IMG_20190528_172546_063

Ի՞նչ է իրենից ներկայացնում Շինկիոկուշին կարատեն

Շինկիոկուշին կարատեի ֆեդերացիան Հայաստանում հիմնադրվել է 2007թ. ծնունդով Ջավախքի Ջիգրաշեն գյուղից Արմեն Քսպոյանի կողմից: Ֆեդերացիան ներկայացուցչություններ ունի Հայաստանի տարբեր մարզերում, ինչպես նաև Ջավախքի Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններում: Հիմնադրման օրվանից ի վեր ֆեդերացիան լուրջ հաջողություններ է գրանցել միջազգային բազմաթիվ մրցաշարերում՝

  • 2018թ. Եվրոպայի առաջնություն, 2-րդ տեղ,
  • 2017թ. Եվրոպայի առաջնություն, 1-ին և 3-րդ տեղ,
  • 2017թ. Կովկասի առաջնություն, 3-րդ տեղ,
  • 2016թ. Եվրոպայի պատանեկան առաջնություն, 1-ին տեղ,
  • 2016թ. Եվրոպայի առաջնություն, 3-րդ տեղ,
  • 2015թ. Եվրոպայի առաջնություն, 3-րդ տեղ,
  • 2016 Միջին Ասիայի առաջնություն, 1-ին տեղ,

Ինչպես նաև Հայաստանի դրոշը հպարտությամբ ներկայացրել մի շարք երկրներում ՝ Ճապոնիա, Շվեյցարիա, Բուլղարիա, Լիտվա, Լեհաստան, Թեհրան և այլն:

Չնայած մարզումները բաց են բոլորի համար, բայց հատկապես աչքի են ընկնում իրենց հաջողություններով մարզաբնակ երիտասարդները, այդ թվում՝ ջավախքցիները: Նրանցից ոմանք արդեն իսկ որպես մարզիչ կայանալուց հետո վերադարձել են Ջավախք և հայրենի հողում զարգացնում են մարզաձևն ու խթանում առողջ ապրելակերպը երիտասարդության շրջանում :

Սակայն պետական որևէ կառույց աջակցություն չի ցուցաբերում, և այսօր Ֆեդերացիան բախվում է որոշակի ֆինանսական խնդիրների և չի կարողանում լիարժեք իրացնել ներուժը և՛ Ջավախքում, և՛ Հայաստանում: Հիմնական խնդիրներից մեկն այն է, որ մարզիչները կայանալուց հետո հաճախ ոչ թե մնում են Հայաստանում կամ վերադառնում Ջավախք, այլ մեկնում այլ երկրներ, ինչի արդյունքում տուժում է սպորտաձևի զարգացումը, և տեղի է ունենում մարզիկների, տաղանդի և հսկայական ներուժի արտահոսք:

Կան նաև բազմաթիվ մարզիկներ, որոնք դուրս են մնում մրցաշարերից կրկին ֆինանսական խնդիրների պատճառով:

Այս մարզաձևը ոչ միայն նպաստում է առողջ ապրելակերպին, այլ նաև կարևոր գործոն է հոգեպես առողջ երիտասարդներ ունենալու համար, քանի որ անձնային հատկանիշների զարգացումը՝ կարգապահություն, հարգանք, հայրենասիրություն, կազմակերպվածություն, կարևոր բաղադրիչ են առողջ և հայրենիքի թիկունքին ամուր կանգնած երիտասարդություն ունենալու համար, իսկ այսպիսի հատկանիշների զարգացումը ընկած է Շինկիոկուշին կարատեի հիմքում:

Ընդ որում վարձավճարները իջեցված են նվազագույնի, որպեսզի ավելի շատ երիտասարդներ հնարավորություն ունենան մարզվելու, բայց այդ վճարներով հնարավոր չէ հոգալ աշխատավարձի, մարզադահլիճի և պարապմունքների կազմակերպումից բխող մի շարք այլ ծախսեր:

Ինչի՞ն կնպաստի Շինկիոկուշին կարատեի զարգացմանը աջակցելը.

