Ջավախքցի ավագների կողքին իրենց արժանի տեղն ունեն նաև երիտասարդները
Մարտի 14-ին, ժամը 13։00-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Երիտասարդությունը և ջավախահայության հիմնախնդիրները» խորագրով համաժողովը, որի նպատակն էր Ջավախքի խնդիրների վերհանման և լուծման գործընթացներում ներգրավել երիտասարդներին և ստեղծել համապատասխան մեխանիզմ, որի միջոցով ջավախահայ երիտասարդներին հնարավորություն կտրվի իրենց մասնագիտական հմտությունները ներդնել, կիրառել հայրենի Ջավախքի հզորացման գործում։
Համաժողովին ներկա էին 500-ից ավելի մասնակիցներ, այդ թվում՝ ՋԱՀ-ի հիմնադիրները, հոգաբարձուների խորհրդի անդամները, տարբեր ոլորտներում կայացած ջավախաբնակ և հայաստանաբնակ անհատներ, հյուրեր արտերկրից, մշակութային և քաղաքական գործիչներ, ուսանողներ, ինչպես նաև ջավախահայության հիմնախնդիրներով հետաքրքրված այլ անձինք։
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը, ներկայացնելով Համաժողովի նպատակները ջավախահայության խնդիրներով զբաղվելու հարցում, կարևորեց նաև սերնդափոխության, ավագ սերնդին արժանի հետնորդներ ունենալու գաղափարը։
Համաժողովին իր օրհնանքի խոսքն ասաց Վիրահայոց թեմի Ջավախքի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ Հայր Բաբգէն վարդապետը, այնուհետ ելույթով հանդես եկան ՋԱՀ–ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս, ՋԱՀ-ի համահիմնադիր Աշոտ Մելքոնյանը, ՌՀՄ-ի Սոչիի տարածաշրջանային բաժանմունքի նախագահի տեղակալ Թումաս Վարդանյանը, «Գրական թերթի» գլխավոր խմբագիր, ՋԱՀ-ի համահիմնադիր Կարինե Խոդիկյանը, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի հիմնադիր–ղեկավար, ՋԱՀ-ի համահիմնադիր Գագիկ Գինոսյանը, ովքեր իրենց ելույթներում կարևորեցին ջավախահայ երիտասարդության դերն ու նշանակությունը Ջավախահայության խնդիրների վերհանման և լուծման գործում։ Համաժողովին ելույթով հանդես եկան տարբեր ոլորտներում կայացած ջավախաբնակ և հայաստանաբնակ երիտասարդներ, հայկական և միջազգային կառույցների նախագահներ և ներկայացուցիչներ, որոնց ներկաներն ուղղեցին իրենց հուզող մի շարք հարցեր։ Ելույթներում հատկապես մատնանշվեց երիտասարդների և Ջավախքի միջև հոգևոր և ֆիզիկական կապի վերստեղծման, հայապահպանության և ինքնության պահպանման գաղափարը, ընդգծվեց հայրենի հողում ապրելու և արարելու կարևորությունը։
Բարերար, հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը իր խոսքում կարևորեց ջավախահայերի շրջանում բարերար մթնոլորտ ստեղծելու գաղափարը և գնահատանքով խոսեց մի շարք կազմակերպությունների, ինչպես նաև անհատների կողմից Ջավախքի ուղղությամբ իրականացված ազգանվեր և հայապահպան գործունեության մասին։ Սոս Սահակյանը հույս հայտնեց, որ ավագ սերդնի գործն ու ոգևորությունը վարակիչ կլինեն երիտասարդ սերնդի ներկայացուցիչների համար։ Իր խոսքում Ս. Սահակյանը հորդորեց երիտասարդներին առավել մեծ ակտիվություն ցուցաբերել, ինչպես նաև Համաժողովը համարեց ևս մեկ խթանիչ ուժ վերանայելու ծրագրային խնդիրները և առավել ընդգրկուն պրոյեկտների միջոցով փորձ անել երիտասարդությանը ներգրավել Ջավախքի ուղղությամբ տարվող տարվող աշխատանքներին։
