Լուրեր
«ԱրՄաթների» թիվը Ջավախքում հասավ 7-ի

Ջավախքում օրը տոնի է վերածվում, երբ նոր կրթական կամ մշակութային հաստատություն է բացվում: Տոնական էին նաև հուլիսի 12-ն ու 13-ը, քանի որ բացվեց երկու նոր «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիա, առաջինը՝ Նինոծմինդա քաղաքում, երկրորդը՝ Ախալքալաքի շրջանի Օլավերդ գյուղում: Նինոծմինդայում «ԱրՄաթի» հիմնման ծրագիրն իրականացնում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (բարերարներ Արմեն և Թաթուլ Ղարսլյաններ), Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռաֆայել …
Ավարտին են մոտենում Վ. Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի վերականգնման աշխատաքները

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի վերականգնման աշխատաքները մոտենում են ավարտին: Նշենք, որ Վահան Տերյանի հայրական տունը, որը թանգարանի է վերածվել 1957 թվականից, գտնվում էր փլուզման եզրին: Ծրագրի նպատակն է, ստեղծել մեծանուն բանաստեղծի անվանը հարիր թանգարան, որը կդառնա Գանձա գյուղի այցեքարտը։ Առաջին փուլով վերականգնվում է թանգարանի ցուցասրահը, ապա նաև …
Ջավախքում 2 նոր Արմաթ է բացվում

Սիրելի՛ հայրենակիցներ, Հուլիսի 12-ին քաղաք Նինոծմինդայում և հուլիսի 13-ին գյուղ Օլավերդում տեղի կունենան «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների (ԱրՄաթ) պաշտոնական բացման արարողությունները: Սիրով հրավիրում ենք այդ տոնական օրերը մեզ հետ անցկացնելու: Նինոծմինդայում ԱրՄաթի հիմնման ծրագիրն իրականացնում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (բարերար Արմեն Ղարսլյան), Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռաֆայել Ջավախ Ղարսլյանի անվան կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի և Առաջատար …
«Արմաթ»-ների թիվը Ջավախքում շարունակում է աճել

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) միջև կնքվեց պայմանագիր, ըստ որի, նախատեսվում է առաջիկա ամիսների ընթացքում «Հրայր եվ Աննա Հովնանյան» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ Ախալքալաքի շրջանի Բեժանո և Ծալկայի շրջանի Ղուշչի գյուղերում բացել «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաներ։ Ծրագրի նպատակն է խթանել Ջավախքում տեխնոլոգիական կրթության զարգացմանը, տեխնոլոգիական զբաղվածության ընդլայնմանը, հավելյալ տնտեսական ակտիվությանն ու ստեղծել …
«Արծվապետը, ում անունն է Սերգեյ Վանցյան». լեգենդար ավիատորը 70 տարեկան է

Այս տարվա մայիսին լրացավ լեգենդար ավիատոր Սերգեյ Վանցյանի 70 ամյակը, մարդ, ով ապրում է «ուրիշի ցավ չի լինում», կամ՝ «ով բարեկամ չի փնտրում, նա իր թշնամին է» սկզբունքով։ Եվ քանի որ պարոն Վանցյանը «խուսափում է» լրագրողներից և հարցազրույց տալուց, որոշեցինք նրա մասին պատմել օգտվելով մեծ ավիատորի 70 ամյակին նվիրված Լևոն Ազրոյանի «Արծվապետը, ում անունն է …
ՋԱՀ-ի Ախալքալաքի գրասենյակում գրասենյակի ղեկավարի #գործ_կա

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Ախալքալաքի գրասենյակում գրասենյակի ղեկավարի #գործ_կա Կարող են դիմել բոլոր նրանք, ովքեր ունեն՝ -Բարձրագույն կրթություն -Թիմում աշխատելու ունակություն -Սովորելու ու աճելու մեծ ցանկություն -Պատասխանատվության բարձր զգացում -Կազմակերպչական և կառավարման հմտություններ -Հայրերեն և վրացերեն լեզուների գերազանց իմացություն -Դրամաշնորհների հետ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն Աշխատանքի վայր՝ Վրաստան, քաղաք Ախալքալաք Աշխատանքային օրեր/ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ/ 09։00-18։00 Աշխատավարձը՝ …
ՋԱՀ-ի Ախալքալաքի գրասենյակում իրավաբանի #ԳՈՐԾԿԱ

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Ախալքալաքի գրասենյակում առկա է իրավաբանի թափուր հաստիք: Ներկայացվող պահանջներն են՝ – Իրավաբանական կրթություն, – Վրացերեն և հայերեն լեզուների գերազանց իմացություն, -️ Գրագետ խոսք, -️ Պատասխանատվություն, -️ Աշխատանքային կարգապահություն, – Անձնային և մասնագիտական հատկանիշները մշտապես բարելավելու պատրաստակամություն, – Նախաձեռնողականություն և պարտաճանաչություն, – Ստեղծագործական միտք, արդյունավետ թիմային աշխատանքի, բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ։ Աշխատանքի …
Կուլիկամ գյուղում մեկնարկեց «Կրթությունը որպես հաջողության այցեքարտ» խորագրով թրեյնինգների շարքը

Հունիսի 19-ին ՋԱՀ-ի երիտասարդական հանձնաժողովի նախաձեռնությամբ Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղի Երիտասարդական կենտրոնում մեկնարկեց «Կրթությունը որպես հաջողության այցեքարտ» խորագրով թրեյնինգների շարքը՝ մինչև 16 տարեկան երեխաների համար: Ծրագրի նպատակն է երեխաներին ծանոթացնել ջավախքում գործող «Արմաթ» լաբորատորիաների գործունեությանը, իրազեկել կրթական ամենատարբեր հաստատությունների, ծրագրերի ու հնարավորությունների մասին, ինչպես նաև տարբեր թեմատիկ թրեյնինգների միջոցով շեշտել կրթության կարևորությունն ու օգնել երեխաններին՝ …
Նկարիչ, Շերլոկ Հոլմս դառնալու երազանքից մինչև վաստակավոր ճարտարապետ. Հովհաննես Մութաֆյան

Հունիսի 12-ին է ծնվել «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, «ԱՇՆ ՓՐՈՋԵՔՏ» ընկերութան հիմնադիր և գլխավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանը: Այսօր խոսելու ենք նրա կերպարից, որն այնքան բազմաբովանդակ է, որ միայն ճարտարապետությամբ չենք կարող սահմանփակվել: Ինքնատիպ այս մարդուն շատերը կհիշեն հայտնի նարնջագույն գլխարկով: Նրա հետ յուրաքանչյուր հանդիպումն ու զրույցն էլ ասես լինի «նարնջագույն»՝ …