Լուրեր

«Երկիր Զաբախա»՝ Ֆանարջյաններ

CIMG3727 - копия

«Մինչև չափահաս դառնալը մեզ մոտ արմատացած էր այն գիտակցումը, որ ոչ թե հիվանդն է բժշկին վճարում, այլ հակառակը՝ բժիշկն է հիվանդին փող տալիս: Պապս՝ ակադեմիկոս Բարդուղիմեոս Ֆանարջյանը, Թումանյան փողոցի վրա գտնվող մեր տանը զննում էր հիվանդներին, դեղատոմս գրում և վերջում իր աշխատավարձից տալիս էր որոշակի դրամ, որպեսզի հիվանդը դրանով հոգա իր բուժման ծախսերը: Պապիկս մեզ համար …

03 Դեկտեմբեր 2015 Կարդալ ավելին

Ախալքալաքի դպրոցականների մրցանակային տեղերը Կարատեի միջազգային առաջնությունում

20151115_162620

Նոյեմբերի 15-ին դպրոցականների շրջանում անցկացվեց կարատեի միջազգային առաջնություն: Առաջնության կազմակերպիչներն էին Վրաստանի կարատեի ֆեդերացիան, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Թբիլիսիի քաղաքապետարանը: Մրցաշարին, որն անցկացվեց Ձյուդոյի ակադեմիայում, մասնակցում էր շուրջ 400 մարզիկ Վրաստանից, Հայաստանից, Ուկրաինայից, Ղազախստանից, Իրանից, Ադրբեջանից և Թուրքիայից: Ախալքալաքի շրջանի N2 ռուսական դպրոցից մրցաշարին մասնակցում էր 2 մարզիկ, Թումանյանի անվան դպրոցից` 3 մասնակից …

26 Նոյեմբեր 2015 Կարդալ ավելին

«Երկիր Զաբախա»՝ Ստեփան Մալխասյանց

CIMG3625

Գրքի հանդեպ սեր տածող յուրաքանչյուր հայ մարդու տանը կարելի է տեսնել «Հայերեն բացատրական բառարան» քառահատոր ստվարածավալ բառարանները, որոնց հեղինակն է հայ ականավոր հայագետ, բանասեր ու բառարանագիր Ստ. Մալխասյանցը (1857 – 1947): Նա նաև հանդիսանում է Մ. Խորենացու «Հայոց պատմության», որը հիրավի կարելի է համարել հայոց անձնագիրը, լավագույն մեկնիչն ու աշխարհաբար թարգմանիչը: Ախալցխայի ծխական դպրոցի, այնուհետև՝ Ախալցխայի ռուսական գավառական դպրոցի,  1874-ից՝ …

17 Նոյեմբեր 2015 Կարդալ ավելին

Տեղի ունեցավ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) հաշվետու առաջին հավաքը

1

Ս/թ նոյեմբերի 14-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) հաշվետու առաջին հավաքը, որի նպատակն էր 2014 թվականի աշնանը կազմակերպված բարեգործական-համերգ երեկոյի նվիրատուներին տրամադրել անհատական ֆինանսական հաշվետվություններ, ինչպես նաև ներկայացնել Հիմնադրամի կողմից իրականացված, ընթացիկ և առաջիկա ծրագրերը: Հավաքին ներկա էին ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամներ, հիմնադիրներ, բարերարներ, համակիրներ, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և բարձրաստիճան …

16 Նոյեմբեր 2015 Կարդալ ավելին

«Երկիր Զաբախա»՝ Պարույր Մուրադյան

IMG_9734

Ականավոր կովկասագետ-հայագետներ Ն. Մառի, Հ. Օրբելու և Լ. Մելիքսեթ-Բեկի գիտական ավանդույթների շարունակողը մեր օրերում հանդիսացավ հայագետ-աղբյուրագետ, կովկասագետ,  պ. գ. դ., պրոֆեսոր Պարույր Մուրադյանը (1933 – 2011թթ.)։ Ծնվել է Ջավախքի Ղադո գյուղում, նշանավոր Քոչոյենց տոհմի ներկայացուցիչ Մաթոս աղայի գերդաստանում: Մաթոս աղան, ով Պ. Մուրադյանի հոր՝ Մամբրե Մուրադյանի պապն էր, որպես 8 տասնյակից ավելի անդամ ունեցող գերդաստանի առաջնորդ, ողջ Ջավախքում հռչակված է …

13 Նոյեմբեր 2015 Կարդալ ավելին

«Երկիր Զաբախա»՝ Լևոն Խեչոյան

CIMG3718

Մեր ժամանակների լավագույն արձակագիրներից Լևոն Խեչոյանի (դեկտեմբերի 8, 1955, Ջավախքի Բարալեթ գյուղ – հունվարի 8, 2014, Երևան) գործերը թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն։ 1994 թ.-ից սկսած` նրա գործերը պարբերաբար տպագրվել են Մոսկովյան «Լիտերատուրնայա գազետա» թերթում, «Դրուժբա նարոդով», «Լեպտա» ամսագրերում, 1998 թ.՝ «Լիտերատուրնայա Ուկրաինայում»։ Մասնակցել է արցախյան պատերազմին։ 2000 թ. «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի համար արժանացել է ՀՀ պետական «Ոսկե եղեգն» մրցանակի։ 2013 թ. ՀՀ …

10 Նոյեմբեր 2015 Կարդալ ավելին

«Երկիր Զաբախա»՝ թիֆլիսահայությունը և արևմտահայ ազգային ազատագրական պայքարը

IMG_9734

19-րդ դ. վերջին Թիֆլիսը ոչ միայն Անդրկովկասի գլխավոր քաղաքն էր, այլև հայ ազգային-ազատագրական մտքի, խմորումների կենտրոնը: 1890 թ. այստեղ հիմնադրվեց հայ ազգային-ազատագրական շարժման ղեկավար հիմնական կազմակերպությունը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը: Թիֆլիսում է գործել Հայոց Ազգային խորհուրդը, այստեղ է հռչակվել Հայոց առաջին հանրապետությունը և այլն: Թիֆլիսն իր մեջ հավաքում և համախմբում էր ոչ միայն Ռուսաստանի և Անդրկովկասի …

09 Նոյեմբեր 2015 Կարդալ ավելին

Ախալքալաքի շրջանում ավարտվել է ճանապարհների ասֆալտապատման շրջանային ծրագիրը

3

Ծրագրի իրականացման առաջին փուլում «Ֆինեստատ» ՍՊԸ-ն ավարտել է 2015 թվականի համար նախատեսված ասֆալտապատման աշխատանքները: Տեղական բյուջեով հատկացված 1 650 000 լարիով նախորդ տարի իրականցվել է աշխատանքի մեկ երրորդ մասը: Այս տարի կազմակերպությունն ավարտին է հասցրել աշխատանքները՝ ասֆալտապատելով Ախալքալաք քաղաքի Ուկմերսկայա, Աղամալյան, Մ. Սարգսյան, Ջավախիշվիլի, Ծերեթելի, Չավչավաձե, Պշավելա, Թելման, Շահումյան, Դզնելաձե փողոցների քանդված հատվածներն, ինչպես նաև …

06 Նոյեմբեր 2015 Կարդալ ավելին

Ջավախքում նշեցին աշուղ Ջիվանու 169-ամյակը (Հ1-ի անդրադարձը)

6

Շաբաթ օրն անսովոր մարդաշատ էր հայ աշուղական արվեստի մեծագույն վարպետի ծննդավայրը` Կարծախը: Աշուղ Ջիվանու 169-ամյակին նվիրված տոնական հանդիսությանը հետևեց աշուղի տուն-թանգարանի հիմնարկեքի արարողությունը: Տոնական օրը մեկնարկեց Սուրբ Կարապետ Եկեղեցում մատուցված Սուրբ և Անմահ պատարագով, այնուհետև հյուրերը շտապեցին Կարծախի կիասմութ այն տունը, որտեղ ծնվել էր աշուղական երգի մեծ վարպետը, Սերովբե Ստեփանի Բանգոյանը, հետագայում՝ Սերոբ Լեւոնյան, իսկ Հայաստանին …

06 Նոյեմբեր 2015 Կարդալ ավելին