«ՋԱՀ-ը դիմացավ ժամանակի փորձությանը, հաջողությամբ կատարեց իր ստանձնած առաքելությունը և իրապես մեծ գործ է կատարում համաջավախքյան և համահայկական առումով»,- այսպես սկսեց իր ելույթը ՋԱՀ-ի համահիմնադիր Աշոտ Մելքոնյանը։ Հիմնադրամը ճիշտ ուղի է ընտրել՝ կարևորելով երիտասարդական թևի ակտիվացումը հանուն հայապահպանության, ինքնության պահպանման գաղափարի, քանի որ հայրենիքը սկսվում է հենց աշխարհաճանաչողությունից, հայրենասիրությունը պայմանավորվում է սեփական հողում ապրելով և արարելով։ «Ես դասալիք եմ ինձ համարում, որովհետև Ջավախքում չեմ ապրում: Ես ջավախեցի եմ, Երևանում եմ ապրում, փափկասուն կյանքով, ԳԱԱ-ում եմ աշխատում, բայց մեզնից յուրաքանչյուրը պիտի լիներ Ջավախք աշխարհում»։ Ըստ նրա՝ ջավախքցի երիտասարդը պետք է մնա իր տեղում, իր հայրենիքում՝ Ջավախքում ապրող ջավախեցու հպարտության զգացողությունը մշտապես սրտում պահելով, «իսկական ջավախքցին ու հայրենասերը նա է, ով ստանալով իր ավարտական վկայականը՝ կգնա Ջավախքի գյուղերում աշխատելու»։
Ռուսաստանի հայերի միության Սոչիի տարածաշրջանային բաժանմունքի նախագահի տեղակալ Թումաս Վարդանյանը բարձր գնահատեց ՋԱՀ-ի գործունեությունը՝ մաղթելով Հիմնադրամին իրավամբ լուսավորել ջավախահայերի, մասնավորապես երիտասարդների միտք ու հոգին։ Թ. Վարդանյանն, իր խոսքում կարևորելով ջավախահայությանն օգնություն տրամադրելու հանգամանքը, նշեց, որ հայանպաստ ծրագրերին պետք է մասնակից դառնա յուրաքանչյուր ոք և կոչ արեց երիտասարդներին մնալ և արմատներ գցել հայրենի հողում։
ՋԱՀ-ի համահիմնադիր Կարինե Խոդիկյանը Համաժողովին համոզմունք հայտնեց, որ ցանկացած գործ ապագա ունի, երբ ավագների կողքին իրենց արժանի տեղն ունեն երիտասարդները։ «Ժամանակն է եկել ավագ սերնդի ներկայացուցիչների փորձի և ունակությունների կողքին ավելացել երիտասարդների մաքսիմալիզը, համարձակությունը, խիզախությունը և երբեմն նույնիսկ մերժողությունը, քանի որ մինչև չմերժես, չես հաստատի և առաջ չես գնա»։ Կ. Խոդիկյանը կոչ արեց երիտասարդներին լինել համախմբված, մասնակցել Հիմնադրամի ցանկացած նախաձեռնությանը և առաքելությանը։ «Ջավախքցիները ուժեղ և պայքարող ժողովուրդ են։ Մենք ուժեղ ենք թե՛ Հայաստանում, թե Ջավախքում. մնում է միայն միավորվել և այդ ուժը ուղղել Ջավախքի հզորացմանը»։
Գագիկ Գինոսյանն, իր հերթին մեծ խանդավառությամբ ողջունելով երիտասարդներին, նշեց, որ նման համախմբվածություն մեծահասակներն էլ կդժվարանան հիշել։ «Երիտասարդությունը օրգանիզմի սիրտն է, շարժիչ ուժը»,– նշեց Գ. Գինոսյանը՝ կոչ անելով երիտասարդներին չկորցնել ջավախքցու համառ, նվիրյալ տեսակը։ «ժողովուրդը նա է, ով վախենում է իրենից դուրս եղած առյուծից, ցեղը նա է, ով իրենից դուրս առյուծ չի ճանաչում»,-եզրափակեց Գ. Գինոսյանը՝ հիշելով Նժդեհի խոսքերը և համոզմունք հայտնեց, որ ջավախքցու ներսի առյուծը ի վերջո իրենց կվերադարձնի հայրենի բնօրրան։
Համաժողովին ելույթ ունեցան նաև ջավախաբնակ և հայաստանաբնակ կայացած երիտասարդներ, կազմակերպությունների երիտասարդ ղեկավարներ, ովքեր իրենց ելույթներում վեր հանեցին ջավախքյան տարբեր ոլորտներում առկա մի շարք խնդիրներ, ներկայացրեցին դրանց լուծման հնարավոր տարբերակները։
Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Կարեն Հակոբյանը առաջարկեց վճարել ջավախքցի երիտասարդների ուսման վարձը՝ պայմանագիր կնքելով նրանց հետ, որ ուսումն ավարտելուց հետո որոշ ժամանակահատված աշխատեն հայրենի երկրում։
