ՋԱՀ-ի բարերարի հերթական բարեգործությունը

Newmag Winter Fest-ի շրջանակներում հրատարակչությունը ներկայացրեց Նարինե Աբգարյանի «Մանյունյան գրում է ֆանտասԾիկ վեպը» ու «Դրսեկը» գրքերի հայերեն թարգմանությունները: Երկու գրքերի թարգմանություններ էլ իրականություն են դարձել Երևանի շոկոլադի գործարանի հովանավորչությամբ՝ @mark_sevouni_official-ը: Երևանի շոկոլադի գործարանի հիմնադիր, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի(ՋԱՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ, բարերար Սոս Սահակյանը գրքերի շնորհանդեսի ժամանակ, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ է հենց Նարինե Աբգարյանի գրքերի թարգմանությունները ֆինանսավորել, նշեց, որ արդեն տևական ժամանակ հետևելով Նարինե Աբգարյանի գործունեությանն ու գրական ուղուն, դիտելով նրա հարցազրույցները շատ նմանություններ է գտել. «Իմ և Նարինե Աբգարյանի մեջ լուրջ ընդհանրություններ եմ գտել։ Նարինե Աբգարյանը արտագաղթելով ու օտար երկրում կայանալով որպես գրող շարունակում է սիրել Հայաստանն ու Տավուշը, իր գրականության նյութն էլ է հայն ու հայաստանը՝ իր մարդկանցով, կենցաղով ու առօրյաով։ Իսկ ես որպես գործարար կայանալով Հայաստանում շարունակում եմ սիրել ու կարոտել հայրենի Ջավախքը։ Ես էլ կարոտս լրացնում եմ հայրենի ջավախքում ամենատարբեր բարեգործական ծրագրեր իրականացնելով»։

Ախալցխայի Արմաթում խմբակավարի #գործկա

 
Ախալցխայի Արմաթում խմբակավարի #գործկա
Միացե՛ք մեր մեծ տեխնոլոգիական թիմին` միասին ստեղծելու Ջավախքի ապագայի ալգորիթմը։
«ԱրՄաթ» կենտրոնի նպատակը դպրոցահասակ երեխաների շրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրավորման և ինժեներական կրթության խթանումն ու արտադասարանային զբաղվածության ապահովումն է։
🧐Անհրաժեշտ որակավորումներ՝
🔘Կազմակերպչական հմտություններ,
🔘Պատասխանատվություն և պարտաճանաչություն,
🔘Պատրաստակամություն և հետաքրքրվածություն՝ շարունակաբար սովորելու, նորը բացահայտելու և կատարելագործվելու,
🔘Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթությունը կամ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
Խմբակավարն անցնելու է համապատասխան վերապատրաստում:
🧐Աշխատանքային պարտականություններ՝
🔘Կազմակերպել ինժեներական լաբորատորիայի դասընթացները,
🔘Յուրաքանչյուր աշակերտի ցուցաբերել անհատական մոտեցում՝ ապահովելով նրա մասնագիտական աճն ու զարգացումը։
🔘Ներկայացնել խմբակի ձեռքբերումները, առաջընթացը և հաշվետվությունները:
🔘Վարել խմբակի ֆեյսբուքյան էջը և ակտիվորեն կիսվել լավագույն նախագծերով։
🔘Կազմակերպել խմբակի սաների մասնակցությունը մրցույթներին, տեխնոլոգիական ճամբարին և ցուցահանդեսներին։
👉Եթե դուք ցանկանում եք միանալ մեր թիմին, ապա կարող եք Ձեր ինքնակենսագրականներն (CV/ Ռեզյումե) ուղարկել [email protected] հասցեին, իսկ հարցերի կամ հավելյալ տեղեկության համար կարող եք գրել էլ.հասցեին կամ զանգահարել է +995 579 25 24 94 հեռախոսահամարին:
📥Դիմելու վերջնաժամկետը փետրվարի 20-ն է
P.S. Մեկնաբանություններում նշեք ձեր ընկերներին ովքեր կարող են հետաքրքրված լինել։

ՋԱՀ-ը «Աջակցություն ջավախքցիներին» ծրագրի շրջանակներում Նինոծմինդա քաղաքում էր

Դեկտեմբերի 15-ին և 16-ին ՋԱՀ-ը «Աջակցություն ջավախքցիներին» ծրագրի շրջանակներում Նինոծմինդա քաղաքում էր։
Ծրագրի շահառուները՝ սոցիալապես անապահով ընտանիքները, սահմանափակ կարողություններ ունեցող անձինք և ծնողազուրկ երեխաները ստացան համապատասխան աջակցություն՝ ֆրանսիական բարձորակ վերարկուներ, ժիլետներ և այլն։
Դեկտեմբերի 21-23-ը ծրագիրը կիրականացվի Ախալքալաք քաղաքում՝ ՋԱՀ-ի գրասենյակում (Ծերեթելի 34)։
Հիշեցնենք, որ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հետ համատեղ իրականացնում է «Աջակցություն ջավախցիներին» ծրագիրը, որի շրջանակներում Ջավախքում բաժանվում է ֆրանսիական բարձրակարգ իրեր։

Էլեկտրոնային դրամահավաք «Ջավախքը հավատում է Ամանորյա հրաշքներին»

Յուրաքանչյուր մարդու համար շատ կարևոր է որևէ ներդրում ունենալ իր հայրենիքի զարգացման գործում։
Իսկ ի՞նչ կարող եք անել կատարելով նվիրատվություն սկսած 100 դրամից։ 🔘Կարող եք Ջավախքի հեռավոր գյուղում ապրող մեկ երեխայի «ԱրՄաթ»-ում սովորելու երազանքը ավելի մոտեցնել իրականություն դառնալուն։ 🔘Կարող եք մեկ սոցիալապես անապահով տարեցի ստիպել հավատալ տոնի կախարդանքին ու հրաշքներին։ 🔘Կարող եք մեկ երիտասարդի սեփական գյուղում, համայնքում մնալու և ապագան ու երազանքները այնտեղ կառուցելու հնարավորությանը մոտեցնել։ 🔘Կարող եք նպաստել նշանավոր մեծերի տուն-թանգարանների կառուցմանը, մշակութային կյանքի աշխուժացման ու մեր մեծերին հավուր պատշաճի վերաբերմունքի ձևավորմանը։ 🔘Կարող եք ստիպել մարդկանց ցո՜ւրտ, ցու՜րտ ձմռանը ունենալ ամենաջերմ ու գեղեցիկ պահեր։ 👉Կատարիր նվիրատվություն, որպեսզի երեխաները շարունակեն երազել, հավատալ այդ երազանքներին ու հրաշքներին։ Իսկ հրաշքներ իհարկե կատարվում են և հատկապես Ամանորին... Նվիրատվություն կարող եք կատարել սեղմելով DONATE կոճակը։

Ախալքալաքում գործող «ԱրՄաթ» լաբորատորիայում խմբակավարի գործ կա

‼Փնտրում ենք ԽՄԲԱԿԱՎԱՐ
📢Ախալքալաքում գործող «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայում ԽՄԲԱԿԱՎԱՐԻ գործ կա։
🤖Ինժեներական լաբորատորիայի նպատակը դպրոցահասակ երեխաների շրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրավորման և ինժեներական կրթության խթանումն ու արտադասարանային զբաղվածության ապահովումն է։
👉Խմբակավարն անցնելու է համապատասխան վերապատրաստում:
📌Աշխատանքային պարտականություններ՝
-Կազմակերպել ինժեներական լաբորատորիայի դասընթացները,
-Մեթոդոլոգիային համապատասխան տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ,
-Անհատական աշխատանք կատարել ինժեներական լաբորատորիայի սաների հետ,
-Ամսական հաշվետվություններ ներկայացնել լաբորատորիայի աշխատանքների վերաբերյալ:
📩Բոլոր հետաքրքրված անձիք կարող են իրենց ինքնակենսագրականներն (CV/ Ռեզյումե) ուղարկել [email protected] հասցեին:
☎Հարցերի կամ հավելյալ տեղեկության համար կարող եք գրել էլ.հասցեին կամ զանգահարել է +995 593 33 35 59 հեռախոսահամարին:
⏰Դիմելու վերջնաժամկետը դեկտեմբերի 6-ն է։
👉Ախալքալաքում «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի գործունեությունն իրականացվում է ՋԱՀ-ի բարերար Ավետիս Բալոյանի ֆինանսական աջակցությամբ:

ՋԱՀ-ի Ախալքալաքի գրասենյակում իրավաբանի գործ կա

Ուշադրություն
🗣«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Ախալքալաքի գրասենյակում առկա է իրավաբանի թափուր հաստիք:
👉Ներկայացվող պահանջներն են՝
- Իրավաբանական կրթություն,
- Վրացերեն և հայերեն լեզուների գերազանց իմացություն,
-️ Գրագետ խոսք,
-️ Պատասխանատվություն,
-️ Աշխատանքային կարգապահություն,
- Անձնային և մասնագիտական հատկանիշները մշտապես բարելավելու պատրաստակամություն,
- Նախաձեռնողականություն և պարտաճանաչություն,
- Ստեղծագործական միտք, արդյունավետ թիմային աշխատանքի, բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ։
📌Աշխատանքի վայր՝ Վրաստան, քաղաք Ախալքալաք
📌Աշխատանքային օրեր/ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ/ 09։00-18։00
Աշխատավարձը՝ կախված հմտություններից ու փորձից
📩Ինքնակենսագրականներն (CV) ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին
⏰Դիմելու վերջնաժամկետը դեկտեմբերի 5-ն է
☎️Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով +995 593 33 35 59

Կայացավ «ՀՀ-ի, Արցախի, Ջավախքի և սփյուռքի երիտասարդների երկխոսության կամուրջ» խորագրով եռօրյա ծրագիրը

Նոյեմբերի 5-7-ը Ծաղկաձորում կայացավ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի և Սփյուռքահայ ուսանողների խորհրդի կողմից կազմակերպված «ՀՀ-ի, Արցախի, Ջավախքի և սփյուռքի երիտասարդների երկխոսության կամուրջ» խորագրով եռօրյա ծրագիրը։ Ծրագրի նպատակն է ՀՀ-ի, Արցախի, Ջավախքի և սփյուռքի երիտասարդների միջև կառուցել երկխոսության կամուրջ, նպաստել Հայաստան-Արցախ-Սփյուռք-Ջավախք կապի ամրապնդմանը, համախմբելով հայ երիտասարդներին համընդհանուր նպատակի շուրջ՝ նրանց կարողությունները ծառայեցնել Հայաստան-Սփյուռք փոխադարձ կապի զարգացմանը և նպաստել սփյուռքահայ երիտասարդների ինտեգրմանը հայաստանյան միջավայր։
Երիտասարդները մասնակցեցին ամենատարբեր թեմաներով ինտերակտիվ դասընթացների՝ ազգային երգ ու պար, բանակցություններ, SMM և PR գործիքներ, առաջնորդություն և այլն։ Դասընթացներն ուղեկցվեցին պրակտիկ վարժություններով ու քննարկումներով։
Ծրագրի ավարտին մասնակիցներին տրվեցին վկայագրեր։
Նշենք, որ ծրագիրն իրականացվեց ՀՀ ԿԳՄՍ նախարաության աջակցությամբ։

Բացվեց «Բացահայտենք Ջավախքը» խորագրով լուսանկարչական ցուցահանդես

Այսօրվանից սկսած մինչև նոյեմբերի 10-ը երևանի կենտրոնում կգտնեք փոքրիկ Ջավախքյան անկյուն իր յուրահատուկ գույներով, համուհոտով ու ավանդույթներով։ Մելիք Ադամյան 2/2 հասցեում գտնվող ՀԲԸՄ Հայաստան դահլիճում այսօր բացվեց «Բացահայտենք Ջավախքը» խորագրով լուսանկարչական ցուցահանդես, որտեղ ցուցադրված են համանուն լուսանկարչական արշավի մասնակիցների Ջավախքյան բնապատկերներն ու կոլորիտը ներկայացնող լուսանկարները: Նշենք, որ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայ լուսանկարիչների ազգային ասոցիացիայի և Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ համագործակցությամբ օգոստոսի 27-29-ը կազմակերպել էր «Բացահայտենք Ջավախքը» խորագրով եռօրյա լուսանկարչական արշավ: Ծրագրի մասնակիցները՝ հայ և վրացի լուսանկարիչներ Հայաստանից և Վրաստանից, երեք օր շարունակ եղել են Ջավախքի տարբեր շրջաններում, գյուղերում ու քաղաքներում, ծանոթացել գյուղական բնակավայրերի կյանքին ու բարքերին և իհարկե լուսանկարել են այն ամենն ինչ իրենց զարմացրել, հիացերլ ու տպավորել է։ ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը նշեց, որ ՋԱՀ-ն ունի մշակութային ծրագրերի մեծ փաթեթ, իսկ այս լուսանկարչական ցուցահանդեսն ու դրան նախորդած լուսանկարչական արշավը դրանցից հերթականներն էին.«Հիմնադրամն իր առաջ շատ բարձր նշաձող է դրել և կորոնավիրուսի պայմաններում անգամ ՋԱՀ-ը կարողացավ աշխատել և էլ ավելի արդյունավետ իրականացնել ամենատարբեր ծրագրեր Ջավախքում։ Իսկ այս ցուցահանդեսը շատ կարևոր է Ջավախքի կյանքի տարբեր ոլորտները ներկայացնելու իմաստով։ Այստեղ դուք կտեսնենք ջավախքցու հայացքը, աշխատանքը, հավատքն ու եկեղեցին, տունն ու բնաշխարհը»։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը սրահում շրջելուց հետո ասաց, որ առավելագույնս հավանել է այն լուսանկարները որոնցում արտացոլված են ջավախքյան կենցաղը, որտեղ կան մարդկային դեմքեր, ժպիտներ, իրականություն, ընտանիք, օջախ. «Մեծ պատիվ է համագործակցել ՋԱՀ-ի հետ, քանի որ այն ինչ անում է հիմնադրամը ջավախքում, անում է ամենաբարձր մակարդակով ու մշակութային չափանիշներով։ Վերջերս ներկա էի նաև Վահան Տերյանի վերականգնված ցուցասրահի բացմանը և պետք է ասեմ, որ հաճելիորեն զարմացած եմ ճաշակի, հետևողականության, պրոֆեսիոնալ մոտեցման ու արված աշտանաքի վրա։ ՋԱՀ-ը թելադրում է բարձր ճաշակ, բարձր չափանիշներ և վստահ եմ, որ հետագայում էլ ավելի սերտորեն ենք համագործակցելու ամենատարբեր ծրագրերի շրջանակներում»։ Ցուցահանդեսի բացմանը Հայ լուսանկարիչների ասոցացիայի նախագահ Սերգեյ Հակոբյանը, ով լուսանկարչական արշավի ընթացքում մասնակիցների հետ կիսվել է իր փորձով ու գիտելիքներով, նշեց, որ Ջավախքը հիացրել է իր բնապատկերներով, մարդկանցով, ավանդույթներին ու հավատքին իրենց կառչածությամբ ու առեղծվածային ու գեղեցիկ վայրերով, որոնք անսպառ են. «Շատ դժվար էր առանձնացնել այն լուսանկարները, որոնք ունեն ասելիք և դիտողին ինչ որ բան կպատմեմ Ջավախքի առօրիայի ու կենցաղի մասին»։ ՋԱՀ-ի  գործադիր տնօրեն Սամվել Մկոյանն էլ նշեց, որ ««Բացահայտենք Ջավախքը» արշավի նպատակն էր բացահայտել Ջավախքը, քանի որ շատ քչերն են ծանոթ տարածաշրջանին, կենցաղին ու ավանդույթներին։ Իսկ տարածաշրջանը շատ հարուստ է թե՛ իր բնաշխարհով, թե՛ ավանդույթներով ու սովորություններով և թե՛ մարդկանցով։ Այստեղ բնականաբար շատ փոքր մասն է ներկայացված, սակայն փորձել ենք երեք օրվա ընթացքում լինել որոշ գյուղերում ու քաղաքներում», -ասաց պարոն Մկոյանը։ Միջոցառման ընթացքում լուսանկարչական արշավի մասնակիցներին տրվեցին վկայակայագրեր իսկ փորձագետներին շնորհակալագրեր։ Հիշեցնենք, որ «Բացահայտենք Ջավախքը» խորագրով ցուցահանդեսը ՀԲԸՄ դահլիճում կգործի մինչև նոյեմբերի 10-ը։  

Ախալքալաքում գործող «ԱրՄաթ» լաբորատորիայում խմբակավարի գործ կա

‼Փնտրում ենք ԽՄԲԱԿԱՎԱՐ
📢Ախալքալաքում գործող «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայում ԽՄԲԱԿԱՎԱՐԻ գործ կա։
🤖Ինժեներական լաբորատորիայի նպատակը դպրոցահասակ երեխաների շրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրավորման և ինժեներական կրթության խթանումն ու արտադասարանային զբաղվածության ապահովումն է։ Խմբակավարի հիմնական պարտականություններն են խմբակներում կրթական գործընթացի կազմակերպումն ու երեխաների հետ շարունակական աշխատանքը: Լաբորատորիան ներառում է Աղուէս և Կրիա ուսումնական ծրագրեր, եռաչափ տպիչ (3D Printer), շաղափային հաստոց B(CNC machine), ռոբոտաշինության ուսումնական և ավտոմատացման հավաքածուներ:
👉Խմբակավարը անցնելու է համապատասխան վերապատրաստում:
📌Անհրաժեշտ որակավորումներ՝
-Կազմակերպական հմտություններ,
-Պատասխանատվություն և պարտաճանաչություն,
-Պատրաստակամություն և հետաքրքրվածություն՝ շարունակաբար սովորելու, նորը բացահայտելու և կատարելագործվելու,
-Առաջնորդության և ղեկավարման հմտություններ,
-Թիմային ոգի և անձնակազմի կառավարման հմտություններ,
-Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթությունը կդիտվի որպես առավելություն,
-Աշխատանքային փորձը կրթության և ՏՏ ոլորտում կդիտվի որպես առավելություն:
📌Աշխատանքային պարտականություններ՝
-Կազմակերպել ինժեներական լաբորատորիայի դասընթացները,
-Մեթոդոլոգիային համապատասխան տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ,
-Անհատական աշխատանք կատարել ինժեներական լաբորատորիայի սաների հետ,
-Ամսական հաշվետվություններ ներկայացնել լաբորատորիայի աշխատանքների վերաբերյալ:
📩Բոլոր հետաքրքրված անձիք կարող են իրենց ինքնակենսագրականներն (CV/ Ռեզյումե) ուղարկել [email protected] հասցեին:
☎Հարցերի կամ հավելյալ տեղեկության համար կարող եք գրել էլ.հասցեին կամ զանգահարել է +995 593 33 35 59 հեռախոսահամարին:
⏰Դիմելու վերջնաժամկետը հոկտեմբերի 24-ն է։
👉Ախալքալաքում «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի գործունեությունն իրականացվում է ՋԱՀ-ի բարերար Ավետիս Բալոյանի ֆինանսական աջակցությամբ: