Լուրեր
Բեժանոյում խմբակավարի #ԳՈՐԾԿԱ

Խմբակավարի #ԳՈՐԾԿԱ Բեժանոյում բացվող «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայում աշխատելու համար փնտրում ենք ԽՄԲԱԿԱՎԱՐ։ Ինժեներական լաբորատորիայի նպատակը դպրոցահասակ երեխաների շրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրավորման և ինժեներական կրթության խթանումն ու արտադասարանային զբաղվածության ապահովումն է։ Խմբակավարի հիմնական պարտականություններն են խմբակներում կրթական գործընթացի կազմակերպումն ու երեխաների հետ շարունակական աշխատանքը: Լաբորատորիան ներառում է Աղուէս և Կրիա ուսումնական ծրագրեր, եռաչափ տպիչ (3D Printer), …
Տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի ծննդյան 95 ամյակին

Հունիսի 5-ին, ականավոր ռազմական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի ծննդյան օրը, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի համազորային ֆակուլտետն անվանակոչվեց երջանկահիշատակ զինվորականի անունով։ Միջոցառմանը մասնակցեցին նաև ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամներն ու գործադիր վարչությունը: Միջոցառումից հետո ՋԱՀ-ի աշխատակազմը և խոհրդի անդամները այցելեցին Եռաբլուր՝ Հայաստանի ազգային հերոս Գուրգեն Դալիբալթայանի շիրմին ծաղիկներ խոնարհելու, նրա հիշատակը …
Ընդունելություն Օլավերդում բացվող «ԱրՄաթ» լաբորատորիայում

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ Սիրելի՛ հայրենակիցներ, Օլավերդում բացվող «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիա-խմբակը հայտարարում է ընդունելություն 10 տարեկան և բարձր դպրոցականների համար: Խմբակի նպատակն է դպրոցահասակ երեխաներին սովորեցնել՝ Ռոբոտաշինություն Ծրագրավորում 3D մոդելավորում Խաղերի ստեղծում Անիմացիայի ստեղծում Եթե քեզ հետաքրքրեց այս ամենը և ուզում ես քո գաղափարները կյանքի կոչել՝ ապա գրանցվի՛ր զանգահարելով խմբակավար Նելլի Խրոյանի հեռախոսահամարին՝ +995 557 937 485 կամ …
Մեկնարկել են Վ. Տերյանի տուն-թանգարանի վերականգնման աշխատաքները

Հարգելի հայրենակիցներ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում արդեն մեկնարկել են Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի վերականգնման աշխատաքները: Եթե ցանկանում եք անմասն չմնալ այս ազգանվեր գործից, կարող եք նվիրատվություն կատարել և ձեր ներդրումն ունենալ: Տեղեկացնում ենք, որ 1000 և ավելի դոլար նվիրատվություն կատարած անձանց անունները կփակցվեն ցուցասրահում: Ստորև ներկայացնում ենք նաև Վ. Տերյանի տուն-թանգարանի …
Կայացավ DigiCode Contest պատանեկան մրցույթի եզրափակիչ փուլը

Մայիսի 8-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացավ DigiCode Contest կիրառական ծրագրավորման 6-րդ պատանեկան մրցույթի եզրափակիչ փուլը։ DigiCode 2021-ի եզրափակիչ փուլին ներկա էր «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր վարչությունը: Ջավախքում գործող «ԱրՄաթ» լաբորատորիաներից ունեցել ենք 10-ը մասնակից, որոնցից երկուսը՝ «ԱրՄաթ» Դամալայի սան Մարիամ Սահակյանը և «ԱրՄաթ» Հեշտիայի սան Միքայել Անտոնյանը հաղթահարելով նախնական փուլերը հասել էին եզրափակիչ: «ԱրՄաթ» ինժեներական …
Ընդունելություն Նինոծմինդայում բացվող «ԱրՄաթ» լաբորատորիայում

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ Սիրելի՛ հայրենակիցներ, Ջավախքի Նինոծմինդա քաղաքում բացվող «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիա-խմբակը հայտարարում է ընդունելություն 10 տարեկան և բարձր դպրոցականների համար: Խմբակի նպատակն է դպրոցահասակ երեխաներին սովորեցնել՝ Ռոբոտաշինություն Ծրագրավորում 3D մոդելավորում Խաղերի ստեղծում Անիմացիայի ստեղծում Եթե քեզ հետաքրքրեց այս ամենը և ուզում ես քո գաղափարները կյանքի կոչել՝ ապա գրանցվի՛ր զանգահարելով խմբակավար Վեներա Սեյրանյանի հեռախոսահամարին՝ +995574175571 կամ երեխայի …
Բարեգործական ծրագիր Ջավախքում

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը(ՋԱՀ) Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության(ՀԲԸՄ) հետ համատեղ իրականացնում է «Աջակցություն ջավախցիներին» ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում Ջավախքի 5 շրջաններում (Ախալքալաք, Ախալցխա, Նինոծմինդա, Ասպինձա, Ծալկա) բաժանվում են ավելի քան 15.000 եվրոպական, բարձրորակ հագուստ (բաճկոն,ժիլետ և այլն)։ Բաժանման աշխատանքները մեկնարկել են նախապես կազմված ցուցակների հիման վրա։ Ցուցակներում ընդգրկված են բոլոր այն անձիք, ովքեր ունեն համապատասխան կարգավիճակ, դրանք …
Նինոծմինդայում խմբակավարի #գործկա

Նինոծմինդայում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռաֆայել Ջավախ Ղարսլյանի անվան կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում բացվող «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայում աշխատելու համար փնտրում ենք ԽՄԲԱԿԱՎԱՐ։ Ինժեներական լաբորատորիայի նպատակը դպրոցահասակ երեխաների շրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրավորման և ինժեներական կրթության խթանումն ու արտադասարանային զբաղվածության ապահովումն է։ Խմբակավարի հիմնական պարտականություններն են խմբակներում կրթական գործընթացի կազմակերպումնու երեխաների հետ շարունակական աշխատանքը: Լաբորատորիան ներառում է …
Երևանում տեղի ունեցան միջոցառումներ՝ նվիրված Տարաս Շևչենկոյի ծննդյան 207-րդ տարեդարձին

Մարտի 9-ին Երևան քաղաքում տեղի ունեցան հանդիսավոր միջոցառումներ ՝ նվիրված ուկրաինացի ականավոր բանաստեղծ և նկարիչ Տարաս Շևչենկոյի ծննդյան 207-րդ տարեդարձին: Միջոցառումներին մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ դեսպան Իվան Կուլեբան, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նախագահ, Գյումրիում Ուկրաինայի Պատվավոր հյուպատոս Սոս Սահակյանը, Ուկրաինական օտարերկրյա դիվանագիտական հաստատության դիվանագետներ և աշխատակիցներ։ Հանդիսավոր արարողության ընթացքում մասնակիցները ծաղիկներ դրեցին …