Հաշվի առնելով Ջավախքում ատամնաբուժության ոլորտի լճացած վիճակը՝ մասնագիտությամբ Արթուր Մանուկյանը կարծիք հնչեցրեց նոր տեխնոլոգիաներով հագեցած ատամնաբուժարան ստեղծել հենց Ջավախքում կամ վերապատրաստման դասընթացներ անցկացնել տեղի բժիշկների հետ։
Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլի հայկական հասարակական կազմակերպությունների համակարգող Արտակ Գաբրիելյանն իր ելույթում խոսեց Վրաստանում և Ջավախքում առկա սոցիալ-տնտեսական, աշխարհաքաղաքական պրոսեցների հետևանքով ստեղծված և իշխանությունների կողմից արհեստականորեն առաջացրած հիմախնդիրների մասին։
Ծնունդով Ջավախքից, իրավաբան Դավիթ Մկոյանը հատկապես կարևորեց ջավախքցու սեփականության իրավունքի պաշտպանության, օրենքներից անիրազեկության հարցը։ Ջավախքում զգացվում է իրավական խորհրդատվության կարիք, որը կարելի է իրականացնել Ջավախքում պարբերաբար իրավական ոլորտի սեմինարներ կազմակերպելով։
Մի երկիր, որ աշխարհին տվել է հայտնի գիտնականներ, մշակութային գործիչներ և աշխարհահռչակ բանաստեղծներ, այսօր կանգնած է մշակութային լուրջ խնդիրների առջև։ Երգիչ Մավր Մկրտչանն հայտնեց իր անհանգստությունն այս կապակցությամբ՝ մատնանշելով, որ Ջավախքում բացակայում են մշակութային կենտրոններ, վերանորոգված համերգային դահլիճներ, «եղածներում էլ ջեռուցման համակարգի բացակայության և վատ պայմանների պատճառով հնարավոր չէ միջոցառումներ անցկացնել»։ Երիտասարդ երգիչն առաջարկեց գյուղերում ևս մշակութային-երիտասարդական կենտրոններ ստեղծել, մասնագետներ ուղարկել Ջավախք տեղում վերապատրաստման դասընթացներ անցկացնելու նպատակով։
Համաժողովի մասնակիցներին պ.գ.թ., ՋԱՀ-ի գործադիր տնօրենի տեղակալ Վահե Սարգսյանը ներկայացրեց Վահան Տերյանի ավագ եղբայր, ուսուցիչ, անվանի մտավորական և հասարակական-մշակութային գործիչ Ջավախեցու (Ղազարոս Տեր-Գրիգորյան) կյանքը և ստեղծագործական ուղին ներկայացնող իր հեղինակած գիրքը։ Ըստ բանախոսի՝ Ջավախեցու կողմից ժամանակին բարձրաձայնված և Ջավախքի տնտեսությանը, լեզվամշակութային խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր այսօր էլ, մեկդարյա հեռավորությունից, խիստ արդիական են։ Ավելին, նշյալ խնդիրների լուծման ուղիները, որոնք մատնանշել է Ջավախեցին, այսօր էլ ունեն կիրառական մեծ ներուժ։
Համաժողովի ընթացքում հայտարարվեց նաև հանձնաժողովների ստեղծման մասին, որը պետք է հանդիսանա մեխանիզմ հիմնախնդիրների վերհանման և լուծման գործում։




Ախալցխայի ԱրՄաթ կենտրոնի մեկ տարվա սպասարկում և զարգացում։
Ախալցխայի ԱրՄաթ կենտրոնի մեկ տարվա սպասարկում և զարգացում 3․000.000 AMD AMD of 3․000.000 AMD
Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին
Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը հաստատել և իրականացում է «Աջակցություն բազմազավակ ընտանիքներին» ծրագիրը, որն ունի երկու բաղադրիչ:1-ին բաղադրիչով, սկսած
«Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ» խորագրով աշխատանքների ցուցահանդեսը
Երևանի Պատմության թանգարանում բացվեց ջավախահայ նկարիչների «Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ» խորագրով աշխատանքների ցուցահանդեսը Ապրիլի 18-ին Երևանի Պատմության թանգարանում ՀՀ սփյուռքի
