Ջավախքյան գույները հայ և վրացի նկարիչների կտավներում

Ջավախքի գույները, տեսարժան ու տուրիստական նշանակության վայրերը, մշակութային կոթողները նոր կյանք ստացան հայ և վրացի նկարիչների կտավներում։

290270898_733794404407410_5422131484900758407_n

Հունիսի 22-ից 25-ը Ջավախքում անցկացվեց «Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» խորագրով հայ-վարացական պլեներ-փառատոնը և բացվեց համանուն ցուցահանդեսը։ Կազմակերպիչը «Ջավախքին աջակցություն» հիմնադրամն է, «Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ» ՈՒՀԿ-ի,  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի և Վրաստանի նկարիչների միությունների հետ համատեղ։

Շուրջ 25 հայ և վրացի նկարիչներ Երևանից, Թբիլիսիից և Ջավախքից չորս օր շարունակ եղան Ջավախքի տարբեր գյուղերում ու քաղաքներում, տեսարժան վայրերում և իրենց տեսածն ու զգացածը փոխանցեցին կտավին՝ յուրաքանչյուրն իրեն հատուկ գունապնակով։

289850450_608734890376075_7415178978027721364_n

Փառատոնի 3-րդ օրը՝ Հունիսի 24-ին Ախալցխա քաղաքում մեկ օրով բացվեց «Համատեղ հայացք Սամցխե Ջավախեթիին» խորագրով հայ-վրացական ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվեց փառատոնի մասնակիցների շուրջ 70 կտավ։

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանի խոսքով հիմնադրամը մեծ տեղ է տալիս մշակույթի որոլորտի զարգացմանը, որը մշտապես ՋԱՀ-ի ուշադրության կենտրոնում է. «Ասածիս  վառ ապացույցն են նմանօրինակ պլեներ-փառատոները, ցուցահանդեսները, հիմնադրամի կողմից հիմնադրված աշուղ Ջիվանու տուն-թանգարանն ու Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնված ցուցասրահը։ Հայ-վրացական նմանօրինակ համագործակցության ծրագրեր առաջիկայում դեռ շատ կունենանք», -ասաց պարոն Մկոյանը։ _H5A3611-minԲացմանը ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խազմալյանը։ Նա նշեց, որ դարերով հայերը և վրացիները կողք կողքի ապրելով բավարար չափով չեն ճանաչում միամյանց, իսկ միմյանց ճանաչելու լավագույն եղանակը մշակույթն է. «Նման մշակութային միջոցառումներով մենք պետք է նպաստենք երկու ժողովուրդների փոխճանաչմանը։ Մեր նախաձեռնությունները պետք է լինեն համատեղ՝ մեր վրաց գործընկերների հետ։ Մենք ՋԱՀ-ի հետ շատ լավ համագործակցության փորձ ունենք և կարծում եմ առաջիկայում նմանօրինակ ծրագրեր շատ կունենանք։ Իսկ մեր սրահն այսօր ողողված է կանաչով, կտավներում ամենագերակշռող գույնը կանաչն է։ Շնորհավորելով բոլոր ներկաներին ուզում եմ մաղթել, որ այս բարդ ժամանակներում մեր կյանքը ողողված լինի այս կանաչով և բնության և մարդու հանդեպ այս հիացումով», -նշեց պարոն Խզմալյանը։

289758151_443119877296287_854445884168737137_n

Վրաստանի նկարիչների լիգայի տնօրեն Նուգզար Մելաձեն իր ելույթը սկսեց հայերեն իր իմացած մի քանի արտահայտությամբ. «Շատ, շատ լավ եմ..., այնուհետև շարունակեց. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին նման հրաշալի մշակութային նախագիծ իրագործելու համար։ Նկարները տարբեր, բայց միաժամանակ յուրովի գեղեցիկ են։ Յյուրաքանչյուր թանգարան կուզենա նմանօրինակ գոնե մի նկար ունենալ։ Շնորհակալ եմ Ձեր վերաբերմունքի և այսքան ջերմ ընդունելության համար»։

Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը միանալով բոլոր շնորհավորանքներին, նշեց. «Ուրախ եմ, որ ՀՀ նկարիչների միությունը մաս կազմեց այս նախաձեռնությանը, որն իրականացվում է ՋԱՀ-ի կողմից։ Նկարիչների միությունը շատ է կարևորում մշակութային կապը Ջավախքի հետ և այս նախագծով հիմք է դրվում մշակութային երկար համագործակցության։ Ամենակարևոր հանգամանքն այն է, որ Ջավախքը կապ է հանդիսանում Հայաստանի և Վրաստանի մեր գործընկերների հետ և շատ ուրախ ենք որ հնարավորություն ստեղծվեց համագործակցելու և միասին ստեղծագործելու», -ասաց պարոն Սաֆարյանն ու հավելեց. «Հիացած ենք Ջավախքի բնությամբ և հեռանալու ենք սպասումով, որ նորից վերադառնալու ենք այս հրաշալի Ջավախք աշխարհ»։_H5A3680-min

 

Լույս է տեսել «Վարդգես Սուրենյանցի կենսամատենագիտություն» գիրքը

IMG_6798Ապրիլի 18-ին «Վարդգես Սուրենյանցի կենսամատենագիտություն» գրքի շնորհանդեսով Հայաստանի ազգային գրադարանում մեկնարկեց Ազգային գրադարանային շաբաթը: Հայ ազգային պատմանկարչության հիմնադիր, գեղանկարիչ, բեմանկարիչ, ճարտարապետ, գծանկարիչ, ծնունդով Ախալցխաից Վարդգես Սուրենյանցի կենսամատենագիտության մեջ զետեղված են նրա կյանքն ու գործունեությունը ներկայացնող գրականությունը՝ գրքեր, հոդվածներ, արխիվային նյութեր, ոչ գրքային հրատարակություններ, նամակներ և այլ նյութեր։: Գրքի խմբագիր, արձակագիր, հրապարակախոս Դավիթ Սարգսյանն էլ նշեց, որ   Սուրենյանցը վրձնով արարել ու ձևավորել է մեր պատմանկարչությունը: Իսկ լույս տեսած գիրքը Վարդգես Սուրենյանց մարդու, նկարչի և մտավորականի, մշակութային գործչի կյանքի և ստեղծագործության համահավաք տեղեկատվական շտեմարանն է։ Միջոցառմանը ներկա էր «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի ներկայացուցիչները, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, գոծարար, բարերար Սոս Սահակյանի գլխավորությամբ։ Պարոն Սահակյանը հիշեց Վարդգես Սուրենյանցի հայրենի Ախալցխա քաղաքում նրա հայրական տան պատին ցուցանակ փալկցնելու մասին ու ներկայացրեց ՋԱՀ-ի կողմից Ախալցխայում արդեն իրականացված և առաջիկայում նախատեսվող ծրագրերը։ Գրքի շնորհանդեսին զուգահեռ Հայաստանի ազգային գրադարանի ցուցասրահում բացվեց գրականության և ալբոմային հրատարակությունների բացառիկ ցուցադրություն։

ՋԱՀ-ի բարերարի հերթական բարեգործությունը

Newmag Winter Fest-ի շրջանակներում հրատարակչությունը ներկայացրեց Նարինե Աբգարյանի «Մանյունյան գրում է ֆանտասԾիկ վեպը» ու «Դրսեկը» գրքերի հայերեն թարգմանությունները: Երկու գրքերի թարգմանություններ էլ իրականություն են դարձել Երևանի շոկոլադի գործարանի հովանավորչությամբ՝ @mark_sevouni_official-ը: Երևանի շոկոլադի գործարանի հիմնադիր, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի(ՋԱՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ, բարերար Սոս Սահակյանը գրքերի շնորհանդեսի ժամանակ, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ է հենց Նարինե Աբգարյանի գրքերի թարգմանությունները ֆինանսավորել, նշեց, որ արդեն տևական ժամանակ հետևելով Նարինե Աբգարյանի գործունեությանն ու գրական ուղուն, դիտելով նրա հարցազրույցները շատ նմանություններ է գտել. «Իմ և Նարինե Աբգարյանի մեջ լուրջ ընդհանրություններ եմ գտել։ Նարինե Աբգարյանը արտագաղթելով ու օտար երկրում կայանալով որպես գրող շարունակում է սիրել Հայաստանն ու Տավուշը, իր գրականության նյութն էլ է հայն ու հայաստանը՝ իր մարդկանցով, կենցաղով ու առօրյաով։ Իսկ ես որպես գործարար կայանալով Հայաստանում շարունակում եմ սիրել ու կարոտել հայրենի Ջավախքը։ Ես էլ կարոտս լրացնում եմ հայրենի ջավախքում ամենատարբեր բարեգործական ծրագրեր իրականացնելով»։

