Ընթացիկ
«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնում և սպասարկում

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնադրման ծրագիրը Վրաստանում իրականացվում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի ներկայացուցչության կողմից ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ գործընկերությամբ՝ նպատակ ունենալով ուժեղացնել երեխաների տեխնիկական կրթության բազան, նպաստել նրանց մասնագիտական կողմնորոշմանը, պատրաստել տեխնիկական կրթությամբ աշխատուժ, որը կբավարարի օրեցօր աճող պահանջարկը: «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիրը WITSA Global Excellence Award մրցանակաբաշխությունում ճանաչվել է «Կայուն զարգացման» (Sustainable growth) անվանակարգում ՏՏ …
Իրավաբանական ծառայություններ

Ախալքալաքում «Ջավախքին Աջակցություն» հիմնադրամը բացել է անվճար իրավաբանական ծառայությունների կենտրոն: Կենտրոնի իրավաբան, Իվ. Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ Գուրգեն Եզոյանը խորհրդատվություններ է իրականացվում և՛ վարչական, և՛ քրեական գործերով, ինչպես նաև աջակցում դատարան ներկայացնելու համար փաստաթղթեր կազմելու հարցում: