ՋԱՀ-ի բարերարի հերթական բարեգործությունը

Newmag Winter Fest-ի շրջանակներում հրատարակչությունը ներկայացրեց Նարինե Աբգարյանի «Մանյունյան գրում է ֆանտասԾիկ վեպը» ու «Դրսեկը» գրքերի հայերեն թարգմանությունները: Երկու գրքերի թարգմանություններ էլ իրականություն են դարձել Երևանի շոկոլադի գործարանի հովանավորչությամբ՝ @mark_sevouni_official-ը: Երևանի շոկոլադի գործարանի հիմնադիր, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի(ՋԱՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ, բարերար Սոս Սահակյանը գրքերի շնորհանդեսի ժամանակ, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ է հենց Նարինե Աբգարյանի գրքերի թարգմանությունները ֆինանսավորել, նշեց, որ արդեն տևական ժամանակ հետևելով Նարինե Աբգարյանի գործունեությանն ու գրական ուղուն, դիտելով նրա հարցազրույցները շատ նմանություններ է գտել. «Իմ և Նարինե Աբգարյանի մեջ լուրջ ընդհանրություններ եմ գտել։ Նարինե Աբգարյանը արտագաղթելով ու օտար երկրում կայանալով որպես գրող շարունակում է սիրել Հայաստանն ու Տավուշը, իր գրականության նյութն էլ է հայն ու հայաստանը՝ իր մարդկանցով, կենցաղով ու առօրյաով։ Իսկ ես որպես գործարար կայանալով Հայաստանում շարունակում եմ սիրել ու կարոտել հայրենի Ջավախքը։ Ես էլ կարոտս լրացնում եմ հայրենի ջավախքում ամենատարբեր բարեգործական ծրագրեր իրականացնելով»։

Ախալցխայի Արմաթում խմբակավարի #գործկա

 
Ախալցխայի Արմաթում խմբակավարի #գործկա
Միացե՛ք մեր մեծ տեխնոլոգիական թիմին` միասին ստեղծելու Ջավախքի ապագայի ալգորիթմը։
«ԱրՄաթ» կենտրոնի նպատակը դպրոցահասակ երեխաների շրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրավորման և ինժեներական կրթության խթանումն ու արտադասարանային զբաղվածության ապահովումն է։
🧐Անհրաժեշտ որակավորումներ՝
🔘Կազմակերպչական հմտություններ,
🔘Պատասխանատվություն և պարտաճանաչություն,
🔘Պատրաստակամություն և հետաքրքրվածություն՝ շարունակաբար սովորելու, նորը բացահայտելու և կատարելագործվելու,
🔘Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթությունը կամ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
Խմբակավարն անցնելու է համապատասխան վերապատրաստում:
🧐Աշխատանքային պարտականություններ՝
🔘Կազմակերպել ինժեներական լաբորատորիայի դասընթացները,
🔘Յուրաքանչյուր աշակերտի ցուցաբերել անհատական մոտեցում՝ ապահովելով նրա մասնագիտական աճն ու զարգացումը։
🔘Ներկայացնել խմբակի ձեռքբերումները, առաջընթացը և հաշվետվությունները:
🔘Վարել խմբակի ֆեյսբուքյան էջը և ակտիվորեն կիսվել լավագույն նախագծերով։
🔘Կազմակերպել խմբակի սաների մասնակցությունը մրցույթներին, տեխնոլոգիական ճամբարին և ցուցահանդեսներին։
👉Եթե դուք ցանկանում եք միանալ մեր թիմին, ապա կարող եք Ձեր ինքնակենսագրականներն (CV/ Ռեզյումե) ուղարկել [email protected] հասցեին, իսկ հարցերի կամ հավելյալ տեղեկության համար կարող եք գրել էլ.հասցեին կամ զանգահարել է +995 579 25 24 94 հեռախոսահամարին:
📥Դիմելու վերջնաժամկետը փետրվարի 20-ն է
P.S. Մեկնաբանություններում նշեք ձեր ընկերներին ովքեր կարող են հետաքրքրված լինել։