1 (8)

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի «Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագրի հերթական փուլի շրջանակներում 2015թ. դեկտեմբերի 27-29-ը դրամական պարգևներ ստացան Ջավախքի ևս 132 ընտանիքներ Նինոծմինդայի, Ծալկայի, Ախալքալաքի, Ասպինձայի, Ախալցխայի և Բորժոմիի շրջաններից։

Շահառու ընտանիքներին տրվող պարգևավճարների, ինչպես նաև Ամանորյա նվեր-փաթեթների հանձնման արարողություններին ներկա էին ՋԱՀ-ի երևանյան պատվիրակությունը գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանի գլխավորությամբ, ՋԱՀ-ի վրաստանյան ներկայացուցչության ղեկավար Արմեն Գրիգորյանը, ՀԱԵ Վիրահայոց թեմի Ջավախքի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդության հոգևոր հայրեր, մտավորականներ, պատգամավորներ, շրջանային վարչության անդամներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, շահառու ընտանիքների ծնողներ և այլ հյուրեր:

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի «Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագիրը մեկնարկել է 2014 թվականի հունվարից: Ծրագրի շրջանակներում Սամցխե-Ջավախք և Քվեմո Քարթլի նահագներում միանվագ դրամական պարգևավճար է տրամադրվում 2014 թ. հունվարի 1-ից հետո ընտանիքներում ծնվող յուրաքանչյուր 3-րդ և ավելի երեխաներին, ինչպես նաև 2014 թ. հունվարի 1-ի դրությամբ անչափահաս տարիքի 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին:
2014 և 2015 թվականներին պարգևավճար ստացած ընտանիքների ընդհանուր թիվը կազմում է 320:
Ծրագիրը հանդիսանում է ՋԱՀ-ի առաքելության կարևոր բաղկացուցիչներից մեկը և նպաստում է ընտանիքների սոցիալական վիճակի բարելավմանը, ինչպես նաև հանդիսանում է ջավախահայության բարոյահոգեբանական աջակցության կարևոր խթան, առաջացնում հավատ և վստահություն վաղվա օրվա նկատմամբ, Ջավախքում ապրելու և արարելու հեռանկարի ուրվագծում, աշխարհասփյուռ ջավախահայության հայացքների սևեռում դեպի սեփական ծննդավայր։

ՋԱՀ-ի տեսլականն է`
Կյանքի բարձր որակ ունեցող, ազգային ինքնության հաստատուն հիմքերով և համախմբված Ջավախք:

ՋԱՀ-ի առաքելությունն է՝
Նպաստել Վրաստանի Սամցխե-Ջավախք և Քվեմո Քարթլի նահանգների հայության հասարակական կյանքի տարբեր ոլորտների զարգացմանը և հայ-վրացական համագործակցությանը:

1 (1) 1 (2) 1 (3) 1 (4)

1 (5) 1 (6)  1 (8) 1 (9)

29 Դեկտեմբեր 2015