67875056_1153190338206120_8040291241830645760_o

Սիրելի՛ ջավախքցի երիտասարդներ,

ժամանակն է ամբողջ աշխարհին ներկայացնել ջավախքյան յուրահատուկ հումորը՝ համեմված քաղցրահունչ բարբառով, սրամտությամբ և իհարկե անսպառ ծիծաղով:
ՋԱՀ-ի երիտասարդական հանձնաժողովը հավաքագրում է թիմ, որը կներկայացնի Ջավախքը «Հումորի լիգա» նախագծում:
Եթե դու սիրում ես ծիծաղ պարգևել քեզ շրջապատող մարդկանց, եթե հնարամիտ ես ու ճկուն, եթե չես վախենում ելույթ ունենալ տեսախցիկի և հանդիսատեսի առջև, ուրեմն ըսիկ քեզի համար է:
Մանրամասների և գրանցվելու համար զանգահարե՛ք 010 52 20 26 կամ 043 52 20 26 հեռախոսահամարներով:
Վերջնաժամկետը օգոստոսի 25-ն է:

67875056_1153190338206120_8040291241830645760_o

14 Օգոստոս 2019