Picture2

Ջավախքի մշակութային պատշաճ կյանքի ապահովման համար անհրաժեշտ է OLYMPUS DIGITAL CAMERAՋավախքի հայ մեծերի կյանքը և գործունեությունը հանրությանը ներկայացնող հաստատությունների հիմնումը։ Վերոնշյալ նպատակով «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը մեկնարկեց մեծանուն աշուղ Ջիվանու տուն-թանգարանի հիմնման աշխատանքներն աշուղի հայրենի Կարծախ գյուղում։ Ջավախքի մեծերից Վահան Տերյանին է բախտ վիճակվել ծննդավայրում ունենալ սեփական տուն-թանգարան: Շատ այլ հայորդիներ, այդ թվում Ջիվանին, Սուրենյանցն ու Վ. Գայֆեջյանը, Հ. Մանանդյանն ու Չիֆթալարյանները, Լ. Զաքարյանը, Դ. Դեմիրճյանը, Հավասին, հայրենի հողում դեռևս չունեն իրենց հիշատակը հավերժացնող հաստատություններ։

Այս առումով Ջիվանու տուն-թանգարանի ստեղծումը խիստ արդիական է, և ի դեմս այս կենտրոնի՝ ջավախահայության ու համայն հայության համար կստեղծվի ևս մեկ հոգևոր-մշակութային հաստատություն:
Picture2Տուն – թանգարանի ստեղծման աշխատանքները կոորդինացնելու նպատակով 2014 թ. դեկտեմբերին ձևավորվեց համապատասխան հանձնաժողով, որտեղ ընդգրկվեցին մի շարք հասարակական-մշակութային գործիչներ, մտավորականներ, արվեստագետներ ու երաժիշտներ: ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանի գլխավորությամբ մի քանի անգամ Կարծախ է գործուղվել համապատասխան մասնագետների խումբ, ովքեր կազմել են տուն-թանգարանի ճարտարապետական և շինարարական նախագծերը։ Ինչպես և նախատեսվում էր, 2015 թվականի հուլիսին «Ջիվանական օր» տոնակատարության շրջանակներում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշուղ Ջիվանու տուն-թանգարանի հիմնարկեքի արարողությունը: Ջավախքի շրջանների ղեկավարության, ՀՀ-ից և Թիֆլիսից ժամանած մի շարք բարձրաստիճան հյուրերի ներկայությամբ և Սամցխե-Ջավախքի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ Բաբգէն վարդապետ Jivanu_JutakՍալբիյանի օրհնությամբ հիշատակի գրությամբ գլանակը տեղադրվեց պատի մեջ, և այդպիսով հայտարարվեց շինարարական աշխատանքների մեկնարկը: Զուգահեռ ընթանում են նաև թանգարանին անհրաժեշտ ցուցադրական և կենցաղային նյութերի հավաքագրման աշխատանքները։ Բազում այցելուների առաջ տուն-թանգարանն իր դռները կբացի 2016 թվականի ամռանը՝ այսպիսով նշանավորելով մեծանուն աշուղի 170-ամյակը։
Հայ մեծ աշուղ, ժողովրդական երգիչ Ջիվանին (Սերովբե Ստեփանի Լևոնյան, (1846 մարտի 5 – 1909 մարտի 19) ծնվել է Ջավախքի Կարծախ գյուղում, Բանգոյանների հայտնի գերդաստանում և շուրջ 18 տարի (մինչև 1864 թ.) ապրել իր հայրենի գյուղում, որտեղ աշակերտել է Ջավախքի մեծանուն աշուղներից մեկին՝ Սիայուն: Գյուղից հեռանալուց հետո Ջիվանին մեկ տարի ապրել և ստեղծագործել է Թիֆլիսում, այնուհետև՝ Ալեքսանդրապոլում, իսկ 1895 թ. անվանի աշուղը կրկին վերադառնում է Թիֆլիս, որտեղ անցկացնում է իր կյանքի վերջին տարիները:
28.07.14-715Yashukh-JivaniՀայրենի գյուղում աշուղ Ջիվանին վերջին անգամ եղել է 1908 թվականին. հարազատ միջավայրում տաղանդաշատ աշուղին ընդունում են առանձնահատուկ ջերմությամբ:
ԱշուղՋիվանին բնորոշվում է որպես «հայ աշուղական արվեստի Մաշտոց»: Գաղտնիք չէ, որ մինչ Ջիվանին հայ աշուղները մեծամասամբ ստեղծագործել են օտար լեզուներով: Ջիվանիով հայացավ հայ աշուղական արվեստը: Աշուղի երկրորդ պատվավոր բնորոշումն է «հայ աշուղական երգարվեստի Կոմիտաս»: Այստեղ էլ պետք է փաստել, որ աշուղական ստեղծագործությունները Ջիվանիով մաքրվեցին արևելյան ելևէջումներից: Այսպիսով՝ Ջիվանին ավանդեց մեզ օտար ելևէջումներից զերծ, մաքրամաքուր աշուղական արվեստ։

17 Հունիս 2016