
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԸԲՄ) և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գարծընկերությամբ նախատեսվում է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնում Ախալքալաք քաղաքում:
Ծրագրի իրագործման համար առաջնահերթ խնդիրը կենտրոնի համապատասխան շենքի ընտրությունն է, որի ուղղությամբ արդեն իսկ արվել են որոշակի քայլեր:
Կենտրոնը նախատեսված է լինելու12-18 տարեկան բոլոր ցանկացողների համար, միաժամանակ ծրագրի իրականացման համար առանցքային է լինելու կենտրոնի՝ շրջանի նաև այլ գյուղերի համար հասանելի լինելու հանգամանքը:
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կնպաստի տարեկան 900 ջավախահայ պատանիների և աղջիկների շրջանում ստեղծագործ մտածելակերպի զարգացմանը, հնարավորություն կտա հմտություններ և փորձառություն ձեռք բերել ֆիլմարտադրության, անիմացիայի, խաղերի ստեղծման, կայքերի մշակման, թվային մեդիայի, ժամանցային և մշակութային այլ ոլորտներում:
Յուրաքանչյուր ոք կարող է ֆինանսական աջակցություն ունենալ ծրագրի իրականացման հարցում: