Ախալցխայի ԱրՄաթ կենտրոնի մեկ տարվա սպասարկում և զարգացում

Arnat
3․000.000 AMD AMD of 3․000.000 AMD

Ախալցխայի ԱրՄաթ կենտրոնը գործում է  2019 թվ․-ից։ «ԱրՄաթ» կենտրոնի հիմնման ծրագիրը Ախալցխայում իրականացրել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ համագործակցությամբ։

Կենտրոնը հնարավորություն է տալիս դպրոցահասակ երեխաներին անվճար հիմունքներով սովորել ժամանակակից ինժեներություն, ծրագրավորում և ռոբոտաշինություն:

ԱրՄաթ Ախալցխայի 2023 թվ․-ի հովանավոր է հանդիսանում «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը, որը կապահովի կենտրոնի մեկ տարվա սպասարկումն ու պահպանումը՝ ընձեռնելով երիտասարդ սերնդին հնարավորություն ձևավորելու մասնագիտական կողմնորոշում դեպի տեխնիկական գիտություններ և կերտելու ապագան հայրենիքում։

ԱրՄաթ Ախալցխայում տեղադրվում է ցուցանակ հովանավորի մասին և տրվում է «Տարվա հովանավոր» կոչումը։

Դուք նույնպես կարող եք միանալ մեզ՝ կատարելով ներդրում, և աջակցել ԱրՄաթ կենտրոնի պահպանմանը Ախալցխայում։

 

Ախալցխայի ԱրՄաթ կենտրոնի տարվա հովանավոր

 «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամ

Օր/Ամիս/Տարի
Day/Month/Year
День/Месяц/Год
Name Surname
Name Surname
Name Surname
Name Surname
Name Surname
დღე/თვე/წელი