12375009_1200446799972768_4053502233835730697_o

Հավատարիմ մնալով իր առաքելությանը` «Ջավաքխին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ) մեծապես կարևորել է Ջավախքում և Ջավախքից դուրս բնակվող հայ երիտասարդների մասնագիտական կարողությունների և անձնային բարձր հատկանիշների զարգացման հանգամանքը: Ջավախահայ երիտասարդների կողմից բազմիցս բարձրաձայնվել են խնդիրներ, ինչպիսիք են Ջավախքում մշակութային, ժամանցային կյանքի պասիվությունը, մասնագիտական նոր կարողությունների ձեռքբերման բացակայությունը, նորարարություններին առնչակից չլինելը և այլն:12314515_1038513766212079_1782166384767413146_o

ՋԱՀ-ը մշտապես հետամուտ է եղել Ջավախահայ երիտասարդների կյանքի այդ բացը լրացնելուն և համապատասխան քայլեր ձեռնարկել: Վերլուծելով  իրավիճակը և հիմնվելով բազում կարծիքների վրա` այս անգամ ՋԱՀ-ը Սփյուռքահայ ուսանողների խորհրդի, «Հարմոնիա» հոգեբանության հանրային զարգացման կենտրոնի, Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի և Երիտասարդ առաջնորդների դպրոցի հետ համագործակցությամբ նախաձեռնել և իրականացնում է Ջավախահայ երիտասարդների մոտ առաջնորդական հմտությունների ձևավորման և զարգացման ծրագիրը:

Ծրագրի նպատակն է պատրաստել ջավախահայ առաջնորդներ, ովքեր կկարողանան ինքնուրույն ծրագրեր նախաձեռնել և իրականացնել, մի գաղափարի շուրջ հավաքել թիմակիցներ և առաջնորդել նրանց, իրենց մասնագիտական ոլորտում իրականացնող գործունեությունը դարձնել ավելի արդյունավետ։

Ծրագրի խնդիրներն են`

  • Ակտիվացնել հայաստանաբնակ ջավախահայ երիտասարդներին, նրանց մոտ զարգացնել առաջնորդական և պրոֆեսիոնալ հմտություններ և կարողություններ:
  • Ջավախքում բնակվող երիտասարդներին փոխանցելով առաջնորդական հմտություններ՝ խթանել նրանց ակտիվությունը Ջավախքում տարատեսակ միջոցառումների կազմակերպմանը և իրականացմանը։

12359942_1038513896212066_2687014415160801071_nԾրագրին կարող են մասնակցել հայաստանաբնակ և ջավախաբնակ հայ երիտասարդները:
Ջավախահայ երիտասարդների մոտ առաջնորդական հմտությունների ձևավորման և զարգացման ծրագիրը ներառելու է երկու բաղկացուցիչ՝ սեմինար-քննարկումներ և մենթորինգ (անձի կամ անձնակազմի ուսուցման և զարգացման մեթոդ, որի շրջանակներում առավել փորձառու աշխատակիցը (մենթորը) իր հովանավորյալի հետ կիսվում է սեփական փորձով, ալլ կերպ ասած՝ ստանձնում է մարզչի դեր):

Ծրագրի շրջանակներում արդեն մեկնարկել է սեմինար-քննարկումների փուլը, որի ընթացքում ջավախահայ երիտասարդներն արդեն մասնակցել են սեմինար-քննարկումների հետևյալ թեմաներով՝

  • Առաջնորդություն. առաջնորդի 5 մակարդակները (բանախոս՝ Սամվել Մկոյան, ՋԱՀ-ի գրասենյակի ղեկավար, Սփյուռքահայ ուսանողների խորհրդի հիմնադիր նախագահ)
  • Անձնային աճ, ինքնազարգացում, մոտիվացիա (բանախոս՝ Հակոբ Հակոբյան, “ՌԵՍՈ” ապահովագրական ընկերության գործակալական ցանցի գծով փոխտնօրեն)
  • Բանակցություններ վարելու հմտություններ (բանախոս՝ Ստեփան Խզրթյան, Բանակցության երևանյան կենտրոնի համահիմնադիր, ԼեգալԼաբ իրավաբանական ընկերության հիմնադիր բաժնետեր)
  • Կառավարում (բանախոս՝ Աշոտ Հակոբյան, ՋԱՀ-ի գործադիր տնօրեն)
  • Հաղորդակցման հմտություններ (բանախոս՝ Աշխեն Մկոյան, «Հարմոնիա» հհզկ-ի հիմնադիր-նախագահ)
  • Անձնային աճ. նպատակ, գործողություն, արդյունք (բանախոս՝ Հակոբ Հակոբյան, “ՌԵՍՈ” ապահովագրական ընկերության գործակալական ցանցի գծով փոխտնօրեն)
  • Էլեկտրոնային մարքեթինգ (բանախոս՝ Վահագն Դիլբարյան, բիզնես թրեյներ, BEST թիմի համահիմնադիր, Սարգիս Ալագուլյան, BEST թիմի համահիմնադիր)

11209589_442947195897108_6086008983483822883_nԴասընթացների ժամանակ մասնակիցներին փոխանցվել են տեսական գիտելիքներ, այնուհետև թիմային կամ անհատական գործնական աշխատանքներ են կատարվել՝ կիրառելով ստացած գիտելիքներն ու հմտությունները:

Ծրագրի երկրորդ բաղադրիչով մասնակիցներին հնարավորություն է ընձեռվելու գործնականում կիրառել ստացած գիտելիքները: Մենթորինգի փուլում  իրենց լավագույնս դրսևորված մասնակիցները կցվելու են կառավարման, բիզնես, բանկային և այլ ոլորտներում մեծ հաջողություն և փորձառություն ունեցող մասնագետներին, ովքեր ստանձնելու են մենթորի (մարզչի) դեր: Այս փուլում ապագա երիտասարդ առաջնորդներն ականատեսն են դառնալու, թե ինչպես են իրենց մարզիչները վարում իրենց բիզնեսը, ինպես են ղեկավարում անձնակազմը, ինպես են վարում բանակցություններ և կատարում իրենց գործառույթներից բխող, առաջնորդին բնորոշ այլ գործողություններ:

Ծրագիրը նպաստելու է մասնակցի մոտ առաջնորդի ջիղի բացահայտմանը, սեփական ուժերի և ընդունակությունների նկատմամբ հավատի, վստահ կեցվածքի ձևավորմանը, դժվարությունների և ճգնաժամային իրավիճակների շուտ հաղթահարմանը և այլն: Արդյունքում երիտասարդների մոտ ձևավորվելու են հատկություններ, ինչպիսիք են ինքնավստահությունը, լավատեսությունը, փոփոխությունը որպես առաջընթաց դիտարկելը, նախաձեռնողականությունը:

12360199_1200431373307644_4900592213813120660_n 12299302_442974609227700_1651674734736610376_n 12308428_442947055897122_6059819271626108273_n 12311317_1038513862878736_5079572865278927959_n

12316090_442947049230456_6777011458819173293_n 12341092_1038514086212047_2234907802693211569_n 12342627_442947392563755_2095886986320949042_n 12376282_1200431659974282_2096062447371638214_n

17 Դեկտեմբեր 2015