Հիմնադիրներ և հոգաբարձուներ

IMG_1057

Սոս Սահակյան
Գործարար, բարեգործ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Սոս Սահակյանը ծնվել է 1949 թվականի օգոստոսի 5-ին Ջավախքի Դամալա գյուղում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը, տնտեսագետ է։ Շուրջ 20 տարի աշխատել է Հայաստանի ագրո-արդյունաբերական համալիրի կառավարման տարբեր ոլորտներում։ Դասավանդել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում և Հայաստանի ազգային ագրարային համալսարանում։ Խորհրդային համակարգի փլուզումից հետո 5 տարի աշխատել է Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում՝ հիմնելով սեփական բիզնեսը։ 1997 թվականից  վերադարձել է Հայաստան և հիմնադրել սեփական բիզնեսը, որտեղ ներկա դրությամբ աշխատում են 1000-ից ավելի մարդ։
Սեփական հրուշակեղենի գործարանի արտադրանքը վաճառվում է Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և այլ երկրներում։
Հայաստանի առևտրա-արդյունաբերական պալատի նախագահության անդամ է և «Հայաստան-Վրաստան» համագործակցության խմբի ղեկավարը։
Սոս Սահակյանը մշտապես իրագործում է բազմաբնույթ բարեգործական միջոցառումներ, հատկապես Ջավախքում՝ նպաստելով  հայապահպանության խնդրի և տարածքի սոցիալական, մշակութային և տնտեսական հարցերի լուծմանը։ Նրա օժանդակությամբ Ջավախքում վերաբացվել են մի քանի եկեղեցիներ, Ախալցխա քաղաքում անցկացվել են հայտնի հայ նկարիչներ Վարդգես Սուրենյանցին և Վահրամ Գայֆեճյանին նվիրված արվեստի փառատոններ, հիմնադրվել և հաջողությամբ գործում է «Հայ ստեղծագործողների» միությունը Ախալցխայում, Ջավախքում պարբերաբար կազմակերպվում են պարի, երգի, մարզական և այլ միջոցառումներ, Դամալա գյուղում ստեղծվել է հիմնադրամ, որը հոգում է գյուղի տարբեր խնդիրները։
2013 թվականի վերջին Սոս Սահակյանի անմիջական նախաձեռնությամբ Երևանում հիմնադրվեց «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը, որի շուրջ միավորվել են ջավախքյան ծագում ունեցող մտավորականներ և գործարար աշխարհի ներկայացուցիչներ։ Հիմնադրամն արդեն առաջին լուրջ քայլերն է կատարել։ Բոլոր հիմքերը կան այն ընդլայնելու և տարաբնույթ խնդիրներ լուծելու համար։
Սոս Սահակյանի ընտանիքը հովանավորում և աջակցում է նաև Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային թիմի ամբողջ գործունեությունը։

800px-Armen_Mkoyan_pic_web_IMG_7024Արմեն Մկոյան

Գործարար, բարեգործ, «Էլիտ Գրուպ» ընկերությունների խմբի հիմնադիր նախագահ, ֆիզ․մաթ․ գիտությունների թեկնածու, ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ

Արմեն Մկոյանը ծնվել է 1961 թվականի մայիսի 15-ին Ջավախքի Դիլիսկա գյուղում։ 1975 թվականին գյուղի դպրոցից տեղափոխվել է սովորելու Երևանի թիվ 3 ֆիզմաթ թեքումով դպրոց, որն ավարտել է 1978 թվականին։ 1983 թվականին կարմիր դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ Եղել է անվանական թոշակառու։  1983-1985 թթ. աշխատել է «Լազերային տեխնիկա» ԳԱՄ-ում։ 1983-1985 թթ. սովորել է Մոսկվայի Մ․ Վ․ Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի քվանտային ռադիոֆիզիկայի ամբիոնի ասպիրանտուրայում։ 1989 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզը «Լույսի կոլեկտիվ կոմբինացիոն ցրման քվանտային տեսությունը» թեմայով։

