IMG_6587

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ ջավախահայ մի խումբ երիտասարդներ, որպես ՋԱՀ-ի աշխատանքներում ակտիվ ներգրավված կամավորներ, ս/թ մայիսի 1-ին այցելեցին ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ, բարերար Պավլիկ Մարգարյանին պատկանող «Բեկոն» մսամթերքի գործարան։ Այցը կրում էր ճանաչողական բնույթ, որի ընթացքում տվյալ ոլորտի հմուտ և փորձառու մասնագետներն երիտասարդներին ներկայացրին գործարանի հիմնման պատմությունը, վերջինիս արտադրանքի զբաղեցրած դիրքը հայաստանյան և արտասասահմանյան շուկայում, ցուցանիշներ արտահանման և ներկրման ոլորտում։ Ուսանողներին ներկայացվեց նաև գործարանի արտադրական հնարավորությունները, լաբորատոր և սանիտարական նորմերին համապատասխանող նորագույն սարքավորումներն ու տեխնոլոգիաները։

Վերջում երիտասարդներն այցելեցին համտեսի սրահ, որտեղ նրանց հյուրասիրվեց «Բեկոն» – ի արտադրանքի հարուստ տեսականին։

ՋԱՀ-ի կողմից նման միջոցառումները կրելու են պարբերական բնույթ, և Հիմնադրամի կողքին կանգնած երիտասարդներին հնարավորություն է ընձեռվելու ծանոթանալ տարբեր ոլորտների արտադրական ձեռնակությունների արտադրանքին։

IMG_6653 IMG_6638 IMG_6615 IMG_6553

IMG_6551 IMG_6542 IMG_6541 banner

 

05 Մայիս 2015