Վահան Տերյանի տուն-թանգարանի հուշային մասի վերականգնում

1.700․000 AMD of 115.800.000 AMD

2019 թվականին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը նախաձեռնեց նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի ծննդավայրում՝ Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում, վերականգնել նրա տուն-թանգարանը, որը հիմնադրվել է 1957 թվականին և գտնվում է անմխիթար վիճակում։

ՋԱՀ-ը համառ և հետևողական աշխատանքի շնորհիվ կարողացավ իրականացնել ծրագրի առաջին փուլը, որի արդյունքում վերականգնվեց Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահը և 2021թ․-ի օգոստոսի 1-ին մեծ հանդիսավորությամբ տեղի ունեցավ բացման արարողությունը։

Ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է վերականգնել թանգարանի հուշային հատվածը (հայրական տունը), որն ավելի մեծ ջանքեր և գումարներ է ենթադրում, քանի որ տան հուշային հատվածը գտնվում է ծայրահեղ վատ վիճակում և փլուզման եզրին:

Եթե ցանկանում եք անմասն չմնալ այս ազգանվեր գործից, կարող եք նվիրատվություն կատարել և ձեր ներդրումն ունենալ հուշային մասի վերականգնման գործում:

Տեղեկացնում ենք, որ 1000 և ավելի դոլար նվիրատվություն կատարած անձանց անունները կփակցվեն հուշային մասում հատկացված հատում ցուցանակի վրա:

 

1000 և ավելի դոլար նվիրաբերած նվիրատուներ

Վաղարշակ Փիլոսյան

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, հայտնի բժիշկ, ծնունդով Այազմա գյուղից – ԱՄՆ

Պավլիկ Մարգարյան

«Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ հիմնադիր, ծնունդով Գանձա գյուղից – ՀՀ

Գրիգոր Քեթցյան

Գործարար, ծնունդով Գանձա գյուղից – ՌԴ

Թումաս Չիվչյան

Գործարար, ծնունդով Խուլգումո գյուղից – ՌԴ

Օր/Ամիս/Տարի
Day/Month/Year
День/Месяц/Год
Name Surname
Name Surname
Name Surname
Name Surname
Name Surname
დღე/თვე/წელი