1990 թվականին ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի անդամ որպես անկուսակցական։ԽՍՀՄ-ի փլուզումից հետո թողել է գիտական կարիերան, և 1991 թվականից սկսել է զբաղվել բիզնես գործունեությամբ։  2000 թվականից հիմնադրել է «Էլիտ Գրուպ» կառուցապատող ընկերությունը։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ է։

Տնտեսության բնագավառում նշանակալի գործունեության համար պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով (2015 թ․)։ Երկարամյա, բարեխիղճ և անբասիր աշխատանքային գործունեության համար պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով (2009 թ․)։ Անկուսակցական է։ Ամուսնացած է, ունի 2 երեխա։

Picture3

Սեյրան Վանցյան
Ավիատոր, «Հայք Ավիա» ավիաընկերության նախագահ, ՋԱՀ-ի համահիմնադիր,հոգաբարձուների խորհրդի անդամ

Սեյրան Վանցյանը ծնվել է 1951 թվականի մայիսի 2-ին Ախալքալաքի շրջանի Բեժանո գյուղում: ՀՀ-ում ավիացիայի կազմակերպիչներից: 1957-1967 թթ. սովորել է Բեժանոյի միջնակարգ դպրոցում: 1974 թվական ավարտել է Ռիգայի քաղաքացիական ավիացիայի ճարտարագետների ինստիտուտը, 1990 թվականին Սանկտ-Պետերբուրգի քաղաքացիական ավիացիայի ակադեմիայի բարձրագույն հրամանատարական դասընթացները: Սեյրան Վանցյանը 1988-1999 թթ. «Էրեբունի» և տեղական (Վարդենիս, Գավառ, Մարտունի, Սիսիան, Գորիս, Կապան, Մեղրի, Ջերմուկ) օդանավակայաններից դեպի Արցախ կազմակերպել և ղեկավարել է ՀՀ սահմանամերձ շրջանների և ԼՂ ինքնապաշտպանության համար կենսականորեն անհրաժեշտ ավիափոխադրումներ (զենք, զինամթերք, կամավորական ջոկատներ, վառելանյութ, սննդամթերք, մարդասիրական օգնություն), իսկ Արցախից դեպի հետ փախստականների, վիրավոր, հիվանդ ազատամարտիկների տեղափոխումը: 2002 թվականին պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և Շուշիի ազատագրման մեդալով, 2010 թվականին ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

Colonel-General, advisor of the RA Defense Minister Gurgen Dalibaltayan is guest in Hayatsk press clubԳուրգեն Դալիբալթայան

Գեներալ-գնդապետ, ՋԱՀ-ի համահիմնադիր

(1926-2015 թթ.)

Գուրգեն Դալիբակթայանը ծնվել է 1926 թվականի հունիսի 5-ին Բոգդանովկայի շրջանի (այժմ՝ Նինոծմինդա) Մեծ Արագյալ գյուղում: 1947 թվականին ավարտել է Թբիլիսիի հետևակային ուսումնարանը, 1961 թվականին Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվ. ռազմական ակադեմիան, 1976-1978 թթ. ԳՇ ակադեմիային կից կատարելագործման բարձրագույն հրամանատարական և օպերատիվ դասընթացները: 1947-1987 թթ. ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում: Եղել է Բաքվի 259-րդ դիվիզիայի, Լենքորանի, ապա՝ Կիրովաբադի 60-րդ մոտոհրաձգային դիվիզիայի գնդի հրամանատար, նույն դիվիզիայի փոխհրամանատար, Սիբիրի զինվորական օկրուգի 242-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատար, ԽՍՀՄ Եվրոպայի զորամիավորման հարավային խմբավորման զորքերի (Բուդապեշտ) շտաբի պետի, Հյուսիսկովկասյան զինվորական օկրուգի զորքերի (Դոնի Ռոստով) հրամանատարի տեղակալ: 1991թ. եղել է Հայաստանի Պաշտպանության կոմիտեի, 1991-1992թթ.՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, 1992-1993թթ.՝ ՀՀ պաշտպանության առաջին փոխնախարար, 1993թ.-ից՝ ՀՀ նախագահի խորհրդական-գլխավոր ռազմական տեսուչ: 1991-1994թթ. մասնակցել է ԼՂՀ ինքնապաշտպանական և ազատագրական ռազմագործողությունների մարտերի պլանների մշակման աշխատանքներին, անձամբ ղեկավարել Խոջալուի ազատագրման, Շուշիի, Լաչինի Մարդասիրական միջանցքի բացման, Քելբաջարի կրակակետերի վնասազերծման ռազմական գործողությունները: Պարգևատրվել է՝ ԽՍՀՄ բազմաթիվ, ՀՀ (1998) և ԼՂՀ (2000) 1-ին աստիճանի Մարտական խաչ, Հայ եկեղեցու Սուրբ Ներսես Շնորհալի (2004) շքանշաններ, ՀՀ Աժ պատվոգիր (2005), ԼՂՀ «Երախտագիտություն» մեդալ (2005):

