020720161

Ս/թ հուլիսի 2-ին «Բեսթ Վեսթերն Աղվերան» հյուրանոցում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, գործարար և բարերար, «Էլիտ Գրուպ» ՓԲԸ նախագահ Արմեն Մկոյանի նախաձեռնությամբ և բլոտի ակումբի հետ համագործակցությամբ տեղի ունեցավ բլոտի սպորտային-բարեգործական առաջնություն, որին իրենց մասնակցությունն ունեցան պետական և գործարար սեկտորի մի շարք ներկայացուցիչներ: Հանդիպումը կազմակերպվել էր Ջիվանու տուն-թանգարանի հիմնման ծրագրի շրջանակներում և միջոցառման հասույթը, որը կազմեց 1.400.000 դրամ, ուղղվեց տուն-թանգարանի կառուցման աշխատանքների ավարտական փուլին:

Հանդիպումը նշանավորվեց ոչ միայն հետաքրքիր և լարված ընթացքով, բարձր մրցակցությամբ, այլ նաև դարձավ յուրօրինակ նախադեպ, երբ Ջավախքին աջակցություն ցուցաբերելու նպատակով սպորտային բարեգործական միջոցառման շուրջ էին հավաքվել ոչ միայն ջավախեցիներ:

Հանդիպումն ավարտվեց մասնակիցներին՝ պարգևների, առաջին երեք տեղերին՝ մեդալների, իսկ հաղթող զույգին գավաթի հանձնմամբ:

Հիշեցնենք, որ Ջիվանու տուն-թանգարանի հիմնումը «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի 2016թ.-ի առաջնային ծրագրերից է, որի նպատակն է Ջավախքում ստեղծել հոգևոր-մշակութային կենտրոն, որն էլ իր հերթին կդառնա կարևոր գործոն ոչ միայն Ջավախքում հայապահպանության, մշակութային արժեքների և Ջիվանու թողած մեծ ժառանգության ներկայացման գործում, այլ կնպաստի նաև Ջավախքում տուրիզմի զարգացմանն ու մշակութային կյանքի ակտիվացմանը:

0207201612 020720162 020720161 020720163 020720165 0207201613 0207201614 020720166 020720168 020720167 0207201610 0207201611 020720169

04 Հուլիս 2016