Ծրագրեր
Հագեցած 2021 թվական, իսկ առաջիկայում նոր ու հետաքրքիր ծրագրեր. ՋԱՀ-ն ամփոփել է անցյալ տարին

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը(ՋԱՀ), որը գործում է 2014 թվականից արդեն հասցրել է Ջավախքում իրականացնել բազմաթիվ կրթամշակութային, սոցիալական, տնտեսական, առողջապահական և սպորտային ծրագրեր։ Տարեցտարի այդ ծրագրերի ու դրանցից օգտվողների թվերն ավելանում են։ Հիմնադրամի գործունեությունը հագեցած էր նաև 2021 թվականին։ ՋԱՀ-ի, ԱՏՁՄ-ի և բարերարների ջանքերով գործող 4 «ԱրՄաթ» լաբորատորիաների թիվը անցյալ տարի հասավ 8-ի, որտեղ շուրջ 500 երեխա …
ՋԱՀ-ի բարերարի հերթական բարեգործությունը

Newmag Winter Fest-ի շրջանակներում հրատարակչությունը ներկայացրեց Նարինե Աբգարյանի «Մանյունյան գրում է ֆանտասԾիկ վեպը» ու «Դրսեկը» գրքերի հայերեն թարգմանությունները: Երկու գրքերի թարգմանություններ էլ իրականություն են դարձել Երևանի շոկոլադի գործարանի հովանավորչությամբ՝ @mark_sevouni_official-ը: Երևանի շոկոլադի գործարանի հիմնադիր, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի(ՋԱՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ, բարերար Սոս Սահակյանը գրքերի շնորհանդեսի ժամանակ, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ է հենց Նարինե …
ՋԱՀ-ը «Աջակցություն ջավախքցիներին» ծրագրի շրջանակներում Նինոծմինդա քաղաքում էր

Դեկտեմբերի 15-ին և 16-ին ՋԱՀ-ը «Աջակցություն ջավախքցիներին» ծրագրի շրջանակներում Նինոծմինդա քաղաքում էր։ Ծրագրի շահառուները՝ սոցիալապես անապահով ընտանիքները, սահմանափակ կարողություններ ունեցող անձինք և ծնողազուրկ երեխաները ստացան համապատասխան աջակցություն՝ ֆրանսիական բարձորակ վերարկուներ, ժիլետներ և այլն։ Դեկտեմբերի 21-23-ը ծրագիրը կիրականացվի Ախալքալաք քաղաքում՝ ՋԱՀ-ի գրասենյակում (Ծերեթելի 34)։ Հիշեցնենք, որ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հետ համատեղ իրականացնում …
Էլեկտրոնային դրամահավաք «Ջավախքը հավատում է Ամանորյա հրաշքներին»

Յուրաքանչյուր մարդու համար շատ կարևոր է որևէ ներդրում ունենալ իր հայրենիքի զարգացման գործում։ Իսկ ի՞նչ կարող եք անել կատարելով նվիրատվություն սկսած 100 դրամից։ Կարող եք Ջավախքի հեռավոր գյուղում ապրող մեկ երեխայի «ԱրՄաթ»-ում սովորելու երազանքը ավելի մոտեցնել իրականություն դառնալուն։ Կարող եք մեկ սոցիալապես անապահով տարեցի ստիպել հավատալ տոնի կախարդանքին ու հրաշքներին։ Կարող եք մեկ երիտասարդի սեփական …
Կայացավ «ՀՀ-ի, Արցախի, Ջավախքի և սփյուռքի երիտասարդների երկխոսության կամուրջ» խորագրով եռօրյա ծրագիրը

Նոյեմբերի 5-7-ը Ծաղկաձորում կայացավ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի և Սփյուռքահայ ուսանողների խորհրդի կողմից կազմակերպված «ՀՀ-ի, Արցախի, Ջավախքի և սփյուռքի երիտասարդների երկխոսության կամուրջ» խորագրով եռօրյա ծրագիրը։ Ծրագրի նպատակն է ՀՀ-ի, Արցախի, Ջավախքի և սփյուռքի երիտասարդների միջև կառուցել երկխոսության կամուրջ, նպաստել Հայաստան-Արցախ-Սփյուռք-Ջավախք կապի ամրապնդմանը, համախմբելով հայ երիտասարդներին համընդհանուր նպատակի շուրջ՝ նրանց կարողությունները ծառայեցնել Հայաստան-Սփյուռք փոխադարձ կապի զարգացմանը և …
Բացվեց «Բացահայտենք Ջավախքը» խորագրով լուսանկարչական ցուցահանդես

Այսօրվանից սկսած մինչև նոյեմբերի 10-ը երևանի կենտրոնում կգտնեք փոքրիկ Ջավախքյան անկյուն իր յուրահատուկ գույներով, համուհոտով ու ավանդույթներով։ Մելիք Ադամյան 2/2 հասցեում գտնվող ՀԲԸՄ Հայաստան դահլիճում այսօր բացվեց «Բացահայտենք Ջավախքը» խորագրով լուսանկարչական ցուցահանդես, որտեղ ցուցադրված են համանուն լուսանկարչական արշավի մասնակիցների Ջավախքյան բնապատկերներն ու կոլորիտը ներկայացնող լուսանկարները: Նշենք, որ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և …
Ղուշչիում բացվող «ԱրՄաթ» լաբորատորիան հայտարարում է ընդունելություն

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ Սիրելի՛ հայրենակիցներ, Ղուշչիում բացվող «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիա-խմբակը հայտարարում է ընդունելություն 10 տարեկան և բարձր դպրոցականների համար: Խմբակի նպատակն է դպրոցահասակ երեխաներին սովորեցնել՝ Ռոբոտաշինություն Ծրագրավորում 3D մոդելավորում Խաղերի ստեղծում Անիմացիայի ստեղծում Եթե քեզ հետաքրքրեց այս ամենը և ուզում ես քո գաղափարները կյանքի կոչել՝ ապա գրանցվի՛ր զանգահարելով խմբակավար Գոռ Սիմոնյանի հեռախոսահամարին՝ +995597922954 կամ երեխայի տվյալները և …
Ջավախքում անցկացվեց «Բացահայտենք Ջավախքը» խորագրով լուսանկարչական արշավ

Օգոստոսի 27-ից 29-ը Ջավախքում անցկացվեց «Բացահայտենք Ջավախքը» խորագրով եռօրյա լուսանկարչական արշավ, որը կազմակերպել էր «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ) ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ: Ծրագրի մասնակիցները՝ հայ և վրացի լուսանկարիչներ Հայաստանից, Սփյուռքից և Ջավախքից երեք օր շարունակ եղան Ջավախքի ամենագեղեցիկ ու թաքնված անկյուններում, այցելեցին Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ախալցխայի ու Ասպինձայի շրջանների գյուղեր ու …
Բեժանոյում բացվող «ԱրՄաթ» լաբորատորիայում խմբակավարի գործ կա

Translator Խմբակավարի #ԳՈՐԾԿԱ Բեժանոյում բացվող «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայում աշխատելու համար փնտրում ենք ԽՄԲԱԿԱՎԱՐ։ Ինժեներական լաբորատորիայի նպատակը դպրոցահասակ երեխաների շրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրավորման և ինժեներական կրթության խթանումն ու արտադասարանային զբաղվածության ապահովումն է։ Խմբակավարի հիմնական պարտականություններն են խմբակներում կրթական գործընթացի կազմակերպումն ու երեխաների հետ շարունակական աշխատանքը: Լաբորատորիան ներառում է Աղուէս և Կրիա ուսումնական ծրագրեր, եռաչափ տպիչ …