անցած ճամփա

2019 թվականի փետրվարի 23-ին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) երիտասարդական հանձնաժողովը մեկնարկեց  «Անցած  ճամփա» խորագրով հանդիպումների շարքը:

Հանդիպումների ընթացքում արմատներով Ջավախքից   բարերարներ, գործարարներ, գիտնականներ, հասարակական ու մշակութային գործիչներ և տարբեր ոլորտներում հեղինակություն վայելող ջավախքցիներ երիտասարդներին են պատմում  անցած կյանքի ուղու, հաղթահարած դժվարությունների մասին, կիսվում իրենց գիտելիքներով, փորձով,  պայքարի ու հաջողության բանաձևերով՝ դրանով ունկնդիրներին մոտիվացնում չընկրկել խոչընդոտների առաջ:

 «Անցած  ճամփա» հանդիպումների շարքի մեկնարկը տրվեց «ՋԱՀ»  հոգաբարձուների խորհրդի նախագահ, Երևանի շոկոլադի գործարանի սեփականատեր, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, բարերար Սոս Սահակյանի հետ հանդիպումով: Նա խոսեց իր անցած ուղու, դժվարությունների, այդ ընթացքում ձեռք բերած հմտությունների, հաջողությունների, հաղթանակների ու կուտակած փորձի մասին: Պարոն Սահակյանի հաջողության բանաձևը մշտապես համառ և անկոտրուն լինելն է, քանի որ կյանքում անելանելի իրավիճակներ չկան, և բոլոր խնդիրները լուծելի են:

անցած ճամփա

 

Երիտասարդական հանձնաժողովի անդամները հանդիպեցին  «ՋԱՀ»-ի հոգաբարձուների խորհրդի անդամ, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի վարչաֆինանսական տնօրեն, ծնունդով Ջավախքի Սուլդա գյուղից Վաղարշակ Մեյրոյանի հետ: Տնտեսագետ, երաժիշտ և նկարիչ, ինչպես նաև մեծ հայրենասեր պարոն Մեյրոյանը երիտասարդներին խորհուրդ տվեց կարևորել  որակյալ կրթությունը Ջավախքում և մեծ տեղ հատկացնել լեզունների իմացությանը: Նա խրախուսեց, որ տեղի երիտասարդներն ու աշակերտները ձեռնամուխ լինեն վրացերեն և անգլերեն լեզուները սովորելուն:

անցած ճամփա

Հաջորդ հանդիպումը «ՋԱՀ»-ի հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, «ԱՇՆ ՓՐՈՋԵՔՏ» ընկերութան հիմնադիր-գլխավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանի հետ էր: Վերջինս ներկայացրեց իր անցած ուղին և հեղինակած ճարտարապետական նախագծերը, մանրամասնորեն խոսեց դրանց առանձնահատկությունների մասին: Նա նաև խոսեց բնավորության այն գծերի մասին, որոնք կարևորում է թե՛ կյանքում, թե՛ աշխատանքի մեջ:

IMG_20190316_181220

Շարքի չորրորդ հանդիպումը «ՋԱՀ»-ի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի հետ էր:Պարոն Մելքոնյանի համոզմամբ երիտասարդների ազատ միտքը, մտածելու կարողությունը աշխարհայացք ձևավորելու հարցում կարևոր գործոններ են, և երբեք պետք չէ ընդօրինակել որևէ մեկին տեսակետների առումով, այլ պետք է խոսքի, գիտելիքի նկատմամբ ունենալ կասկած, որովհետև միայն ադպես է հնարավոր գիտելիք զարգացնել:

անցած ճամփա

ՋԱՀ երիտասարդական հանձնաժողովի անդամները հանդիպեցին ՋԱՀ-ի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի անդամ, դրամատուրգ, արձակագիր, հրապարակախոս, «Գրական թերթի» գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանի հետ:

Տիկին Խոդիկյանը երիտասարդներին խորհուրդ տվեց մանրամասն ուսումնասիրել իրենց ընտրած մասնագիտությունը, քննադատորեն մոտենալ ցանկացած հարցի և շատ կարդալ: Պետք է կարողանալ մայրենի լեզվով գրագետ խոսել և գրել:Հանդիպման ներկաներին ուղղված ամենակարևոր խորհուրդը հարազատների հետ անցկացրած ժամանակը գնահատելն ու մարդկային շփումը կարևորելն է:

Կարինե Խոդիկյան (4)

 

 

«Իմաստունն այն մարդը չէ, որ շատ բան գիտի, այլ այն մարդն է, որն իմացածը շռայլորեն տալիս է շրջապատին»:

15 Հոկտեմբեր 2019