Լուրեր

Ամանորի նախօրեին Ջավախքի ևս 132 ընտանիքներ ստացան դրամական պարգևներ

1 (8)

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի «Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագրի հերթական փուլի շրջանակներում 2015թ. դեկտեմբերի 27-29-ը դրամական պարգևներ ստացան Ջավախքի ևս 132 ընտանիքներ Նինոծմինդայի, Ծալկայի, Ախալքալաքի, Ասպինձայի, Ախալցխայի և Բորժոմիի շրջաններից։ Շահառու ընտանիքներին տրվող պարգևավճարների, ինչպես նաև Ամանորյա նվեր-փաթեթների հանձնման արարողություններին ներկա էին ՋԱՀ-ի երևանյան պատվիրակությունը գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանի գլխավորությամբ, ՋԱՀ-ի վրաստանյան ներկայացուցչության ղեկավար Արմեն Գրիգորյանը, …

29 Դեկտեմբեր 2015 Կարդալ ավելին

Տեղի ունեցավ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի սանկտպետերբուրգյան հաշվետու առաջին հավաքը

12373437_446008295590998_1876675769700135360_n

Ս/թ դեկտեմբերի 13-ին Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի շենքում տեղի ունեցավ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) հաշվետու առաջին հավաքը, որի նպատակն էր 2014 թվականի նոյեմբերին կազմակերպված բարեգործական երեկոյի նվիրատուներին տրամադրել անհատական ֆինանսական հաշվետվություններ, ինչպես նաև ներկայացնել Հիմնադրամի ծրագրերը: Միջոցառմանը ցուցադրվեց ՋԱՀ-ի 2014 թվականի գործունեության վերաբերյալ կարճամետրաժ ֆիլմ: ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը ներկայացրեց Հիմնադրամի կողմից իրականացված, ընթացիկ …

18 Դեկտեմբեր 2015 Կարդալ ավելին

Ավարտվեց «Իմ միջոցով Ջավախքիս համար» խորագրով ջավախահայ երիտասարդների առաջնորդության ծրագրի առաջին փուլը

12359920_445239745667853_1968387091093364353_n

Դեկտեմբերի 13-ին Էլիտ պլազա բիզնես կենտրոնում ավարտվեց «Իմ միջոցով Ջավախքիս համար» խորագրով ջավախահայ երիտասարդների առաջնորդության ծրագրի առաջին փուլը: Ծրագրի նպատակն է պատրաստել ջավախահայ առաջնորդներ, ովքեր կկարողանանն ինքնուրույն ծրագրեր նախաձեռնել և իրականացնել, մի գաղափարի շուրջ հավաքել թիմակիցներ և առաջնորդել նրանց, իրենց մասնագիտական ոլորտում իրականացնող գործունեությունը դարձնել ավելի արդյունավետ։ Ծրագրի այս փուլը բաղկացած էր հետևյալ թեմաներով դասընթացներից. …

18 Դեկտեմբեր 2015 Կարդալ ավելին

Ջավախահայ երիտասարդների մոտ առաջնորդական հմտությունների ձևավորման և զարգացման ծրագիր

12375009_1200446799972768_4053502233835730697_o

Հավատարիմ մնալով իր առաքելությանը` «Ջավաքխին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ) մեծապես կարևորել է Ջավախքում և Ջավախքից դուրս բնակվող հայ երիտասարդների մասնագիտական կարողությունների և անձնային բարձր հատկանիշների զարգացման հանգամանքը: Ջավախահայ երիտասարդների կողմից բազմիցս բարձրաձայնվել են խնդիրներ, ինչպիսիք են Ջավախքում մշակութային, ժամանցային կյանքի պասիվությունը, մասնագիտական նոր կարողությունների ձեռքբերման բացակայությունը, նորարարություններին առնչակից չլինելը և այլն: ՋԱՀ-ը մշտապես հետամուտ է եղել …

17 Դեկտեմբեր 2015 Կարդալ ավելին

Նինոծմինդա շրջանի Ջիգրաշեն գյուղի բնակիչ Աղավնիկ Եզեկյանին պարգևավճարի տրամադրում

