային և մաթեմաթիկային։ Իսկ ՋԱՀ-ի գրասենյակի տարածքում ջավախքցի երեխաների համար կանցկացվեն նաև անգլերենի դասընթացներ։

04 Նոյեմբեր 2019 Կարդալ ավելին

«Անցած ճամփա» հանդիպումների շարք

անցած ճամփա

2019 թվականի փետրվարի 23-ին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) երիտասարդական հանձնաժողովը մեկնարկեց  «Անցած  ճամփա» խորագրով հանդիպումների շարքը: Հանդիպումների ընթացքում արմատներով Ջավախքից   բարերարներ, գործարարներ, գիտնականներ, հասարակական ու մշակութային գործիչներ և տարբեր ոլորտներում հեղինակություն վայելող ջավախքցիներ երիտասարդներին են պատմում  անցած կյանքի ուղու, հաղթահարած դժվարությունների մասին, կիսվում իրենց գիտելիքներով, փորձով,  պայքարի ու հաջողության բանաձևերով՝ դրանով ունկնդիրներին մոտիվացնում չընկրկել խոչընդոտների …

15 Հոկտեմբեր 2019 Կարդալ ավելին

Ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի բարությունը Ջավախքից է, իր հորից. «Անցած ճամփա»

1

Սեպտեմբերի 20-ին կայացավ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) երիտասարդական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Անցած ճամփա» ծրագրի հերթական հանդիպումը ՋԱՀ-ի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի հետ: Երիտասարդների հետ հանդիպմանը Ա. Մելքոնյանը նշեց, որ իր համոզմամբ երիտասարդների ազատ միտքը, մտածելու կարողությունը աշխարհայացք ձևավորելու հարցում կարևոր գործոններ են, և երբեք պետք չէ ընդօրինակել որևէ մեկին տեսակետների առումով, այլ …

23 Սեպտեմբեր 2019 Կարդալ ավելին

Կարպետագործության դասընթաց Ջիվանու տուն-թանգարանում

69024552_2378277938928793_8015587204124377088_n

2019թ. օգոստոսի 7-17-ը «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի աջակցությամբ աշուղ Ջիվանու տուն-թանգարանում դիզայներ, մոդելավորող Սուսաննա Կարապետյանը իրականացրեց կարպետագործության դասընթացներ: Դասընթացների նպատակն էր նպաստել Ջավախքում կարպետագործության հանդեպ հետաքրքրվածության բարձրացմանը, այս արհեստի տարածմանը, ինչպես նաև ժողովրդական վարպետների քրտնաջան աշխատանքով ձեռք բերված փորձի ու գիտելիքի փոխանցմանը սերունդներին: Ծրագիրն ընթացավ 3 փուլով՝ հայկական զարդանախշերի ուսուցում, կարպետագործություն, գոբելեն: Ծրագրի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրեցին …

19 Օգոստոս 2019 Կարդալ ավելին

Կայացավ «Ջավախք` գույների աշխարհ» պլեներ-փառատոնը

68263553_439545636636502_1912318649352323072_n — копия

2019թ. օգոստոսի 8-11-ը տեղի ունեցավ «Ջավախք` գույների աշխարհ» պլեներ-փառատոնը, որը կազմակերպվել էր  «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի և «Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ» ՈՒՀԿ-ի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Պլեներ-փառատոնի առաջին օրերին հայ և վրացի 30 երիտասարդ նկարիչները Թբիլիսիից, Ախալցխայից, Ախալքալաքից, Նինոծմինդայից, Երևանից, Աբովյանից, Հրազդանից և Գյումրիից, բաժանվելով չորս խմբերի, իրենց ղեկավարների՝ ջավախքցի հայտնի նկարիչներ …

12 Օգոստոս 2019 Կարդալ ավելին

«Ջիվանական և տերյանական օրեր» Ջավախքում

IMG_1405

2019թ. հուլիսի 20-ին և 21-ին Ջավախքի Կարզախ և Գանձա գյուղերում ՀՀ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը տեղական իշխանությունների հետ համատեղ իրականացրեց «Ջիվանական և տերյանական օրեր» տոնակատարությունները: Տոնակատարություններին ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանիշվիլին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանը և Կարեն Սիմոնյանը, …

22 Հուլիս 2019 Կարդալ ավելին

Ջավախքում կնշվեն «Ջիվանական և տերյանական օրեր»-ը

Ջիվանական օր

Հուլիսի 20-ին և 21-ին Ջավախքի Կարզախ և Գանձա գյուղերում ՀՀ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը տեղական իշխանությունների հետ համատեղ իրականացնում է «Ջիվանական և տերյանական օրեր» տոնակատարությունները: Միջոցառմանը ներկա են լինելու Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) պատվիրակությունը՝ Սոս Սահակյանի գլխավորությամբ, Վրաստանի և Հայաստանի պետական պաշտոնյաներ, տեղական իշխանությունների …

12 Հուլիս 2019 Կարդալ ավելին