 

Hovhannes Mutafyan

Հովհաննես Մութաֆյան

«ԱՇՆ ՓՐՈՋԵՔՏ» ընկերության գլխավոր ճարտարապետ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ

Հովհաննես Մութաֆյանը ծնվել է բանվորի ընտանիքում 1952 թվականի հունիսի 12-ին Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասում: Հայրը խառատ էր, մայրը՝ դերձակ: Նախնիները Անատոլիայի Պարտիզակ գավառից են եղել: Մեծ Եղեռնի ժամանակ գաղթել են Հունաստան՝ Կավալա ծովափնյա քաղաք, որտեղից էլ 1946 թվականին հայրենադարձել են:

Միջնակարգ կրթությունը ստացել է Պարույր Սևակի անվան թիվ 123 հիմնական դպրոցում: Դպրոցին զուգահեռ հաճախել է Պիոներ պալատ՝ նկարչական խմբակ: Այնուհետև իր նկարչության ուսուցչի՝ Գագիկ Ղազարյանի պնդմամբ 1969թ. ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարության ֆակուլտետի ճարտարապետության բաժին: 1974 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը ճարտարապետի որակավորմամբ։ 1974 թվականից սկսել է աշխատել Հայպետնախագծի 2-րդ արվեստանոցում, որը ղեկավարում էր տաղանդավոր, վաստակաշատ ճարտարապետ Զավեն Բախշինյանը: 1982 թվականին տեղափոխվել է 5-րդ արվեստանոց: 1989 թվականին աշխատակիցների կողմից ընտրվել է որպես արվեստանոցի ղեկավար: Արվեստանողը ղեկավարել է մինչև 2002 թվականին: 2001 թվականին հիմնել է «ԱՇՆ ՓՐՈՋԵՔՏ» ընկերութունը և առ այսօր հանդիսանում է ընկերության գլխավոր ճարտարապետը: 1980-2013 թվականներին եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ:

Ashot-Melqonyan-640x350Աշոտ Մելքոնյան 

Ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՋԱՀ-ի համահիմնադիր,հոգաբարձուների խորհրդի անդամ
Աշոտ Մելքոնյանը  ծնվել է 1961 թվականի փետրվարի 16-ին Ախալքալաքում: 1977 թվականին ավարտել է Ախալքալաքի Դ. Դեմիրճյանի անվ. թիվ 4 հայկական միջնակարգ դպրոցը: 1977-1982 թթ. սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում: 1986–1991 թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում որպես գիտաշխատող, 1991–95 թթ.` գիտքարտուղար, 1995–2002թթ.` փոխտնօրեն, 2002թ.-ից` տնօրեն: 1982-1985 թթ. ուսանել է ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի ասպիրանտուրայում: 1989 թվականին «Էրզրումի նահանգի հայ ազգաբնակչությունը 19-րդ դարի առաջին երեսնամյակի» թեմայով պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ դառնալով պատմական գիտությունների թեկնածու, իսկ 2002 թվականին շնորհվել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 2006թ. դարձել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: 2014թ. ստացել է ակադեմիկոսի կոչում։ Աշոտ Մելքոնյանին 1994 թվականին շնորհվել է «Հայաստան» հիմնադրամի, 2004 թվականին` «Թեքեյան» մշակութային միության «Հայկաշեն-Ուզունյան» մրցանակներ, 2003 թվականին ստացել է ՀՀ նախագահի «Մովսես Խորենացի» մեդալ:

karine

Կարինե Խոդիկյան
Դրամատուրգ, արձակագիր, հրապարակախոս, «Գրական թերթի» գլխավոր խմբագիր,
ՋԱՀ-ի համահիմնադիր ,հոգաբարձուների խորհրդի անդամ

