Բեժանոյում բացվող «ԱրՄաթ» լաբորատորիան հայտարարում է ընդունելություն

📣ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
👉Սիրելի՛ հայրենակիցներ, Բեժանոյում բացվող «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիա-խմբակը հայտարարում է ընդունելություն 10 տարեկան և բարձր դպրոցականների համար: Խմբակի նպատակն է դպրոցահասակ երեխաներին սովորեցնել՝
✅Ռոբոտաշինություն
✅Ծրագրավորում
✅3D մոդելավորում
✅Խաղերի ստեղծում
✅Անիմացիայի ստեղծում
Եթե քեզ հետաքրքրեց այս ամենը և ուզում ես քո գաղափարները կյանքի կոչել՝ ապա գրանցվի՛ր զանգահարելով խմբակավար Օֆելյա Չթչյանի հեռախոսահամարին՝ +995592230751 կամ երեխայի տվյալները և ծնողի հեռախոսահամարը (անուն, ազգանուն, ծննդյան թիվ/ամիս/ամսաթիվ) ուղարկիր օ[email protected] էլ. հասցեին: Խմբակին կարող եք գրանցվել նաև անցնելով հետևյալ էլեկտրոնային հղմամբ https://cutt.ly/kECnXft
👉«ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայում ուսումն ԱՆՎՃԱՐ է: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել վերոնշյալ հեռախոսահամարով։ «ԱրՄաթ» ինժեներական ծրագրավորման լաբորատորիա-խմբակների գործունեությանը և սաների արդեն իսկ հասած հաջողություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/2I73hez:
🦾Բեժանոյում «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի հիմնադրման ծրագիրը իրականացնում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ գործընկերությամբ։

Ղաուրմա գյուղում տեղի ունեցավ Խաչքարի օծում և բացում

Օրերս Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղում տեղի ունեցավ Խաչքարի բացման պաշտոնական արարողություն, որը գյուղի բնակիչների համար կծառայի որպես սրբատեղի: Միջոցառման ընթացքում Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վարդապետ Տեր Կիրակոս Դավթյանի և Տեր Արմաշ քահանա Պողոսյանի գլխավորությամբ կատարվեց Խաչքարի օծման արարողություն: Խաչքարը տեղադրվել է Ղաուրմա գյուղի զավակ Սայաթ Մկրտչյանի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ իսկ քանդակագործը Արա Ղարսլյանն է: Խաչքարի բացմանը ներկա էր նաև «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր վարչությունը:

Ջավախքում անցկացվեց «Բացահայտենք Ջավախքը» խորագրով լուսանկարչական արշավ

Օգոստոսի 27-ից 29-ը Ջավախքում անցկացվեց «Բացահայտենք Ջավախքը» խորագրով եռօրյա լուսանկարչական արշավ, որը կազմակերպել էր «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ) ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ: Ծրագրի մասնակիցները՝ հայ և վրացի լուսանկարիչներ Հայաստանից, Սփյուռքից և Ջավախքից երեք օր շարունակ եղան Ջավախքի ամենագեղեցիկ ու թաքնված անկյուններում, այցելեցին Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ախալցխայի ու Ասպինձայի շրջանների գյուղեր ու քաղաքներ, տեսարժան վայրեր և մշակութային կոթողներ, ծանոթացան գյուղական բնակավայրերի կյանքին, բարքերին ու առօրյաին և իրենց տեսածը, զգացածն ու տպավորությունները ֆիքսեցին ֆոտոխցիկի միջոցով: Ծրագրի վերջին օրը մասնակիցները եղան նաև Գանձա և Կարզախ գյուղերում, ՋԱՀ-ի կողմից հիմնադրած և վերականգնած աշուղ Ջիվանու ու Վահան Տերյանի տուն-թանգարաններում: Ծրագրի շրջանակներում անցկացվեցին նաև վարպետության դասեր, որոնք վարեցին աստղալուսանկարիչ Ինգա Ավանեսովան և «Հայ լուսանկարիչներ» ազգային ասոցիացիայի նախագահ, լուսանկարիչ Սերգեյ Հակոբյանը: