Tsnndognutyun (4)

Հաշվի առնելով Վրաստանի Սամցխե-Ջավախք և Քվեմո Քարթլի նահագների ջավախահայության Tsnndognutyun (2)ներկայիս ժողովրդագրական վիճակը՝ 2014 թ. «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը ձեռնամուխ եղավ «Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագրի իրականացմանը՝ դրանով իսկ նպաստելով Ջավախքում ծնելիության խթանմանը, հետևաբար նաև ջավախահայության ժողովրդագրական պատկերի պահպանմանը և վերականգնմանը։

«Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագիրը դարձավ Հիմնադրամի սոցիալական ծրագրերից ամենաընդգրկունը, որի շրջանակներում Սամցխե-Ջավախք և Քվեմո Քարթլի նահագներում նահանգում IMG_2067միանվագ դրամական պարգև է ցուցաբերվել 2014 թ. հունվարի 1-ից հետո ընտանիքներում ծնվող յուրաքանչյուր 3-րդ և ավելի երեխաներին  (յուրաքանչյուր ընտանիքի 3-րդ երեխայի համար հատկացվում է 1000 լարի, 4-րդի համար՝ 1500 լարի, 5-րդ ու հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար՝ 2000 լարի), ինչպես նաև 2014 թ. հունվարի 1-ի դրությամբ անչափահաս տարիքի 6 և ավելի երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվում է 2000 լարի: 2014 թ. ապրիլի 21-ին Ջավախքում տեղի ունեցավ «Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագրի մեկնարկը, որի առթիվ Հիմնադրամի ներկայացուցիչներն այցելեցին ՋԱՀ-ի շահառուների ընտանիքներ՝ հանձնելով համապատասխան պարգևավճարները։

2014-2015 թթ. ընթացքում «Աջակցություն Ջավախքի բազմազավակ  ընտանիքներին» ծրագրին դիմումհայտ ներկայացրած 269 շահառու ընտանիքների աղյուսակ՝

Պարգևավճար ստացած 
ընտանիքների ընդհանուր թիվը՝
320 ընտանիք

Ախալքալաքի շրջան՝ 156 ընտանիք

Հատկացված ընդհանուր 
գումարի չափը՝ 
275,500 լարի

Նինոծմինդայի շրջան՝ 92 ընտանիք
Ախալցխայի շրջան՝ 34 ընտանիք
Ծալկայի շրջան՝ 20 ընտանիք
Ասպինձայի շրջան՝ 13 ընտանիք
Բորժոմի շրջան` 5 ընտանիք

DSC_0058

Ծրագիրն անխափան իրականացվել է շնորհիվ ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամների և ջավախահայության խնդիրներով մտահոգ անձանց առատաձեռն նվիրատվությունների, ովքեր հավատացած են, որ հատկացվող դրամական պարգևը կարող է ստեղծել նպաստավոր նախապայմաններ ինչպես սոցիալ-տնտեսական, այնպես էլ բարոյահոգեբանական որոշակի իմաստներով։

«Աջակցություն Ջավախքի բազմազավակ  ընտանիքներին» ծրագրի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՋԱՀ-ը նաև նախաձեռնել և իրականցրել է DSC_0771«Մեր անելիքները ջավախահայության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում» խորագրով համաժողովներ և բարեգործական համերգ-երեկոներ Երևանում և Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ և Պերմ քաղաքներում։

Կարճաժամկետ իմաստով ծրագիրը որոշակիորեն կբարելավի Ջավախքի հայկական ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակը, ինչպես նաև կառաջացնի   բարոյահոգեբանական դրական տեղաշարժեր, հավատ և վստահություն վաղվա օրվա նկատմամբ, Ջավախքում ապրելու և արարելու հեռանկարի ուրվագծում, աշխարհասփյուռ ջավախահայության հայացքների սևեռում դեպի սեփական ծննդավայր։

DSC_0041Երկարաժամկետ իմաստով ծրագիրն առաջացնելու է ջավախահայության շրջանում ծնելիության էական աճ, հետևաբար նաև՝ դպրոցներում աշակերտների, աճող սերնդի թվակազմի ավելացում, ինչն էլ, ի վերջո, կդառնա Ջավախքում ստեղծվելիք «ժողովրդագրական գարնան» առանցքային նախապայման։

«Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագրով աջակցություն ստացածների ցուցակը կարող եք տեսնել այստեղ:

Ծրագրով հայտ ներկայացրած և աջակցության սպասող ընտանիքների ցանկը կարող եք տեսնել այստեղ:

Պարգևավճարի տեսքով տվյալ ընտանիքին հանձնված յուրաքանչյուր անհատի նվիրատվություն զետեղվում է կայքում, իսկ համապատասխան ֆինանսական հաշվետվությունը ներկայացվում է նվիրատուին: 

Նվիրատվությունը հնարավոր է իրականացնել ինչպես առձեռն, այնպես էլ փոխանցումով, սեղմելով այստեղ:

bannerԱջակցե’նք Հայրենի Ջավախքի բազմազավակ ընտանիքներին, դառնա’նք մասնակիցը աստվածահաճո այս գործի` գիտակցելով, որ Ջավախքում ծնված յուրաքանչյուր զավակ ինքնին հանդիսանում է Ջավախքի և ընդհանրապես հայության հարատևման խորհրդանիշը:

Դարձե՛ք ՋԱՀ-ակիր,
մասնակցե՛ք Ջավախքի շենացմանը։

 

19 Մայիս 2015