Արմաթ կենտրոնների հիմնադրում

0 AMD of 6.000.000 AMD

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) ռազմավարական առանցքային ուղղություններից է կրթության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որի զարգացմանը նպաստելու համար Ջավախքում բարերարների և գործընկերների աջակցությամբ հիմնում ենք «Արմաթ» կենտրոններ (ԱրՄաթ)։

Այն հնարավորություն է տալիս դպրոցահասակ երեխաներին անվճար հիմունքներով սովորել ժամանակակից ինժեներություն, ծրագրավորում և ռոբոտաշինություն, ինչպես նաև հեռանկարներ է ստեղծում հայրենի Ջավախքում մնալու և աշխատելու:

Ջավախքում արդեն գործում են 9 ԱրՄաթ կենտրոն՝ Ախալքալաք, Հեշտիա, Դամալա, Ծղալթբիլա, Օլավերդ, Նինոծմինդա, Բեժանո և Օզնի բնակավայրերում։ ԱրՄաթի կրթական ծրագիրը հնարավորություն է տալիս 10-17 տարեկան պատանիներին դպրոցին զուգահեռ ձեռք բերել ժամանակակից մասնագիտություն և անվճար սովորել ծրագրավորում, ռոբոտաշինություն և եռաչափ մոդելավորում։ Այժմ Ջավախքցի շուրջ 700 պատանի հաճախում է ԱրՄաթ կենտրոններ։
Վերը նշված բնակավայրերում ԱրՄաթ կենտրոնները հիմնադրվել են անհատ բարերարների և կազմակերպությունների հետ գործընկերությամբ։

Դուք նույնպես կարող եք միանալ մեզ՝ կատարելով ներդրում, և աջակցել հերթական ԱրՄաթ կենտրոնի հիմնմանը ձեր հայրենի բնակավայրում։

 

Armat
Օր/Ամիս/Տարի
Day/Month/Year
День/Месяц/Год
Name Surname
Name Surname
Name Surname
Name Surname
Name Surname
დღე/თვე/წელი