Բացվեց «Բացահայտենք Ջավախքը» խորագրով լուսանկարչական ցուցահանդես

Այսօրվանից սկսած մինչև նոյեմբերի 10-ը երևանի կենտրոնում կգտնեք փոքրիկ Ջավախքյան անկյուն իր յուրահատուկ գույներով, համուհոտով ու ավանդույթներով։ Մելիք Ադամյան 2/2 հասցեում գտնվող ՀԲԸՄ Հայաստան դահլիճում այսօր բացվեց «Բացահայտենք Ջավախքը» խորագրով լուսանկարչական ցուցահանդես, որտեղ ցուցադրված են համանուն լուսանկարչական արշավի մասնակիցների Ջավախքյան բնապատկերներն ու կոլորիտը ներկայացնող լուսանկարները: Նշենք, որ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայ լուսանկարիչների ազգային ասոցիացիայի և Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ համագործակցությամբ օգոստոսի 27-29-ը կազմակերպել էր «Բացահայտենք Ջավախքը» խորագրով եռօրյա լուսանկարչական արշավ: Ծրագրի մասնակիցները՝ հայ և վրացի լուսանկարիչներ Հայաստանից և Վրաստանից, երեք օր շարունակ եղել են Ջավախքի տարբեր շրջաններում, գյուղերում ու քաղաքներում, ծանոթացել գյուղական բնակավայրերի կյանքին ու բարքերին և իհարկե լուսանկարել են այն ամենն ինչ իրենց զարմացրել, հիացերլ ու տպավորել է։ ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը նշեց, որ ՋԱՀ-ն ունի մշակութային ծրագրերի մեծ փաթեթ, իսկ այս լուսանկարչական ցուցահանդեսն ու դրան նախորդած լուսանկարչական արշավը դրանցից հերթականներն էին.«Հիմնադրամն իր առաջ շատ բարձր նշաձող է դրել և կորոնավիրուսի պայմաններում անգամ ՋԱՀ-ը կարողացավ աշխատել և էլ ավելի արդյունավետ իրականացնել ամենատարբեր ծրագրեր Ջավախքում։ Իսկ այս ցուցահանդեսը շատ կարևոր է Ջավախքի կյանքի տարբեր ոլորտները ներկայացնելու իմաստով։ Այստեղ դուք կտեսնենք ջավախքցու հայացքը, աշխատանքը, հավատքն ու եկեղեցին, տունն ու բնաշխարհը»։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը սրահում շրջելուց հետո ասաց, որ առավելագույնս հավանել է այն լուսանկարները որոնցում արտացոլված են ջավախքյան կենցաղը, որտեղ կան մարդկային դեմքեր, ժպիտներ, իրականություն, ընտանիք, օջախ. «Մեծ պատիվ է համագործակցել ՋԱՀ-ի հետ, քանի որ այն ինչ անում է հիմնադրամը ջավախքում, անում է ամենաբարձր մակարդակով ու մշակութային չափանիշներով։ Վերջերս ներկա էի նաև Վահան Տերյանի վերականգնված ցուցասրահի բացմանը և պետք է ասեմ, որ հաճելիորեն զարմացած եմ ճաշակի, հետևողականության, պրոֆեսիոնալ մոտեցման ու արված աշտանաքի վրա։ ՋԱՀ-ը թելադրում է բարձր ճաշակ, բարձր չափանիշներ և վստահ եմ, որ հետագայում էլ ավելի սերտորեն ենք համագործակցելու ամենատարբեր ծրագրերի շրջանակներում»։ Ցուցահանդեսի բացմանը Հայ լուսանկարիչների ասոցացիայի նախագահ Սերգեյ Հակոբյանը, ով լուսանկարչական արշավի ընթացքում մասնակիցների հետ կիսվել է իր փորձով ու գիտելիքներով, նշեց, որ Ջավախքը հիացրել է իր բնապատկերներով, մարդկանցով, ավանդույթներին ու հավատքին իրենց կառչածությամբ ու առեղծվածային ու գեղեցիկ վայրերով, որոնք անսպառ են. «Շատ դժվար էր առանձնացնել այն լուսանկարները, որոնք ունեն ասելիք և դիտողին ինչ որ բան կպատմեմ Ջավախքի առօրիայի ու կենցաղի մասին»։ ՋԱՀ-ի  գործադիր տնօրեն Սամվել Մկոյանն էլ նշեց, որ ««Բացահայտենք Ջավախքը» արշավի նպատակն էր բացահայտել Ջավախքը, քանի որ շատ քչերն են ծանոթ տարածաշրջանին, կենցաղին ու ավանդույթներին։ Իսկ տարածաշրջանը շատ հարուստ է թե՛ իր բնաշխարհով, թե՛ ավանդույթներով ու սովորություններով և թե՛ մարդկանցով։ Այստեղ բնականաբար շատ փոքր մասն է ներկայացված, սակայն փորձել ենք երեք օրվա ընթացքում լինել որոշ գյուղերում ու քաղաքներում», -ասաց պարոն Մկոյանը։ Միջոցառման ընթացքում լուսանկարչական արշավի մասնակիցներին տրվեցին վկայակայագրեր իսկ փորձագետներին շնորհակալագրեր։ Հիշեցնենք, որ «Բացահայտենք Ջավախքը» խորագրով ցուցահանդեսը ՀԲԸՄ դահլիճում կգործի մինչև նոյեմբերի 10-ը։  