Կարինե Խոդիկյանը ծնվել է 1957 թվականի հունիսի 24-ին Ախալքալաք քաղաքում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, աշխատել է հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: 1988-1989 թթ. աշխատակցել է «Կերպասագործ» բազմատիրաժ թերթում: 1989-1997 թթ. եղել է «Գարուն» ամսագրի հրապարակախոսության բաժնի խմբագիր, 1997-2001 թթ.՝ արձակի և պոեզիայի բաժնի խմբագիր: 2001-2004 թթ. եղել է «Գրական թերթի» գլխավոր խմբագիր: 2001-2007 թթ. եղել է ՀՌԱՀ անդամ: 2004-2008 թթ. եղել է ՀՀ մշակույթի փոխնախարար: 2008թ. «Այբենգիր» հրատարակչության հիմնադիր-խմբագիր: 2000 թվականին հիմնել է «Դրամատուրգիա» գրական հանդեսը, խմբագիրն է: Մրցանակներ՝ 1997 թվականին «Ոսկե գրիչ» ժուռնալիստների միության մրցանակ, 1999 թվականին «Ոսկե եղեգն» գրական պետական մրցանակ «Պիեսներ» ժողովածուի համար, 2002թ. Գ. Սունդուկյանի անվան պետական ազգային թատրոնի և Երևանի քաղաքապետարանի «Արտիստ» մրցանակ, 2002 թվականին ՀԳՄ ամենամյա մրցանակ «Տարվա լավագույն պիեսի համար», 2003 թվականին Ֆրիտյոֆ Նանսենի հուշամեդալ՝ Ազգային դրամատուրգիայի զարգացմանը նպաստելու համար, 2009 թվականին Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության Ոսկե հուշաշքանշան՝ հայկական մամուլում եզակի «Դրամատուրգիա» հանդես հիմնադրելու և հանդեսի էջերը հայ ժամանակակից դրամատուրգներին տրամադրելու կապակցությամբ, 2012 թվականին «Գրական թերթի» գլխավոր խմբագիր:

Hovhannes Hovhannisyan 2

Հովհաննես Հովհաննիսյան

Երևանի շոկոլադի գործարանի խորհրդի նախագահի գլխավոր խորհրդական, ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ

Հովհաննես Հովհաննիսյանը ծնվել է 1970 թվականի նոյեմբերի 11-ին Ջավախքի Գանձա գյուղում: 1988-1993 թթ. սովորել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետում  «Տնտեսագետ-հաշվապահական հաշվառման և ֆինանսների գծով» որակավորմամբ:  Միաժամանակ ուսանել է  նաև Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի զինվորական ամբիոնում:

11.11.2016 -18.10.2018 թթ. աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարությունում որպես    աշխատակազմի ղեկավար – գլխավոր քարտուղար, միաժամանակ «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի տնօրեն: 2016 թվականին եղել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, իսկ 2014-2016 թթ. աշխատել է որպես ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի աուդիտորական  գործունեության հսկողության տեսչության պետ: 2013-2014 թթ. հանդիսացել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր  տնօրենը: 2011-2014 թթ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովում որպես  փորձագետ։ 2002-2010 թթ. եղել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վարչության պետ։ 2000-2002 թթ.  հանդիսացել է ՀՀ գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարության ֆինանսաբյուջետային վարչության բաժնի պետ։  Զբաղեցրել նաև այլ առաջատար պաշտոններ:

Arman Sahakyan

Արման Սահակյան

Գործարար, ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ

Արման Սահակյանը ծնվել է 1978 թվականի մարտի 5-ին Երևանում: 1999 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը միջազգայնագետ-պատմաբանի որակավորմամբ: 1999-2001 թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում: 02.12.2012-18.05.2017 թթ. եղել է ԱԺ պատգամավոր (թիվ 35 ընտրատարածք), ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, իսկ 2017-2018 թթ. ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

2001-2012 թթ. եղել է«Սովռանո» ՍՊԸ-ի հիմնադիր նախագահ, 2006-2012թթ.՝ «Մեդիա Սթայլ» ՍՊԸ-ի հիմնադիր նախագահ, 2008-2012թթ.՝ «Philip Morris International» ընկերության հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ «Վիդիս Դիսթրիբյուշն» ՍՊԸ-ի նախագահ: 2009թ. հիմնադրել է «Իդեա Լաբ» ՍՊԸ-ն: Արման  Սահակյանը հանդիսանում է Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ: Հեղինակել է «Գյումրու վերելքի ուղին. զարգացման ծրագիր» ձեռնարկը: 2010թ. ճանաչվել է «Գյումրու տարվա մարդ»:

Vagharshak Meyroyan

Վաղարշակ Մեյրոյան

Հայաստանում ֆրանսիական համալսարանի վարչաֆինանսական տնօրեն, ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ

Վաղարշակ Մեյրոյանը ծնվել է Երևանում բանվորի ընտանիքում 1964 թվականի փետրվարի 1-ին՝ Փարիզ և Վանանուշ Մեյրոյանների ընտանիքում, ովքեր բնակություն հաստատելու նպատակով Ջավախքի Սուլդա գյուղից տեղափոխվել էին Երևան: Հայրը՝ վարորդ էր, իսկ մայրը՝ տնային տնտեսուհի: Մանկուց սիրել է քանդակագործությունը, նկարչությունն ու երաժշտությունը: 1981 թվականին ավարտել է դպրոց և արդեն 1982 թվականին ընդունվել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի Ֆինանսների և հաշվապահության ֆակուլտետ, տնտեսագետ-հաշվապահ մասնագիտությամբ: Այնուհետև 1983-1985 թթ. ծառայել է Սովետական բանակում և ստացել սերժանտի կոչում: Բանակից զորացրվելուց հետո շարունակել է ուսումը և 1988 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ ստանալով տնտեսագետ-հաշվապահի որակավորում: Զուգահեռ նաև սովորել է Հասարակական մասնագիտական ֆակուլտետում որպես տնտեսագետ-թարգմանիչ (1985-1988 թթ.): 2009-2013 թթ. սովորել է «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա»-ում առաջադրվել է որպես տնտեսագիտության թեկնածու, թեման՝ «Բարձրագույն կրթության Ֆինանսական կառավարման հիմնախնդիրները ՀՀ ում» : Ունի հարուստ աշխատանքային կենսագրություն, տիրապետում է չորս լեզուների՝ հայերեն, ռուսերեն, գերմաներեն, անգլերեն: Հանդիսանում է «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի վարչաֆինանսական տնօրեն:

20190319_132143_resized

Պարույր Պալյան

«Սոսի 97» ընկերության հիմնադիր տնօրեն, ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ

Պարույր Պալյանը ծնվել է 1974 թվականի հոկտեմբերի 24-ին Ջավախքի Բուղաշեն գյուղում մանկավարժի ընտանիքում: 1981-1991 թթ. սովորել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում: 1991-1996 թթ. սովորել և ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը: 1996-2000 թթ. սովորել և ավարտել է նույն համալսարանի ասպիրանտուրան: 2000-2004 թթ. աշխատել է որպես «Գիգ տուր» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն: 2004-2011 թթ. աշխատել է «Տոնուս» ՍՊԸ-ում որպես մատակարարման բաժնի պետ: 2004 թվականից հանդիսանում է «Թափառվան» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն: 2006 թվականից հանդիսանում է «Վ.Հ.Վ. Էյրլայնս» ՓԲԸ-ի տնօրեն: 2011 թվականից «Սոսի-97» ՍՊԸ-ի փոխտնօրեն: Ամուսնացած է, ունի 4 երեխա:

 

Garegin Khumaryan

Գարեգին Խումարյան

Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն, ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդ անդամ

Գարեգին Խումարյանը ծնվել է 1983 թվականի սեպտեմբերի 3-ին Երևանում: 2000-2005 թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում: Ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը: 2013 թվականի հոկտեմբերից Հայաստանի լրագրողների միության անդամ է:

2019 թվականի մարտի 3-ին տեղի ունեցած Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նիստում որոշում էր կայացվել Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթում հաղթող ճանաչել քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ հավաքած Գարեգին Խումարյանին։ 2019 թվականի ապրիլի 3-ից նշանակվել Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն։

Քաջավան Նուրիջանյան

Քաջավան Նուրիջանյան

ՀՀ ԱԻ նախարարի  խորհրդական, ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ

Քաջավան Նուրիջանյանը ծնվել է 1957 թվականին Խանդո գյուղում Հովհաննես Նուրիջանյանի և Ռիմա Պապոյանի օրինակելի ընտանիքում: 1961 թվականին հանգամանքների բերումով ընտանիքը տեղափոխվել է Երևան, որտեղ Քաջավան Նուրիջանյանը հաճախել է Երևանի թիվ 82 միջնակարգ դպրոցը և 1974 թվականին ավարտել գերազանց առաջադիմությամբ:

Քանի որ Քաջարան Նուրիջանյանը առանձնահատուկ հաջողություն է ցուցաբերել մաթեմատիկայի բնագավառում, նույն թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը և 1979 թվականին ավարտել փայլուն առաջադիմությամբ: 1981-1998 թթ. ընդմիջումներով աշխատել է Երևանի քաղաքային խորհրդին կից գիտահետազոտական ինստիտուտում որպես ինժեներ, լաբորատորիայի վարիչ և գիտական գծով տնօրենի տեղակալ: 1998-1993 թթ. աշխատանքի է անցել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդում՝ որպես տեղական ինքնակառավարման հանձնաժողովի փորձագետ: 1998-2007 թթ. և այնուհետև 2016 թվականից առ այսօր նա աշխատել և աշխատում է ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության գլխավոր մասնագետ, խորհրդատու, բաժնի վարիչ: 2007-2018 թթ. Քաջավան Նուրիջանյանը ՀՀ հարկային պետական ծառայության պետի տեղակալն էր: 2008-2016 թթ.  գլխավորել է «Ինդիգք թեք» շինարարական գործունեությունը: 1990-1995 թթ.  ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր:

 

46 Bishop Vazgen Web

Էդվարդ Միրզախանյան
ՋԱՀ-ի համահիմնադիր

Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը (ավազանի անունով Էդվարդ) ծնվել է 1965 թվականի հուլիսի 21-ին էջմիածնի շրջանի Արտիմեդ (նախկինում Աթարբեկյան) գյուղում: 1971-1982 թթ. սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1982 թվականին ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան: 1984-1986 թթ. ծառայել է Խորհրդային բանակում: 1989 թվականի մայիսի 7-ին ձեռնադրվել է սարկավագ` ձեռամբ Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի: 1990 թվականին պաշտպանել է ավարտաճառ «Գրիգոր վարդապետ Սկևռացու կյանքն ու մատենագրական ժառանգությունը» թեմայով: 1991 թվականի հուլիսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում` ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա և անմիջապես հրավիրվել է դասախոսելու Գևորգյան հոգևոր ճեմարանում և նորաբաց ՔԴՔԿ-ում: 1996 թվականի հունիսի 20-ին երջանկահիշատակ Գարեգին Ա. Կաթողիկոսի ձեռամբ ստացել է մասնավոր վարդապետական չորս աստիճան: 1999 թվականի դեկտեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ նշանակվել է Արագածոտն թեմի առաջնորդական տեղապահ: 2002 թվականի սեպտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ նշանակվել է Վիրահայոց թեմի առաջնորդ: 2003 թվականի  հուլիսի 23-ին` ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծվել է եպիսկոպոս:

 

DSC_0527

Գագիկ Գինոսյան
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի հիմնադիր-ղեկավար,
ՋԱՀ-ի համահիմնադիր