«Բազե» համահայկական երիտասարդական հավաքին մասնակցել է նաև Ջավախքի ջոկատը
«Բազե» համահայկական երիտասարդական հավաքին մասնակցել է նաև Ջավախքի ջոկատը 2014 թվականի օգոստոսի 18-ին Ծաղկաձորում մեկնարկել է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը, որին մասնակցում
Ջավախքցի ավագների կողքին իրենց արժանի տեղն ունեն նաև երիտասարդները
Ջավախքցի ավագների կողքին իրենց արժանի տեղն ունեն նաև երիտասարդները Մարտի 14-ին, ժամը 13։00-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Երիտասարդությունը և
Տեղի ունեցավ Դամալա գյուղի ներկայացուցիչների երևանյան առաջին հանդիպումը (2015թ)
Տեղի ունեցավ Դամալա գյուղի ներկայացուցիչների երևանյան առաջին հանդիպումը (2015թ) Ապրիլի 28-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում Վրաստանի Սամցխե-Ջավախք նահանգի Ասպինձայի
Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա և հարակից գյուղերի ներկայացուցիչների հանդիպումը Երևանում
Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա և հարակից գյուղերի ներկայացուցիչների հանդիպումը Երևանում Իր կազմավորման օրվանից «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը կարևորել է ջավախահայությանը հուզող մի
Վահան Տերյանի տուն-թանգարանի հուշային մասի վերականգնում
Վահան Տերյանի տուն-թանգարանի հուշային մասի վերականգնում 1.700․000 AMD of 115.800.000 AMD
Only one donation form per page allowed
2019 թվականին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը նախաձեռնեցԱշուղ Ջիվանու տուն-թանգարանի պահպանում
Աշուղ Ջիվանու տուն-թանգարան 400․000 AMD of 1.351.000 AMD
Only one donation form per page allowed
Ջիվանու տուն-թանգարանի հիմնումը՝ իր ժամանակի համար շատ կարևոր ուԱրմաթ կրթական կենտրոնների հիմնադրում
Արմաթ կենտրոնների հիմնադրում 0 AMD of 6.000.000 AMD
Only one donation form per page allowed
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) ռազմավարական առանցքային ուղղություններից է կրթության ևՋավախքյան գույները հայ և վրացի նկարիչների կտավներում
Ջավախքյան գույները հայ և վրացի նկարիչների կտավներում Ջավախքի գույները, տեսարժան ու տուրիստական նշանակության վայրերը, մշակութային կոթողները նոր կյանք ստացան հայ
ՋԱՀ-ի կողմից հրատարակվել է Պարույր Եփրիկյանի «Հուշապատում» գիրքը
ՋԱՀ-ի կողմից հրատարակվել է Պարույր Եփրիկյանի «Հուշապատում» գիրքը Ծնունդով Ղաուրմա գյուղից բարերար Սայաթ Մկրտչյանի հովանավորությամբ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը հրատարակել է
Ջավախքում նշվեցին Ջիվանական և Տերյանական օրերը
Ջավախքում նշվեցին Ջիվանական և Տերյանական օրերը Հուլիսի 23-ին և 24-ին Ջավախքում տոն էր։ Վրաստանի Կարզախ և Գանձա գյուղերում նշվեցին Ջավախքի
Ջավախքում բացվեց Վահան Տերյանի ցուցասրահը
Ջավախքում բացվեց Վահան Տերյանի ցուցասրահը Օգոստոսի 1-ին Ջավախքի Գանձա գյուղի օդը լիքն էր Տերյանով, բոլորը խոսում ու ապրում էին տերյանական
ՋԱՀ-ի Ախալքալաքի գրասենյակում կայացավ հանդիպում գրողների հետ
ՋԱՀ-ի Ախալքալաքի գրասենյակում կայացավ հանդիպում գրողների հետ Օրերս «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Ախալքալաքի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում քննարկում Համահայկական գրողների միության