Ղաուրմա գյուղում տեղի ունեցավ Խաչքարի օծում և բացում

Օրերս Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղում տեղի ունեցավ Խաչքարի բացման պաշտոնական արարողություն, որը գյուղի բնակիչների համար կծառայի որպես սրբատեղի: Միջոցառման ընթացքում Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վարդապետ Տեր Կիրակոս Դավթյանի և Տեր Արմաշ քահանա Պողոսյանի գլխավորությամբ կատարվեց Խաչքարի օծման արարողություն: Խաչքարը տեղադրվել է Ղաուրմա գյուղի զավակ Սայաթ Մկրտչյանի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ իսկ քանդակագործը Արա Ղարսլյանն է: Խաչքարի բացմանը ներկա էր նաև «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր վարչությունը:

Ջավախքում անցկացվեց «Բացահայտենք Ջավախքը» խորագրով լուսանկարչական արշավ

Օգոստոսի 27-ից 29-ը Ջավախքում անցկացվեց «Բացահայտենք Ջավախքը» խորագրով եռօրյա լուսանկարչական արշավ, որը կազմակերպել էր «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ) ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ: Ծրագրի մասնակիցները՝ հայ և վրացի լուսանկարիչներ Հայաստանից, Սփյուռքից և Ջավախքից երեք օր շարունակ եղան Ջավախքի ամենագեղեցիկ ու թաքնված անկյուններում, այցելեցին Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ախալցխայի ու Ասպինձայի շրջանների գյուղեր ու քաղաքներ, տեսարժան վայրեր և մշակութային կոթողներ, ծանոթացան գյուղական բնակավայրերի կյանքին, բարքերին ու առօրյաին և իրենց տեսածը, զգացածն ու տպավորությունները ֆիքսեցին ֆոտոխցիկի միջոցով: Ծրագրի վերջին օրը մասնակիցները եղան նաև Գանձա և Կարզախ գյուղերում, ՋԱՀ-ի կողմից հիմնադրած և վերականգնած աշուղ Ջիվանու ու Վահան Տերյանի տուն-թանգարաններում: Ծրագրի շրջանակներում անցկացվեցին նաև վարպետության դասեր, որոնք վարեցին աստղալուսանկարիչ Ինգա Ավանեսովան և «Հայ լուսանկարիչներ» ազգային ասոցիացիայի նախագահ, լուսանկարիչ Սերգեյ Հակոբյանը:

ՋԱՀ-ի Ախալքալաքի գրասենյակում կայացավ հանդիպում գրողների հետ

Օրերս «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Ախալքալաքի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում քննարկում Համահայկական գրողների միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանի և գրող Սուսաննա Ղազարյանի հետ: 221706474_781428199199563_7705414555812811625_nՊարոն Ափինյանը ներկաների հետ զրուցեց հայ գրականությունից, ներկայացրեց իրենց հետ տարած գրքերը, թերթերն ու ամսագրերը և դրանք բաժանեց հանդիպմանը ներկա դպրոցահասակ երեխաներն ու գրքասեր հանրությանը: Համահայկական գրողների միության նախագահ Պարոն Ափինյանը խոսեց նաև առաջիկա իրագործվելիք ծրագրերից. «Ամիսներ անց պետք է վերադառնանք Ջավախք և ամփոփենք «Նոր ոսկեդար» և «Դեպի երկիր» ծրագրերը: Նպատակը երեխաների շրջանում վերլուծական մտքի դաստիարակությունն է: Աշակերտը պետք է կարողանա կարդացածը ընկալել, վերլուծել ու ներկայացնել: Հայ գրականությունը լավագույնս վերլուծողներն ու մեկնաբանողները կստանան մրցանակներ», -նշեց պարոն Ափինյանն ու հավելեց. «Ամեն մի բանաստեղծություն ապրեցնող խորհուրդ ունի: Հաջորդ այցելության ժամանակ ես ուզում եմ հայության ժպտուն հայացքներ տեսնել, քանի որ մեր կյանքի դժվարին պահերին մեզ պիտի առաջնորդեն լուսապայծառ հոգիները, նրանք, ում գալուստը երազում էր Հովհաննես Թումանյանը»: 221355069_4529592547053111_8571434303301358322_n Հանդիպման նախաձեռնող, ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Պարույր Պալյանը կարևորեց մշակութային կյանքի զարգացումն ու ակտիվացումը Ջավախքում։ ՋԱՀ-ի տնօրեն Սամվել Մկոյանն էլ կարևորեց այսպիսի հանդիպումներն աշակերտների հետ:

Ջավախքում բացվեց Վահան Տերյանի ցուցասրահը

Օգոստոսի 1-ին Ջավախքի Գանձա գյուղի օդը լիքն էր Տերյանով, բոլորը խոսում ու ապրում էին տերյանական պոեզիայով: Տերյանը միշտ ներկա է Գանձայում, սակայն նրան հիշելու շատ կարևոր ու առանձնահատուկ առիթ կար: Նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի հայրենի Գանձա գյուղում բացվեց նրա տուն-թանգարանի վերականգնված ցուցասրահը: 2019 թվականին Տերյանական օրվա ժամանակ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի պատվիրակությունը հայտարարեց այն մասին, որ պատրաստվում է նախաձեռնել Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնումը, քանի որ այն գտնվում է անմխիթար վիճակում։ Ու չնայած 2020 թվականը լի էր դժվարություններով, համավարակի և պատերազմի պայմաններում անգամ ՋԱՀ-ը կարողացավ աշխատել ու իրականացնել ծրագիրը: Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասարհի վերականգնման աշխատանքները տևեցին շուրջ մեկ տարի: Ծրագիրը կյանքի է կոչվելու երեք փուլով. Առաջին փուլով նախատեսվում էր վերականգնել տուն-թանգարանի ցուցասրահը, որն այսօր բացեց իր դռները հանրության առջև: Երկրորդ փուլով նախատեսվում է կազմակերպել հուշային մասի վերականգնումը, երրորդ փուլով վերականգնվելու է ամբողջ համալիրը:228919176_557435152274144_376898899800019948_n ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը միջոցառման ընթացքում հայտարարեց, որ ազդարարում են ծրագրի երկրորդ փուլի՝ տուն-թանգարանի հուշային հատվածի վերականգնման աշխատանքների մեկնարկի մասին ու նաև հորդորեց  բոլորին միանալ նախաձեռնությանն ու իրենց հնարավորության չափով ներդրում ունենալ այս գործում. «Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի վերականգնման համար ավելի քան 100.000 լարի է ծախսվել։ Հուշային հատվածի վերականգնումը շատ ավելի մեծ ծախսեր է ենթադրրում և մենք ակնկալում ենք, որ աջակցություն կստանանք թե՛ Վրաստանի և թե՛ Հայաստանի կառավարություններից և այն կդառնա հայ-վրացական համատեղ ջանքերով իրականացված  կարևորագույն ծրագերերից մեկը»: 51349856151_06ec255043_c Տուն-թանգարանի վերականգնված ցուցասրահը աչքի է ընկնում  դիզայներական հարուստ ու գեղեցիկ լուծումներով, եռաշերտ ցուցադրությամբ, ինչպես նաև հագեցած է 21-րդ դարին հատուկ նորարարություններով: Նորաբաց ցուցասրահում մեր բոլորի Տերյանը ներկայացված է նորովի՝ տարբեր ձևաչափերով: Այստեղ Տերյանը նաև կենդանանում է ARLOOPA հավելվածի միջոցով: 229874874_434165724383010_4623346209228607077_nՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արայիկ Խզմալյանը նշեց, որ անչափ ուրախ է, որ Գանձայում ստեղծվել է նման գրավիչ մշակութային միջավայր. «21-րդ դարում չափազանց կարևոր է, որ պատմության, գրականության և առհասարակ ցանկացած տեղեկատվության վերաբերյալ գիտելիքը, պատանիներին ու երեխաներին փոխանցվի ժամանակակից եղանակով: Այսինքն որքան կարևոր է մշակույթը, նույնքան կարևոր է այդ մշակույթը հետաքրքիր եղանակով մատուցելը: Հայաստանում կրթական, մշակութային ծրագրերի հաջողված փորձեր ունենք, որոնք հուսով ենք շուտով կիրականացնենք նաև այս նորաբաց ցուցասրահում»: Միջոցառման ընթացքում երաժշտական համարներով հանդես եկան Արմեն Մկոյանը, Մուրադ Մալխասյանն ու Վահագն Ռաշը: Ասմունքեցին՝ Գանձայի և Կարզախի երիտասարդները: 194751ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը հիշում է, որ առաջին անգամ Գանձա՝ Տերյանի տուն-թանգարան այցելել է 1965 թվականին և այնտեղից հեռացել մեծ տպավորություններով. «Ավելի չափահաս տարիքում հաջորդ այցելությունների ժամանակ հասկացա, որ Տերյանն ու նրա գործունեությունը շատ ավելի առաջ են ու բարձր քան թանգարանը ապահովում է այդ գործի ներկայացումն ու հանրահռչակումը: Տերյանը, նրա գործունեությունն ու պոեզիան համազգային կարևորություն ունեն, այդ իսկ պատճառով մենք ձեռնարկեցինք տուն-թանգարանի ցուցասրահի վերականգնումը ժամանակի ամենաբարձր պահանջներին համապատասխան ստանդարտներով»: ՋԱՀ-ը հետևողականորեն իրականցնելու է տուն-թանգարանի ամբողջական վերականգնումը, որպեսզի մեր մեծ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանն ունենա իր անվանն արժանի տուն-թանգարան, որը կդառնա զբոսաշրջային կարևոր կետերից մեկը և հաղորդակից կդարձնի մեզ մեծ բանաստեղծի հետ։ Վահան Տերյանի տուն-թանգարանի ճարտարապետական և շինարարական նախագծի հեղինակները ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանը և Շահանե Գևորգյանն են: Ցուցասրահի արտաքին, ներքին ձևավորման և բովանդակային կոնցեպտի հեղինակները գրականագետ Անի Եղիազարյանն ու նկարիչ Մկրտիչ Մաթևոսյանն են: Նշենք, որ ծրագիրն իրականություն չէր դառնա առանց հիմնադրամի բարերարների ու նվիրատուների։ Իսկ 1000 և ավելի դոլար նվիրատվություն կատարած անձանց անունները փաքցված են թանգարանի ցուցասրահում։

Ավարտին են մոտենում Վ. Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի վերականգնման աշխատաքները

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի վերականգնման աշխատաքները մոտենում են ավարտին: Նշենք, որ Վահան Տերյանի հայրական տունը, որը թանգարանի է վերածվել 1957 թվականից, գտնվում էր փլուզման եզրին: Ծրագրի նպատակն է, ստեղծել մեծանուն բանաստեղծի անվանը հարիր թանգարան, որը կդառնա Գանձա գյուղի այցեքարտը։ Առաջին փուլով վերականգնվում է թանգարանի ցուցասրահը, ապա նաև հուշային հատվածը։ Եթե ցանկանում եք անմասն չմնալ այս ազգանվեր գործից, կարող եք նվիրատվություն կատարել և ձեր ներդրումն ունենալ: Տեղեկացնում ենք, որ 1000 և ավելի դոլար նվիրատվություն կատարած անձանց անունները կփակցվեն ցուցասրահում: Ստորև ներկայացնում ենք նաև Վ. Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի նախագծի տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=ci59k0M9iBo Նվիրատվություն կատարելու համար անցեք հետևյալ հղմամբ՝ http://www.jah.am/financial_support