Իրականացված

ՋԱՀ-ի բարերարի հերթական բարեգործությունը

IMG_4817 (2)

Newmag Winter Fest-ի շրջանակներում հրատարակչությունը ներկայացրեց Նարինե Աբգարյանի «Մանյունյան գրում է ֆանտասԾիկ վեպը» ու «Դրսեկը» գրքերի հայերեն թարգմանությունները: Երկու գրքերի թարգմանություններ էլ իրականություն են դարձել Երևանի շոկոլադի գործարանի հովանավորչությամբ՝ @mark_sevouni_official-ը: Երևանի շոկոլադի գործարանի հիմնադիր, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի(ՋԱՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ, բարերար Սոս Սահակյանը գրքերի շնորհանդեսի ժամանակ, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ է հենց Նարինե …

21 Փետրվար 2022 Կարդալ ավելին

ՋԱՀ-ը «Աջակցություն ջավախքցիներին» ծրագրի շրջանակներում Նինոծմինդա քաղաքում էր

264894080_1376435666119565_3302761906090158531_n

Դեկտեմբերի 15-ին և 16-ին ՋԱՀ-ը «Աջակցություն ջավախքցիներին» ծրագրի շրջանակներում Նինոծմինդա քաղաքում էր։ Ծրագրի շահառուները՝ սոցիալապես անապահով ընտանիքները, սահմանափակ կարողություններ ունեցող անձինք և ծնողազուրկ երեխաները ստացան համապատասխան աջակցություն՝ ֆրանսիական բարձորակ վերարկուներ, ժիլետներ և այլն։ Դեկտեմբերի 21-23-ը ծրագիրը կիրականացվի Ախալքալաք քաղաքում՝ ՋԱՀ-ի գրասենյակում (Ծերեթելի 34)։ Հիշեցնենք, որ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հետ համատեղ իրականացնում …

21 Դեկտեմբեր 2021 Կարդալ ավելին

Կայացավ «ՀՀ-ի, Արցախի, Ջավախքի և սփյուռքի երիտասարդների երկխոսության կամուրջ» խորագրով եռօրյա ծրագիրը

255387213_1804738906384590_2964855229601050160_n

Նոյեմբերի 5-7-ը Ծաղկաձորում կայացավ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի և Սփյուռքահայ ուսանողների խորհրդի կողմից կազմակերպված «ՀՀ-ի, Արցախի, Ջավախքի և սփյուռքի երիտասարդների երկխոսության կամուրջ» խորագրով եռօրյա ծրագիրը։ Ծրագրի նպատակն է ՀՀ-ի, Արցախի, Ջավախքի և սփյուռքի երիտասարդների միջև կառուցել երկխոսության կամուրջ, նպաստել Հայաստան-Արցախ-Սփյուռք-Ջավախք կապի ամրապնդմանը, համախմբելով հայ երիտասարդներին համընդհանուր նպատակի շուրջ՝ նրանց կարողությունները ծառայեցնել Հայաստան-Սփյուռք փոխադարձ կապի զարգացմանը և …

30 Նոյեմբեր 2021 Կարդալ ավելին

Բացվեց «Բացահայտենք Ջավախքը» խորագրով լուսանկարչական ցուցահանդես

251073084_435025521554552_6739736392697067075_n

Այսօրվանից սկսած մինչև նոյեմբերի 10-ը երևանի կենտրոնում կգտնեք փոքրիկ Ջավախքյան անկյուն իր յուրահատուկ գույներով, համուհոտով ու ավանդույթներով։ Մելիք Ադամյան 2/2 հասցեում գտնվող ՀԲԸՄ Հայաստան դահլիճում այսօր բացվեց «Բացահայտենք Ջավախքը» խորագրով լուսանկարչական ցուցահանդես, որտեղ ցուցադրված են համանուն լուսանկարչական արշավի մասնակիցների Ջավախքյան բնապատկերներն ու կոլորիտը ներկայացնող լուսանկարները: Նշենք, որ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և …

02 Նոյեմբեր 2021 Կարդալ ավելին

ՋԱՀ-ի Ախալքալաքի գրասենյակում կայացավ հանդիպում գրողների հետ

220244314_351790063065830_8684652518598063874_n

Օրերս «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Ախալքալաքի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում քննարկում Համահայկական գրողների միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանի և գրող Սուսաննա Ղազարյանի հետ: Պարոն Ափինյանը ներկաների հետ զրուցեց հայ գրականությունից, ներկայացրեց իրենց հետ տարած գրքերը, թերթերն ու ամսագրերը և դրանք բաժանեց հանդիպմանը ներկա դպրոցահասակ երեխաներն ու գրքասեր հանրությանը: Համահայկական գրողների միության նախագահ Պարոն Ափինյանը խոսեց նաև …

06 Օգոստոս 2021 Կարդալ ավելին

Ջավախքում բացվեց Վահան Տերյանի ցուցասրահը

194739

Օգոստոսի 1-ին Ջավախքի Գանձա գյուղի օդը լիքն էր Տերյանով, բոլորը խոսում ու ապրում էին տերյանական պոեզիայով: Տերյանը միշտ ներկա է Գանձայում, սակայն նրան հիշելու շատ կարևոր ու առանձնահատուկ առիթ կար: Նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի հայրենի Գանձա գյուղում բացվեց նրա տուն-թանգարանի վերականգնված ցուցասրահը: 2019 թվականին Տերյանական օրվա ժամանակ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի …

03 Օգոստոս 2021 Կարդալ ավելին

Վահան Տերյանի տուն-թանգարանի նվիրատուներ

cucanak_sponsors (3)-1

Օգոստոսի 1-ին նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի հայրենի Գանձա գյուղում տեղի ունեցավ մեծ բանաստեղծի տուն-թանգարանի ցուցասրահի բացումը: Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնման աշխատանքները նախաձեռնել և իրականացրել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը 2020-2021 թթ.: Ստորև ներկայացնում ենք 1000 և ավելի դոլար նվիրատվություն կատարած անձանց և կազմակերպությունների անունները՝ Կազմակերպություններ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամ ZRDA ACTIVITY IN …

31 Հուլիս 2021 Կարդալ ավելին

«ԱրՄաթների» թիվը Ջավախքում հասավ 7-ի

214205531_173079304855129_4378916552890101278_n

Ջավախքում օրը տոնի է վերածվում, երբ նոր կրթական կամ մշակութային հաստատություն է բացվում: Տոնական էին նաև հուլիսի 12-ն ու 13-ը, քանի որ բացվեց երկու նոր «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիա, առաջինը՝ Նինոծմինդա քաղաքում, երկրորդը՝ Ախալքալաքի շրջանի Օլավերդ գյուղում: Նինոծմինդայում «ԱրՄաթի» հիմնման ծրագիրն իրականացնում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (բարերարներ Արմեն և Թաթուլ Ղարսլյաններ), Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռաֆայել …

14 Հուլիս 2021 Կարդալ ավելին

Կուլիկամ գյուղում մեկնարկեց «Կրթությունը որպես հաջողության այցեքարտ» խորագրով թրեյնինգների շարքը

205195827_1703139263211222_3295096898014082040_n

 Հունիսի 19-ին ՋԱՀ-ի երիտասարդական հանձնաժողովի նախաձեռնությամբ Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղի Երիտասարդական կենտրոնում մեկնարկեց «Կրթությունը որպես հաջողության այցեքարտ» խորագրով թրեյնինգների շարքը՝ մինչև 16 տարեկան երեխաների համար:  Ծրագրի նպատակն է երեխաներին ծանոթացնել ջավախքում գործող «Արմաթ» լաբորատորիաների գործունեությանը, իրազեկել կրթական ամենատարբեր հաստատությունների, ծրագրերի ու հնարավորությունների մասին, ինչպես նաև տարբեր թեմատիկ թրեյնինգների միջոցով շեշտել կրթության կարևորությունն ու օգնել երեխաններին՝ …

23 Հունիս 2021 Կարդալ ավելին