P1020679

ՀՀ Շիրակի մարզը և Վրաստանի Սամցխե-Ջավախք և Քվեմո Քարթլի նահագները, ունենալովPicture2 բարձրլեռնային դիրք, ջրային հարուստ ռեսուրսներ, տաք և բուժիչ ջրերով բնական աղբյուրներ, սաղարթախիտ անտառներ, հետաքրքիր ավանդույթներով ու կենցաղային նիստուկացով ազգաբնակչություն, ունեն զբոսաշրջության համար բացառիկ նպաստավոր նախապայմաններ: Այդուհանդերձ, չնայած մեծաթիվ բնական, նյութական ու հոգևոր արժեքների առկայությանը, ներկայումս օգտագործվում է վերոնշյալ տարածքների զբոսաշրջային ռեսուրսների չնչին տոկոսը:

Ելնելով այս հանգամանքից` «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ) և Տարածաշրջանային զարգացման հիմնադրամը նախաձեռնել են ՀՀ Շիրակի մարզում և Վրաստանի Սամցխե-Ջավախք Picture1և Քվեմո Քարթլի նահագներում գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի իրականացումը: Ծրագիրը կնպաստի զբոսաշրջության ոլորտի զարգացմանը և զբոսաշրջիկների թվի կտրուկ ավելացմանը, ինչն էլ իր հերթին կհանգեցնի աշխատատեղերի բացմանը, գյուղական արտադրանքի տեղում իրացմանը, ազգաբնակչության եկամուտների աճին, հեռավոր լեռնային գյուղերում կյանքի աշխուժացմանն ու տարածաշրջանների ընդհանուր զարգացմանը:

Գյուղական տուրիզմի զարգացման հնարավոր տարբերակներից է ՀՀ Շիրակի մարզում և Վրաստանի Սամցխե-Ջավախք և Քվեմո Քարթլի նահագներում օթևանատների ցանցի հիմնումը: Միջազգային պրակտիկայի ուսումնասիրման հիման վրա ծրագրով նախատեսվում է օթևանատների շրջանակներում հիմնել զբոսաշրջային ծառայություններ մատուցող մի շարք ծառայություններ, որոնք անմիջականորեն շաղկապված կլինեն տեղի ազգաբնակչության սովորույթների, կենցաղասպասարկման, P1020679զբաղմունքի, արտադրանքի ստացման ձևերի և այլնի հետ: Ելնելով Շիրակի մարզի և Սամցխե-Ջավախք և Քվեմո Քարթլի նահանգների առանձնահատկություններից՝ մասնավորաբար ծրագրվում է օթևանատների շրջանակներում կազմակերպել լեռնագնացություն, ձիարշավներ, գյուղական կյանքի, կենցաղի, գյուղատնտեսական արտադրաձևերի, արհեստագործության ներկայացումներ և այլն: Զբոսաշրջիկին առաջարկվող ծառայությունների թվում են լինելու նաև տարածաշրջանների տեսարժան վայրեր, պատմամշակութային հուշարձաններ և այլ հիշարժան վայրեր այցելությունների կազմակերպումը: Օթևանատների շրջանակներում կազմակերպվելիք լեռնագնացությունները նախատեսվում է
իրականացնել լեռնագնաց մեքենաների օգնությամբ: Գյուղական կյանքի, կենցաղի, գյուղատնտեսական արտադրաձևերի, արհեստագործության և հիշարժան վայրերի հետ ծանոթացումները կիրականացվեն հատուկ մասնագիտացված էքսկուրսավարների ու ուղեկցորդների միջոցով:

Traditional-Armenian-bread-lavash-making-in-tonir-Հավելենք, որ գյուղատնտեսությունը գյուղի պահպանման եւ զարգացման առումով միշտ դիտարկվել է որպես ագրոտուրիզմի զարգացման պահուստներից մեկը եւ որպես գյուղական համայքների եկամուտների աղբյուր, միշտ էլ շեշտադրվել է ագրոտուրիզմի զարգացման կարեւորությունը գյուղական վայրերում: Ծրագրի արդյունքում տասնյակ հյուրանոցային տնտեսություն ակտիվորեն կներգրավվեն ագրոտուրիզմի մատուցման ծառայություններում: Նշենք, որ տուրիզմի այս ձեւը մեծածավալ ներդրումներ չի պահանջում եւ որպես ներդրող հանդես է գալիս գյուղաբնակը: Հարկ է փաստել, որ անհրաժեշտ պայմաններ ապահովելու համար գյուղացիներին անտոկոս վարկեր են տրամադրվելու ՋԱՀ և ՏԶՀ հիմնադրամների կողմից: Այսպիսով` կառուցելով կամ վերակառուցելով սեփական բնակատեղին, գյուղացին զբաղվում է փոքրիկ բիզնեսով եւ գիշերակացի ու նախաճաշի համար ստեղծված պայմաններով հնարավորություն ստեղծում գյուղ այցելած զբոսաշրջիկին կտրվել աղմկոտ քաղաքից եւ բանուկ այս հատվածում հանգստանալ:

25 Նոյեմբեր 2015