1.01

Օրերս ՋԱՀ-ի «Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագրի շահառու, Ջիգրաշեն գյուղի բնակչուհի Աղավնիկ Եզեկյանը Երևանում լույս աշխարհ է բերել իր երրորդ երեխային` փոքրիկ Նարեկին: Օգտվելով առիթից, որ շահառուն դեռևս գտնվում է Երևանում, ծրագրով նախատեսված համապատասխան պարգևավճարը և նվերների փաթեթը շահառուին տրամադրելու նպատակով դեկտեմբերի 8-ին, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն այցելեցին ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ …

09 Դեկտեմբեր 2015 Կարդալ ավելին

Մեկնարկեց «Իմ միջոցով Ջավախքիս համար» խորագրով ջավախահայ երիտասարդների առաջնորդության ծրագիրը

12316090_442947049230456_6777011458819173293_n

Այսօր` դեկտեմբերի 5-ին, “Էլիտ Պլազա” բիզնես կենտրոնում մեկնարկեց «Իմ միջոցով Ջավախքիս համար» խորագրով ջավախահայ երիտասարդների առաջնորդության ծրագիրը, որի նպատակն է պատրաստել ջավախահայ առաջնորդներ, ովքեր կկարողանան ինքնուրույն ծրագրեր նախաձեռնել և իրականացնել, մի գաղափարի շուրջ հավաքել թիմակիցներ և առաջնորդել նրանց, իրենց մասնագիտական ոլորտում իրականացնող գործունեությունը դարձնել ավելի արդյունավետ: Հանդիպման սկզբում մասնակիցներին ողջունեց և ծրագիրը ներկայացրեց ՋԱՀ գործադիր …

05 Դեկտեմբեր 2015 Կարդալ ավելին

«Երկիր Զաբախա»՝ Ֆանարջյաններ

CIMG3727 - копия

«Մինչև չափահաս դառնալը մեզ մոտ արմատացած էր այն գիտակցումը, որ ոչ թե հիվանդն է բժշկին վճարում, այլ հակառակը՝ բժիշկն է հիվանդին փող տալիս: Պապս՝ ակադեմիկոս Բարդուղիմեոս Ֆանարջյանը, Թումանյան փողոցի վրա գտնվող մեր տանը զննում էր հիվանդներին, դեղատոմս գրում և վերջում իր աշխատավարձից տալիս էր որոշակի դրամ, որպեսզի հիվանդը դրանով հոգա իր բուժման ծախսերը: Պապիկս մեզ համար …

03 Դեկտեմբեր 2015 Կարդալ ավելին

Ախալքալաքի դպրոցականների մրցանակային տեղերը Կարատեի միջազգային առաջնությունում

20151115_162620

Նոյեմբերի 15-ին դպրոցականների շրջանում անցկացվեց կարատեի միջազգային առաջնություն: Առաջնության կազմակերպիչներն էին Վրաստանի կարատեի ֆեդերացիան, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Թբիլիսիի քաղաքապետարանը: Մրցաշարին, որն անցկացվեց Ձյուդոյի ակադեմիայում, մասնակցում էր շուրջ 400 մարզիկ Վրաստանից, Հայաստանից, Ուկրաինայից, Ղազախստանից, Իրանից, Ադրբեջանից և Թուրքիայից: Ախալքալաքի շրջանի N2 ռուսական դպրոցից մրցաշարին մասնակցում էր 2 մարզիկ, Թումանյանի անվան դպրոցից` 3 մասնակից …

26 Նոյեմբեր 2015 Կարդալ ավելին

«Երկիր Զաբախա»՝ Ստեփան Մալխասյանց

CIMG3625

Գրքի հանդեպ սեր տածող յուրաքանչյուր հայ մարդու տանը կարելի է տեսնել «Հայերեն բացատրական բառարան» քառահատոր ստվարածավալ բառարանները, որոնց հեղինակն է հայ ականավոր հայագետ, բանասեր ու բառարանագիր Ստ. Մալխասյանցը (1857 – 1947): Նա նաև հանդիսանում է Մ. Խորենացու «Հայոց պատմության», որը հիրավի կարելի է համարել հայոց անձնագիրը, լավագույն մեկնիչն ու աշխարհաբար թարգմանիչը: Ախալցխայի ծխական դպրոցի, այնուհետև՝ Ախալցխայի ռուսական գավառական դպրոցի,  1874-ից՝ …

17 Նոյեմբեր 2015 Կարդալ ավելին