Երևանի Պատմության թանգարանում բացվեց ջավախահայ նկարիչների «Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ» խորագրով աշխատանքների ցուցահանդեսը
Ապրիլի 18-ին Երևանի Պատմության թանգարանում ՀՀ սփյուռքի նախարարության և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ կայացավ ջավախահայ նկարիչների աշխատանքների ցուցահանդեսի բացման արարողությունը, որին ներկա էին մշակույթի գործիչներ, պետական, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, հյուրեր: Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց ջավախահայերին հերթական մշակութային գեղեցիկ ձեռնարկի կազմակերպման առիթով և հավելեց. «Մոտենում է 100-րդ տարին, բայց ժողովրդի պայքարը չի դադարում: Աշխարհի հայությունը՝ Հայրենիքի, Արցախի, Ջավախքի, Սփյուռքի հայերը ձեռք ձեռքի տված պայքարում են Ցեղասպանության ճանաչման, հայ դատի, արդարության վերականգնման համար: Այդ պայքարի ձևերից մեկն էլ մշակույթն է, որի միջոցով մեր դատը ներկայացնում ենք աշխարհին: Մշակույթն այն ուժն է, որ կարողանում է սոսնձել, իրար միացնել անցյալը, ներկան և ապագան»: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը: Վրաստանի վաստակավոր նկարիչ Կառլեն Կարապետյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը, Երևանի քաղաքապետարանին, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամին (ՋԱՀ) ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցելու համար. «Այսօրվա ցուցադրությունը մեզ համար մեծ ուրախություն և հաջողություն է, շնորհակալություն բոլոր աջակցողներին: Մեկ անգամ ևս հավաստվեց, որ Ջավախքի ժողովուրդը նաև մեծ արվեստ ունի: Մենք ցուցադրվել ենք ոչ միայն Հայաստանում և Վրաստանում, այլև ԱՄՆ-ում և Կանադայում: Դիտելով մեր աշխատանքները՝ դուք կզգաք մեր ուրախությունը և ցավը»: ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը հայ մշակույթի զարգացման և տարածման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Կառլեն Կարապետյանին պարգևատրեց «Արշիլ Գորկի» մեդալով: Ելույթ ունեցան նաև բարերար, գործարար, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի համահիմնադիր Սոս Սահակյանը, Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հրաչ Այվազյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, Ջավախահայերի հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը, «Վիրահայերի միասնություն» ՀԿ-ի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը: Երևանի N 131 դպրոցի տնօրեն, «Սայաթ Նովա» աշուղական անսամբլի մեներգիչ Գրիգոր Սաֆարյանը կատարեց Ջիվանու «Առավոտյան քաղցր հովին» ստեղծագործությունը: «Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ» խորագրով ցուցահանդեսին իրենց աշխատանքներն են ներկայացրել քանդակագործներ Սերգո Սահակյանը՝ «Պատրանք», «Աշուն», «Մարդ էլ կա, մարդ էլ», «Փրկություն», «Աշխարհայացք», Ռաֆիկ Սարգսյանը «Պարույր Սևակ», Նարեկացի, Բաղդասար Սարգսյանը՝ «Ծովինար», «Հայելու առջև» ստեղծագործություններով: Ցուցահանդեսում առանձնահատուկ ուշադրության արժանացան Կառլեն Կարապետյանի՝ Ցեղասպանությանը նվիրված շարքը՝ «Եղեռն – եռապատկերը», և «Մոր դիմանկարը», «Հայացքը», «Արևի աղջիկը» կտավները: Ուշագրավ էին նաև Համլետ Արոյանի, Մնացական Դալլաքյանի, Հայկազուն Ղարագուլյանի՝ Ջավախքի թեմաներով բնապատկերները, դիմանկարներն ու նատյուրմորտները: Ցուցահանդեսը կգործի ապրիլի 18-23-ը:



Ախալցխայի ԱրՄաթ կենտրոնի մեկ տարվա սպասարկում և զարգացում։
Ախալցխայի ԱրՄաթ կենտրոնի մեկ տարվա սպասարկում և զարգացում 3․000.000 AMD AMD of 3․000.000 AMD
Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին
Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը հաստատել և իրականացում է «Աջակցություն բազմազավակ ընտանիքներին» ծրագիրը, որն ունի երկու բաղադրիչ:1-ին բաղադրիչով, սկսած
«Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ» խորագրով աշխատանքների ցուցահանդեսը
Երևանի Պատմության թանգարանում բացվեց ջավախահայ նկարիչների «Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ» խորագրով աշխատանքների ցուցահանդեսը Ապրիլի 18-ին Երևանի Պատմության թանգարանում ՀՀ սփյուռքի
«Բազե» համահայկական երիտասարդական հավաքին մասնակցել է նաև Ջավախքի ջոկատը
«Բազե» համահայկական երիտասարդական հավաքին մասնակցել է նաև Ջավախքի ջոկատը 2014 թվականի օգոստոսի 18-ին Ծաղկաձորում մեկնարկել է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը, որին մասնակցում
Ջավախքցի ավագների կողքին իրենց արժանի տեղն ունեն նաև երիտասարդները
Ջավախքցի ավագների կողքին իրենց արժանի տեղն ունեն նաև երիտասարդները Մարտի 14-ին, ժամը 13։00-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Երիտասարդությունը և
Տեղի ունեցավ Դամալա գյուղի ներկայացուցիչների երևանյան առաջին հանդիպումը (2015թ)
Տեղի ունեցավ Դամալա գյուղի ներկայացուցիչների երևանյան առաջին հանդիպումը (2015թ) Ապրիլի 28-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում Վրաստանի Սամցխե-Ջավախք նահանգի Ասպինձայի
Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա և հարակից գյուղերի ներկայացուցիչների հանդիպումը Երևանում
Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա և հարակից գյուղերի ներկայացուցիչների հանդիպումը Երևանում Իր կազմավորման օրվանից «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը կարևորել է ջավախահայությանը հուզող մի
Վահան Տերյանի տուն-թանգարանի հուշային մասի վերականգնում
Վահան Տերյանի տուն-թանգարանի հուշային մասի վերականգնում 1.700․000 AMD of 115.800.000 AMD
Only one donation form per page allowed
2019 թվականին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը նախաձեռնեցԱշուղ Ջիվանու տուն-թանգարանի պահպանում
Աշուղ Ջիվանու տուն-թանգարան 400․000 AMD of 1.351.000 AMD
Only one donation form per page allowed
Ջիվանու տուն-թանգարանի հիմնումը՝ իր ժամանակի համար շատ կարևոր ուԱրմաթ կրթական կենտրոնների հիմնադրում
Արմաթ կենտրոնների հիմնադրում 0 AMD of 6.000.000 AMD
Only one donation form per page allowed
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) ռազմավարական առանցքային ուղղություններից է կրթության ևՋավախքյան գույները հայ և վրացի նկարիչների կտավներում
Ջավախքյան գույները հայ և վրացի նկարիչների կտավներում Ջավախքի գույները, տեսարժան ու տուրիստական նշանակության վայրերը, մշակութային կոթողները նոր կյանք ստացան հայ
ՋԱՀ-ի կողմից հրատարակվել է Պարույր Եփրիկյանի «Հուշապատում» գիրքը
ՋԱՀ-ի կողմից հրատարակվել է Պարույր Եփրիկյանի «Հուշապատում» գիրքը Ծնունդով Ղաուրմա գյուղից բարերար Սայաթ Մկրտչյանի հովանավորությամբ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը հրատարակել է
Ջավախքում նշվեցին Ջիվանական և Տերյանական օրերը
Ջավախքում նշվեցին Ջիվանական և Տերյանական օրերը Հուլիսի 23-ին և 24-ին Ջավախքում տոն էր։ Վրաստանի Կարզախ և Գանձա գյուղերում նշվեցին Ջավախքի
Ջավախքում բացվեց Վահան Տերյանի ցուցասրահը
Ջավախքում բացվեց Վահան Տերյանի ցուցասրահը Օգոստոսի 1-ին Ջավախքի Գանձա գյուղի օդը լիքն էր Տերյանով, բոլորը խոսում ու ապրում էին տերյանական
ՋԱՀ-ի Ախալքալաքի գրասենյակում կայացավ հանդիպում գրողների հետ
ՋԱՀ-ի Ախալքալաքի գրասենյակում կայացավ հանդիպում գրողների հետ Օրերս «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Ախալքալաքի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում քննարկում Համահայկական գրողների միության