  • Ջավախքի շրջանում ապրող և Հայաստան ժամանած ջավախքցիների օգտակար և առողջ զբաղվածությանը, վնասակար սովորույթներից զերծ պահելուն,
  • Հայերի և հատկապես ջավախքցիների շրջանում Շինկիոկուշին մարզաձևի զարգացմանը և տարածմանը,
  • Պոտենցիալ մարզիկների և տաղանդների բացահայտմանը,
  • Միջազգային մրցաշարերում ջավախքցիների և առհասարակ հայերի ներկայացվածության ապահովմանը,
  • Շինկիոկուշին մարզիչների պատրաստմանը և աշխատատեղերի ապահովմանը և՛ Ջավախքում, և՛ Հայաստանում՝ դրանով իսկ արտագաղթի կանխմանը:

Շինկիոկուշին կարատեի հայկական ֆեդերացիային գործունեությանը առավել մանրամասն կարող եք ծանոթանալ պաշտոնական կայքի՝  www.armkyokushin.com միջոցով:

Ինչպե՞ս աջակցել.

Տարբերակ 1. Լավագույն մարզիկներին կրթաթոշակի տրամադրում

Մարզաձևով զբաղվող երիտասարդները միշտ չէ, որ կարողանում են իրենց ողջ ժամանակը տրամադրել պարապմունքներին, քանի որ բախվում են ապրուստ վաստակելու խնդրին և արդյունքում, , հաճախ կիսատ թողնելով մարզաձևը լքում Հայաստանն ու Ջավախքը՝  արտագնա աշխատանքի մեկնելու պատրվակով:

Կրթաթոշակ ստանալու դեպքում երիտասարդները հնարավորություն կունենան իրենց ամբողջ ներուժը կենտրոնացնել մարզաձևի վրա և դրանով իսկ  նպաստել դրա զարգացմանն ու տարածմանը:

Տարվա կտրվածքով մեկ մարզիկին աջակցությունը կարող է լինել սկսած 20.000 դրամից:  1 մարզիկի դեպքում աջակցությունը կկազմի՝

N Մարզիկների թիվը Գումարի չափ Ամիս Ընդհանուր
1 1 20.000 դրամ 12 240.000


Տարբերակ
 2. Աջակցություն  լավագույն մարզիկներին ՝ մրցաշարերին մասնակցելու հարցում

Պարապմունքներում ընդգրկված երիտասարդները, չնայած լավ մարզավիճակին ֆինանսապես հնարավորություն չեն ունենում ներկայանալու մրցաշարարերին, քանի որ մասնակցությունը կապված է մի շարք ֆինանսական խնդիրների հետ: Արդյունքում բազմաթիվ մարզիկներ դուրս են մնում մրցաշարից, իսկ հայերս կորցնում ենք մեդալներ նվաճելու և մեր դրոշը և Ջավախքցիները պատիվը ևս մեկ անգամ բարձր պահելու և  աշխարհին ջավախքցիների ֆիզիկական ուժը և պատրաստվածությունը ցույց տալու հնարավորությունից:

N Մարզիկների թիվը Գումարի չափ Ամիս Ընդհանուր
1 1 450.000 դրամ 1 450.000


Տարբերակ
 3.  Մարզչական կազմին ֆինանսական աջակցություն.

Հնարավորինս շատ երիտասարդների կրթելու և պարապմունքներում ներգրավելու նպատակով պարապմունքների վարձավճարները հասցված են նվազագույնի: Վարձավճարներով հնարավոր չի լինում ապահովել աշխատավարձեր և հոգալ մարզադահլիճի ծախսերը, ինչի արդյունքում մարզիչները դիմում են արտագնա աշխատանքի և ունենում ենք տաղանդների արտահոսք և հայրենակիցների արտագաղթ:

N Մարզիչների թիվը Գումարի չափ Ամիս Ընդհանուր
1 1 70.000 դրամ 1 70.000

Տարբերակ 4 .  Աջակցություն մարզադահլիճների վարձակալությանը կամ պայմանների բարելավմանը.

 Ցածր վարձավճաների արդյունքում միշտ չէ որ հնարավոր է լինում ապահովել  մարզումների համար համապատասխան պայմաններ, որը ևս խոչընդոտում է և՛ Ջավախքում, և Երևանում պատշաճ մարզումներ կազմակերպելուն և ջավախքցիների շրջանում սպորտաձևի զարգացմանը:

N Մարզադահլիճ Գումարի չափ Ամիս Ընդհանուր
1 1 100.000 դրամ 1 100.000

Շինկիոկուշին կարատեի զարգացման ծրագրին դրամական աջակցություն տրամադրելու համար, սեղմե՛ք հղումը:

06 Սեպտեմբեր 2019