Լուրեր

«Մեր անելիքները ջավախահայության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում» թեմայով համաժողով և դրամահավաք

2014 թ. հոկտեմբերի 17-ին «Ջավախքին աջակցություն»  հիմնադրամը  «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կազմակերպեց  «Մեր անելիքները ջավախահայության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում» թեմայով համաժողով  և բարեգործական համերգ-երեկո։ Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան  «Ջավախքին աջակցություն»  հիմնադրամի հիմնադիրներից  Վազգեն եպս. Միրզախանյանը, Աշոտ Մելքոնյանը, Գագիկ Գինոսյանը, «Ջավախքին աջակցություն»  հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Սոս Սահակյանը, Արմեն Մկոյանը, Արարատ Մահտեսյանը, Վրաստանում ՀՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան …

21 Հոկտեմբեր 2014 Կարդալ ավելին

Բացվեց Վահրամ Գայֆեճյանի հուշատախտակը

200px-Gayfejyan_Vahram

“Հայաստանի Հանրապետություն”, 17 հոկտեմբերի, 2014, թիվ 186        

20 Հոկտեմբեր 2014 Կարդալ ավելին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի մոդելը փորձ է արվում կիրառել նաև Ջավախքում

IMG_0939

«Հայաստան» համահայկական հիմնադրամի մոդելը փորձ է արվում կիրառել նաև Ջավախքում: Հայաստանում պաշտոնապես գրանցվել և այս տարվա փետրվարից գործում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ), որը պետք է համախմբի ջավախքցի և Ջավախքին աջակցություն ցուցաբերելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքացիներին` տեղի սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքը բարելավելուն ուղղված ներդրումներ կատարելու նպատակով: ՋԱՀ-ի հիմնադիրներն են՝ ՀՀ պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական, գեներալ-գնդապետ Գուգեն Դալիբալթյանը, …

18 Հոկտեմբեր 2014 Կարդալ ավելին

Աշոտ Մելքոնյանը պարգևատրվել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով

«Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության ժամանակ Երևանի քաղաքապատարանին հարող հրապարակում կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի 2796-րդ տարեդարձի առթիվ, երկարամյա գիտական, մանկավարժական գործունեության և պատմագիտության բնագավառում ձեռք բերած նշանակալի հաջողությունների համար «Արգիշտի առաջին» հուշամեդալով է պարգևատրվել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը:

14 Հոկտեմբեր 2014 Կարդալ ավելին

ՀՀ սփյուռքի նախարարն ընդունել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի ներկայացուցիչներին

22222222222

Սփյուռքի նախարարն ընդունեց «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի ներկայացուցիչներին: Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց հիմնադրամի կողմից ջավախահայության համար իրականացվող մշակութային կյանքի, մարզական ոլորտների բարելավմանն ու կատարելագործմանն ուղղված ջանքերը: Հիմնադրամի ներկայացուցիչները ներկայացրին հիմնադրամի ապագա ծրագրերը, որոնցով նախատեսվում է իրականացնել բարեգործական ծրագրեր և միջոցառումներ, աջակցել հիմնադրամի նպատակներին համապատասխանող պետական, բարեգործական և այլ ծրագրերի ու միջոցառումների իրականացմանը, տրամադրել …

04 Հոկտեմբեր 2014 Կարդալ ավելին

Նինոծմինդայում մեծ շուքով բացվեց հայկական նոր երիտասարդական կենտրոն

SOS4444

Սեպտեմբերի 6-ին մեծ շուքով բացվեց Նինոծմինդայի երիտասարդական կենտրոնը: Նմանատիպ երիտասարդական կրթամշակութային կենտրոններ 2006-2007 թվականներից գործում էին Ախալցխայում եւ Ախալքալաքում, եւ վաղուց  ժողովրդի շրջանում կարիք էր զգացվում նմանատիպ կենտրոն բացել նաեւ քաղաք Նինոծմինդայում: Կենտրոնի շինությունը գնվել եւ վերանորոգվել է ԱՄՆ արեւմտյան ափի եւ Ֆրանսիայի «Ջավախք» հանձնախմբերի նվիրատվության շնորհիվ: Կենտրոնի բացման արարողությանը մասնակցում էին բազմաթիվ հյուրեր Հայաստանից, սփյուռքից …

08 Սեպտեմբեր 2014 Կարդալ ավելին

«Բազե» համահայկական երիտասարդական հավաքին մասնակցել է նաև Ջավախքի ջոկատը

2014 թվականի օգոստոսի 18-ին Ծաղկաձորում մեկնարկել է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը, որին մասնակցում է մոտ 500 երիտասարդ: Հավաքի ընթացքում Հայաստանի, Արցախի, Ջավախքի և սփյուռքի 18-30 տարեկան երիտասարդներ, համախմբվելով ՀՀ պետական դրոշի գույների ներքո, ուժերը կչափեն մարզական տարբեր խաղերում, ինտելեկտուալ ու մշակութային մրցույթներում, ինչպես նաև կունենան հանդիպումներ ՀՀ պետական, քաղաքական, հասարակական գործիչների հետ։ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքին Ջավախքի ջոկատը …

22 Օգոստոս 2014 Կարդալ ավելին