104421187_2369594320007101_1508140361103664574_n

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը կազմակերպում են Ջավախքի՝ «ԴԻՋԻԿՈԴ» պատանեկան ծրագրավորման մրցույթ: Մրցույթի եզրափակիչը կունենա 2020թ.-ի հուլիսի 17-ին, առցանց ձևաչափով:

Նպատակը.

  • նպաստել պատանիների մոտ ալգորիթմական մտածողության զարգացմանը,
  • խաղ խաղացողից դառնալ խաղ ստեղծող,
  • բացահայտել տաղանդավոր պատանիներին և հնարավորություն տալ զարգացնել նրանց ունակությունները:

Մրցույթի կանոնները

-Մասնակցությունը անհատական է,

-Յուրաքանչյուր մասնակից կարող է աշխատանքներ ներկայացնել բոլոր չորս անվանակարգերում,

-Մրցույթի առաջին փուլի վերջնաժամկետը հուլիսի 13-ն է:

Ժյուրի կողմից 1-ին փուլի ներկայացված աշխատանքների գնահատումից հետո, շուրջ 20 աշխատանքները կանցնեն 2-րդ փուլ, որը տեղի կունենա հուլիսի 17-ին՝ առցանց հեռարձակմամբ:

Մրցույթի թեմաներն են

  • Թագավարակ
  • «Ջավախքին աջակցություն» հիմնադրամ
  • Ջավախքի մեծերը
  • Հանելուկներ և տրամաբանական հարցեր
  • Ուսուցում փոքրիկներին
  • Արվեստ և մշակույթ
  • Ջավախքի լեռնաշխարհը
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը և մենք
  • Ֆանտաստիկ ժանր
  • Բակային և համակարգչային խաղեր

Անվանակարգեր

Աղուես ծրագրավորման լեզու

Անվանակարգ 1-ինտերակտիվ անիմացիա,

Անվանակարգ 2-համակարգչային խաղ,

Կրիայ ծրագրավորման լեզու

Անվանակարգ 1-պիքսելային աշխատանք,

Անվանակարգ 2-մաթեմատիկա

Ովքե՞ր կարող են մասնակցել.

  • Ջավախքի դպրոցականները, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողները։

Ո՞ր ծրագրերով պետք է ծրագրավորել.

  • Scratch / Աղվես
  • K-turtle / Կրիայ

 Ի՞նչ պետք է անել.

  • Scratch/Աղուէս-ի համար լրացրո ՛ւ մասնակցության հայտը այստեղ։
  • Գրանցվիր scratch.mit.edu կայքում քո իրական անունով։
  • Ստեղծի ՛ր կամ վերբեռնի ՛ր արդեն ստեղծած աշխատանքդ։
  • Kturtle/Կրիայ-ի համար լրացրո ՛ւ մասնակցության հայտը այստեղ։
  • Նկարի ՛ր տեսանյութ քո խաղի/նախագծի մասին և ստեղծիր դրա շնորհանդեսը (slide show):
    Պարտադիր է, որ.
  • schratch.mit.edu կայքում գրանցվելիս լրացնեք.
  • Ձեր իրական Անուն, Ազգանունը,
  • Համայնքը
  • Տարիքը
  • Նախագծի անվանումը, նկարագրությունը և խաղալու կանոնները
  • Ինտերակտիվ անիմացիաները պետք է լինեն գեղեցիկ ձևավորված, ավարտուն սցենարով` ուսուցողական կամ ճանաչողական (ալգորիթմների ոչ գծայնությունը առավելություն է) ։
  • Համակարգչային խաղերը պետք է բավարարեն հետևյալ պայմաններին՝

  Աղուէս/Scratch-ով նախագծերը.

  • Սկզբնական մենյուն պարունակի սկսել ( start կամ play), կարգավորումներ (settings) և այն։
  • 3-ից ավելի ակտիվ կերպարներ (գործողություն անող կերպարներ որոնք կարող են փոխել խաղի ընթացքը),
  • 2-ից ավելի խաղային մակարդակներ (աշխարհներ),
  • 2-ից ավելի փոփոխականների կիրառություն (միավորներ, կյանքեր, ժամանակ և այլն), ձայնային էֆեկտներ

Կրիայով առաջադրանքներ

  • Մաթեմատիկական բանաձևերի կիրառում (ոչ գծային ալգորիթմեր)։
  • Երկչափ հարթության կոորդինատներ, երկրաչափական պատկերների գծագրում, մուտքագրելով որոշակի նախնական տվյալներ (եռանկյան մի կողմը և գագաթի անկյունը կամ պրիզմայի ծավալը, բարձրությունը և այլն)։
  • Պիքսելային աշխատանքների այլագրերը չպետք է լինեն շատ երկար։

ԱՐԳԵԼՎՈՒՄ Է

  • Մարտական խաղերը՝ սարսափազդու և ագրեսիվ տեսարաններով։
  • scratch.mit.edu կայքից վերցնել սցենարներ, որոնց ալգորիթմները գրված չեն ձեր կողմից։

!Կրկնօրինակված խաղերը, համացանցին ներբեռնված ծրագրերը  կամ նախագծերը կորակազրկվեն և չեն մասնակցի մրցույթի հետագա ընթացքին:

Մրցանակներ.

Հաղթողները կպարգևատրվեն նվերներով:

Որպես գրականություն կարող եք օգտվել հետևյալ հղումներից ՝

https://armath.am/hy/resources/textbooks  | «Աղուէս/Կրիայ»

https://wiki.scratch.mit.edu/wiki/Scratch_3.0, https://userbase.kde.org/KTurtle

16 Հունիս 2020