Գագիկ Գինոսյանը ծնվել է 1966 թվականի օգոստոսի 3-ին Ախալցխայում։ 1982 թվականին էքստերն կարգով հանձնելով քննությունները՝ ժամկետից մեկ տարով շուտ ավարտել է դպրոցը: Մեկ տարի աշխատել է Ախալցխայի Շարժական մեխանիզացված շարասյունում։ 1983 թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Տեխնիկական կիբեռնետիկա ֆակուլտետի ավտոմատիկա և հեռուստամեխանիկա բաժինը: 1985-1987 թթ. ծառայել է սովետական բանակում: 1990 թվականին ավարտել է բուհը և ստացել ինժեներ-կիբեռնետիկի որակավորում։ Նույն թվականին ընդունվել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ռելյատիվիստիկ մասնիկների լաբորատորիա որպես ավագ գիտաշխատող: 1992 թվականին մասնակցել է Արցախյան ազատամարտին, Ալեքսանդր Թամանյան-կրտսերի գլխավորած «X» (իքս) գաղտնի ջոկատի կազմում ընդգրկվում Մահապարտների «Արծիվ» գումարտակ: Ոչնչացրել է թշնամու երկու տանկ, մասնակցել հայկական նորաստեղծ զենքի փորձարկմանը: Մասնակցել է Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու, Լաչինի,  Քելբաջարի  ազատագրական մարտերին: 1994-1996 թթ. ծառայել է Հայկական բանակում, հատուկ նշանակության առանձին գումարտակում: 1995-1996 թթ. սովորել և ավարտել է Մոսկվայի մարշալ Շապոշնիկովի անվան դաշտային Ռազմական ակադեմիան՝ ստանալով գնդի և բրիգադի հրամանատարի որակավորում: 1996թ. իր դիմումի համաձայն զորացրվել է Հայկական բանակից: Նույն թվականին ընդգրկվել է «Ակունք» ազգագրական երգի-պարի խմբում։ 1996-1999 թթ. աշխատել է որպես Գյումրի «Շանթ» հեռուստառադիոընկերության երևանյան գրասենյակի տնօրեն։ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի հրամանով պարգևատրվել է «Արծիվ մահապարտ» (1998) և «Արիության համար» (2000) մեդալներով և այլ պարգևներով: 2000 թվականին արժանացել է Ավ. Իսահակյանի անվան երիտասարդ ստեղծագործողների հանրապետական գրական մրցույթի 1-ին մրցանակի։ 2001 թվականին հիմնադրել է «Ծովակ» մանկապատանեկան և «Կարին» ավանդական երգի-պարի խմբերը։

 

50025

Հարություն Խաչատրյան
ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր, «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ՋԱՀ-ի համահիմնադիր 


Հարություն Խաչատրյանը ծնվել է 1955 թվականի հունվարի 9-ին Ախալքալաք քաղաքում: 1981 թվականին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի կինոյի բաժինը: Նույն թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես ռեժիսորի և օպերատորի օգնական, երկրորդ ռեժիսոր, բեմադրող ռեժիսոր: Նկարահանել է 6 վավերագրական և 4 խաղարկային ֆիլմ, որոնք արժանացել են միջազգային պարգևների և մրցանակների: 2004-2017 թթ. եղել է Երևանի «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի գլխավոր տնօրենը: 2017 թվականից Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահն է: 2003 թվականին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը, 2007 թվականին` Նիդերլանդների արքայազն Քլաուսի մրցանակին: 2008 թվականին պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանով: 2012 թ. արժանացել է «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության «Լավագույն ռեժիսոր» մրցանակին, 2013 թվականին` ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը:

 

Gagik Vardersyan 2Գագիկ Վարդերեսյան

ՀԱՊՀ դասախոս, ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ

Գագիկ Վարդերեսյանը ծնվել է 1940 թվականին Ջավախքի Կարզախ գյուղում: 1958 թվականին ավարտել է Ախալքալաքի շրջանի Կարզախ գյուղի միջնակարգ դպրոցը: 1962-1967 թթ. սովորել է Կ. Մաքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիա-տեխնոլոգիական ֆակուլտետում: 1973-1976 թթ. սովորել է ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Շեմյակինի անվան բիոօրգանական քիմիայի ինստիտուտի ասպիրանտուրայում, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ է: 1983-2010 թթ. աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիա-տեխնոլոգիական ֆակուլտետի ընդհանուր անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնում որպես դոցենտ: 2010 թվականից առ այսօր աշխատում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ընդհանուր քիմիայի և քիմիական պրոցեսների ամբիոնում  որպես դոցենտ: 100-ից ավել գիտական աշխատությունների հեղինակ է, որոնք տպագրվել են և՛ ՀՀ, և՛ արտասահմանյան գիտական ամսագրերում, այդ թվում հեղինակ է 13 արտոնագրի և պատենտի,  7 ուսումնական ձեռնարկի և լաբորատոր աշխատանքների մեթոդական ցուցումների: 2009 թվականին Քեմբրիջի ամերիկյան կենսագրական ինստիտուտի կողմից ճանաչվել է որպես «Տարվա մարդ» և պարգևատրվել ոսկե մեդալով:

 

22228278_106102086814406_2180416245191668440_n

Հայր Գէորգ վրդ. Սարգսեան

Մխիթարեան Միաբանութեան անդամ, ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ

Հայր Գևորգ վարդապետ Սարգսեանը ծնվել է 1987 թվականի մարտի 30-ին Վրաստանի Ախալցխայի շրջանի Սուխլիս  գյուղում ։ Հայրը՝ Գէորգ Օգոստինի Սարգսեանը, հողագործ է, մայրը՝ Մարիամ Ղազարի Սարգսեանը՝ տնային տնտեսուհի։ Նախնական կրթությունը ստացել է գյուղի միջնակարգ դպրոցում մինչև VIII դասարան, այնուհետեւ ավագ դպրոցի VIII, IX, X դասարանները շարունակել է Գյումրու Վահան Տերյանի թիվ 15 դպրոցում։ Դպրոցի վերջին երեք տարիներին համատեղ 2001 թվականից սովորել է Գյումրու «Նէրսիսեան հոգևոր ճեմարանում»։

Այնուհետև ուսումը շարունակել է Երևանում։ 2006թ.-ին տեղափոխվել է Երևանի նորաբաց Մխիթարյան ճեմարան և 3 տարի հայագիտության և իմաստասիրության դասընթացներ անցնելուց հետո տեղափոխվել Իտալիա՝ Վենետիկ՝ Սուրբ Ղազար Մխիթարեան Միաբանության մայրավանք։ Մեկ տարի նորընծայություն անելուց հետո շարունակել է իր ուսումը, նախ 2 տարի Վենետիկի Պատրիարքական համալսարանում ուսանել է իմաստասիրություն և  4 տարի աստվածաբանություն Կապուչին եղբայների «Լաուռենթյանում» համալսարանում։ Ստացել է վանական կոչումները, 2013 թվականին կատարել Մխիթարեան միաբանութեան  մշտնջենավորության ուխտը, այսպիսով՝ դարձել Միաբանության լիարժեք անդամ։ 2014 թվականին ձեռնադրվել է սարկավագ և 2015 թվականին  ծառայել  Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Սրբազան քահանայապետ Ֆրանչեսկոս պապի կողմից մատուցված Հայոց ցեղասպանության նվիրված Սուրբ Պատարագին։ 2015 թվականի մայիսի 24-ին իր եղբայրակցի հետ միասին ձեռնադրվել է որպես վարդապետ։ 2016 թվակնին շարունակել է իր ուսումը Հռոմի «Գրիգորեան համալսարանում» և  համատեղ «Մարիանում» ինստիտուտում։ Այնուհետ միաբանութեան մեծավորի հրամանով տեղափոխվել է  Հայաստան իր ծառայությնը կատարելու Հայաստանի Մխիթարեան ճեմարանում որպես փոխտնօրեն։ Օգնում է նաև Վրաստանի գյուղերին որպես հոգևոր հովիվ։