13549234_1038537439567714_1223448007_o

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի վրաստանյան  ներկայացուցչության և Վորլդ Վիժն Հայաստանի գործընկերությամբ  մայիսի 29-ին և 30-ին տեղի ունեցավ կարտոֆիլագործության փորձի և հմտությունների փոխանակում ՀՀ Գեղարքունիքի մարզի և Ջավախքի կարտոֆիլագործ ֆերմերների միջև:

Մասնակիցներն հնարավորություն ստացան ծանոթանալու կարտոֆիլի ապրանքանշման և ապահովագրության համակարգի ներդրման Ախալքալաքի փորձին: Հանդիպումներ կազմակերպվեցին նաև օրենսդիր և գործադիր կառույցների ներկայացուցիչների հետ: Այցելություն կազմակերպվեց «Ախալքալաքի կարտոֆիլ» բրենդի ներքո գործող կազմակերպություն, որտեղ տեղի ֆերմերները զբաղվում են կարտոֆիլի տեսակավորմամբ, փաթեթավորմամբ և վաճառքով: Կողմերը փոխադարձ ծանոթացան կարտոֆիլի մշակության տեխնոլոգիաներին, յուրաքանչյուր տեղում կիրառվող մշակության առանձնահատկություններին:

Երկօրյա միջոցառման արդյունքները ոչ միայն փորձի, այլ նաև կարտոֆիլի, սերմացուի փոխանակման և հեռանկարային ծրագրերի ուրվագծման տեսքով էին. Ախալքալաքի ֆերմերները ընդունեցին նոյեմբերի մեկին Գավառ գալու և Մեծ Փուռ փառատոնին մասնակցելու հրավերը, որի ընթացքում հնարավոր է կատարվեն նաև փոխադարձ շահեկան գնումներ: Աշնանը երկուստեք կտեսնեն սերմնացուների  փոխանակման արդյունքում ստացված բերքատվության չափը: Քննարկվեց նաև վրացական կողմը որպես գնորդ դիտարկելու հնարավորությունը: Ձեռք բերվեց պայմանավորվածություն աշնանը բերքը ստանալուց հետո ևս մեկ անգամ անդրադառնալ այդ հարցին:

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը շնորհակալություն է հայտնում Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությանը կառուցողական համագործակցության համար և խրախուսում Ջավախքում գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն:

13499706_1038542069567251_142604055_o 13555920_1038538196234305_796977623_o 13555771_1038539662900825_548932863_o 13555701_1038538039567654_2074184395_o 13549250_1038508746237250_1321250602_o 13548819_1038509366237188_468246775_o 13523957_1038537396234385_11501511_o 13518002_1038535429567915_292392874_o 13517868_1038540292900762_413728983_o 13509555_1038539076234217_1346715102_o

05 Հունիս 2016