
Դեռ նախաքրիստոնեական ժամանակներից «Կոխ» հայկական ազգային գոտեմարտ-ըմբշամարտը հանդիսացել է գրեթե բոլոր ազգային հանդիսությունների զարդը և կրոնական, ժողովրդական, բերքահավաքի տոների ծիսական արարողակարգի անբաժանելի մասը:
Սպորտային գոտեմարտը ուղեկցվում է մարզաձևին բնորոշ ազգային երաժշտությամբ և պարով, պարող-ըմբիշները կրում են հայկական տարազին բնորոշ զարդանախշերով ձևավորված մարզահագուստ: Նախքան գոտեմարտի սկսվելը ազգային երաժշտության ներքո մրցակիցները միմյանց հետ պարում են ազգային պարեր, որից հետո միայն սկսում են մրցամարտը։ Այսկերպ արտահայտվում է ազգային մշակույթում, ազգագրության ոլորտում այս մարզաձևի ունեցած բացառիկ դերակատարումը և սպորտի ու արվեստի կապը:
Հրատապությունը
Ազգային մարզաձևերը,տոնախմբությունները,ծիսակատարությունները, որոնք համարվում են տվյալ ազգի (էթնոսի) մշակույթի բաղկացուցիչ մասը, դեռևս նախնադարյան համայնական հասարակարգի ժամանակներից մինչև 21-րդ դարաշրջանը ծառայել են, որպես մատաղ սերնդի ֆիզիկական, ազգային և համամարդկային դաստիարակության առանձնահատուկ միջոցներ: Ինչպես պատմական որոշ արժեքներ, այնպես էլ ազգային որոշակի մարզաձևեր գնալով մոռացվում և ուշադրությունից դուրս են մնում: Այսօր միայն Ջավախքի տարածաշրջանում է անցկացվում «Կոխ» հայկական ազգային գոտեմարտ-ըմբշամարտի մրցահանդեսներ: Այս ազգային երևույթը եկել է դարերի խորքից, հանդիսանալով հայ ժողովրդի ինքնասիրության,արժանապատվության, ազգային կերպարի, հոգեկերտվածքի, ինքնությունը պահպանելու արդյունավետ միջոց:
Նպատակը
Այս ձեռնարկի միջոցով փորձ է արվել ամփոփել «Կոխ» հայկական ազգային գոտեմարտ-ըմբշամարտի դերը և նշանակությունը հայապահպանության, ազգային ու համամարդկային մշակույթի զարգացման ու տարածման վեհանձն առաքելությունում:
Ինչպե՞ս աջակցել.
Տարբերակ 1.
Գրքի անվանում | Տեսակ | Ինքնարժեք
(դրամ) |
Տպաքանակ
(հատ) |
Ընդհանուր գումար (դրամ) |
ԿՈԽ
Հայկական ազգային գոտեմարտ |
Փափուկ կազմ | 2.200 | 400 | 880.000 |
Տարբերակ 2.
Գրքի անվանում | Տեսակ | Ինքնարժեք (դրամ) | Տպաքանակ
(հատ) |
Ընդհանուր գումար (դրամ) |
ԿՈԽ
Հայկական ազգային գոտեմարտ |
Կոշտ կազմ | 3.200 | 100 | 320.000 |
Յուրաքանչյուր ոք կարող է ֆինանսական աջակցություն ունենալ գրքի տպագրության հարցում: